Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Խոստացած օրհնութիւններ, և սպառնացած անէծքներ։ 1Դուք ձեզ համար&nbsp…

Խոստացած օրհնութիւններ, և սպառնացած անէծքներ։

1Դուք ձեզ համար * չաստուածներ եւ կուռքեր չþշինէք, եւ ձեզ համար արձաններ չþկանգնեցնէք, եւ պատկերաւոր կոթող չþդնէք՝ ձեր երկրի մէջ նորան երկրպագութիւն անելու համար. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։

2* Իմ շաբաթները պահէք, եւ իմ սրբարանը յարգէք. Ես եմ Եհովան։

3* Եթէ իմ կանոններովը գնաք, եւ իմ պատուիրանքները պահէք՝ եւ նորանց գործ դնէք, 4* Ես էլ ձեր անձրեւները կþտամ իրանց ժամանակին, եւ * երկիրն իր արդիւնքը կþտայ, եւ դաշտի ծառերն իրանց պտուղը կþտան. 5Եւ * ձեր կալը կþհասնէ մինչեւ այգեկութը, եւ այգեկութը մինչեւ վարելու ժամանակը կþհասնէ. Եւ * ձեր հացը կուշտ կþուտէք, եւ * ձեր երկրի մէջ ապահովութեամբ կþբնակուէք։ 6Եւ ես * խաղաղութիւն կþտամ երկրին, եւ * հանգիստ կþպառկէք, եւ մի վախեցնող չի լինիլ. Եւ ես * կþվերջացնեմ երկրիցը չար գազաններին, եւ * ձեր երկրիցը սուր չի անցնիլ։ 7Եւ ձեր թշնամիներին կþհալածէք, եւ նորանք սրով կþընկնեն ձեր առաջին։ 8Եւ * ձեզանից հինգը հարիւրին պիտի հալածէ, եւ ձեզանից հարիւրը բիւրին պիտի հալածէ, եւ ձեր թշնամիները սրով պիտի ընկնեն ձեր առաջին։ 9Եւ * ձեզ վերայ կþնայեմ, եւ ձեզ * կþաճեցնեմ եւ կþշատացնեմ, եւ ձեզ հետ կþհաստատեմ իմ ուխտը։ 10Եւ * հին պաշար կþուտէք, եւ հինը եկող նորի առջեւից դորս կþհանէք։ 11Եւ ես * իմ խորանը ձեր մէջ կþդնեմ, եւ * իմ հոգին ձեզանից չի զզուիլ. 12* Եւ ձեր մէջը ման կþգամ, եւ * ձեզ համար Աստուած կþլինեմ, եւ դուք ինձ համար ժողովուրդ կþլինէք։ 13* Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտացիների երկրիցը հանեցի, որ նորանց ծառայ չþլինէք, եւ * ձեր լուծի կապերը փշրեցի, եւ ձեզ բարձրագլուխ ման ածեցի։

14Բայց * եթէ ինձ չþլսէք եւ այս բոլոր պատուիրանքները չþկատարէք, 15Եւ * իմ կանոններն անարգէք, եւ ձեր հոգին իմ դատաստաններիցը զզուի, որ իմ բոլոր պատուիրանքները չþանէք, եւ իմ ուխտը դրժէք. 16Ես էլ սա կþանեմ ձեզ, ձեր վերայ կþուղարկեմ * տագնապ եւ * ծիւրական ախտը եւ տենդը՝ որ * աչք են փչացնում եւ հոգի մաշում, եւ * ձեր սերմը դարտակ տեղը կþսերմէք. Որովհետեւ ձեր թշնամիները կþուտեն նորան, 17Եւ * իմ երեսը ձեզ վերայ կþդարձնեմ, եւ * ձեր թշնամիների առաջին կþսպանուիք. Եւ * ձեզ ատողները կþիշխեն ձեզ վերայ, եւ * կþփախչէք առանց մէկը ձեզ հալածելու։ 18Եւ եթէ մինչեւ այսքանը ինձ չþլսէք, այն ժամանակ ձեր մեղքերի համար ձեզ * եօթնապատիկ կþպատժեմ. 19Եւ * ձեր զօրութեան հպարտութիւնը կþկոտրեմ, եւ * ձեր երկինքը երկաթի պէս՝ եւ ձեր երկիրը պղնձի պէս կþանեմ։ 20Եւ * ձեր ոյժը դարտակ տեղը կþվերջանայ, եւ * ձեր երկիրն իր արդիւնքը չի տալ, եւ երկրի ծառերն իրանց պտուղը չեն տալ։

21Եւ եթէ դուք ինձ հետ խոտորնակ վարուիք, եւ չþուզէք ինձ լսել, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ եօթնապատիկ հարուածք կþաւելացնեմ ձեզ վերայ։ 22Եւ * ձեզ վերայ կþուղարկեմ դաշտի գազանները, եւ ձեզ անզաւակ կþանեն, եւ ձեր անասունները կþջարդեն, եւ ձեզ կþքիչացնեն. Եւ * ձեր ճանապարհները անապատ կը դառնան։ 23Եւ * եթէ սորանցով էլ չþխրատուիք ինձանից եւ ինձ հետ խոտորնակ վարուիք, 24* Այն ժամանակ ես էլ ձեզ հետ խոտորնակ կþվարուիմ, եւ ես էլ ձեր մեղքերի համար եօթնապատիկ կþպատժեմ ձեզ։ 25Եւ * ձեզ վերայ կþուղարկեմ իմ ուխտի վրէժն առնող սուրը, եւ ձեր քաղաքների մէջ կþժողովուիք, եւ ձեր մէջը * ժանտախտ կþուղարկեմ, եւ թշնամու ձեռքը կþմատնուիք։ 26Ես * ձեր հացի ցուպը կոտրելիս՝ տասը կնիկ մէկ թոնիրում կþթխեն ձեր հացը, եւ ձեր հացը կշռով ետ կþտրուի ձեզ. Եւ * կþուտէք ու չէք կշտանալ։

27Եւ եթէ սորանցով էլ ինձ չþլսէք, այլ խոտորնակ վարուիք ինձ հետ, 28Այն ժամանակ ես էլ ձեզ հետ * բարկութեամբ խոտորնակ կþվարուիմ, եւ ձեր մեղքերի համար եօթնպատիկ կþպատժեմ ձեզ. 29* Եւ ձեր որդիների միսը կþուտէք, եւ ձեր աղջկանց միսը կþուտէք։ 30Եւ * ձեր բարձր տեղերը կþքանդեմ եւ ձեր արեգական կուռքերը կþփչացնեմ, եւ * ձեր դիակները ձեր կուռքերի դիակների վերայ կþդնեմ, եւ իմ անձը ձեզանից պիտի * զզուի։ 31* Եւ ձեր քաղաքները աւերակ՝ եւ * ձեր սուրբ տեղերը ամայի կþանեմ, եւ ձեր անոյշ հոտը չեմ հոտոտալ։ 32Եւ * երկիրը ամայի կþանեմ, եւ այնտեղ բնակուող ձեր թշնամիները * կþզարմանան նորա վերայ։ 33Եւ * ձեզ ազգերի մէջ կþցրուեմ, եւ ձեր ետքից սուր կþքաշեմ, եւ ձեր երկիրը ամայի կþլինի, եւ ձեր քաղաքները աւերակ կþլինեն։ 34* Այն ժամանակ երկիրն իր ամայութեան բոլոր օրերն իր շաբաթները կþվայելէ, եւ դուք ձեր թշնամիների երկրումը կþլինիք. Երկիրն այն ժամանակ հանգիստ լինելով՝ իր շաբաթները կþհաճեցնէ. 35Իրան ամայութեան բոլոր օրերը պիտի հանգստանայ. Որովհետեւ * ձեր շաբաթներումը չէ հանգստացել, երբոր նորա վերայ բնակվում էիք։ 36Եւ ձեզանից մնացեալների * սրտին թողում կþբերեմ իրանց թշնամիների երկիրներումը, եւ * քամուց շարժուած տերեւի ձայնը պիտի հալածէ նորանց, եւ սուրի բերանից փախչելու պէս՝ պիտի փախչեն նորանք, եւ հալածող չþեղած՝ պիտի ընկնեն։ 37Եւ սուրի երեսից փախչելու պէս * իրար վերայ պիտի ընկնեն՝ հալածող չþեղած, եւ * պիտի չþկարողանաք ձեր թշնամիների առաջին կանգնել։ 38Եւ ազգերի մէջ պիտի կորչէք, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ պիտի ուտէ։ 39Եւ ձեզանից մնացեալներն * իրանց անօրէնութիւնովը պիտի հալուին ձեր թշնամիների երկիրներումը. Նաեւ իրանց հայրերի անօրէնութիւններովը մէկտեղ պիտի հալուին։

40Եւ * եթէ խոստովանեն իրանց անօրէնութիւնը եւ իրանց հայրերի անօրէնութիւնը՝ իրանց ինձ դէմ գործած յանցանքների համար, եւ նաեւ թէ ինձ հետ խոտորնակ են վարուել, 41Որ նաեւ ես նորանց հետ խոտորնակ վարուեցի, եւ նորանց իրանց թշնամիների երկիրը տարի. Եթէ այն ժամանակ նորանց * անթլփատ սիրտը * խոնարհուի եւ իրանց անօէնութեանը պատժին յօժարուեն. 42Այն ժամանակ * կþյիշեմ Յակոբի հետ արած իմ ուխտը, նաեւ Իսահակի հետ արած իմ ուխտը, եւ Աբրահամի հետ արած իմ ուխտը կþյիշեմ, եւ * այն երկիրն էլ կþյիշեմ։

43Եւ * այն երկիրը պիտի թողուի նորանցից, եւ իր շաբաթները պիտիհաճեցնէ, նորանցից ամայի մնալիս. Եւ նորանք իրանց անօրէնութեանը պատիժ պիտի յօժարեն. Հէնց բուն նորա համար որ * իմ դատաստաններն անարգեցին, եւ նորանց հոգիներն իմ կանոններիցը զզուեցին։ 44Բայց եւ այսու ամենայնիւ երբոր իրանց թշնամիների երկրումը լինեն, * նորանց չեմ մերժիլ, եւ նորանցից չեմ զզուիլ նորանց բոլորովին կորցնելու՝ եւ նորանց հետ արած ուխտս ջնջելու չափ. Որովհետեւ ես եմ Եհովան նորանց Աստուածը։ 45Բայց նորանց համար պիտի յիշեմ * նախնիքի ուխտը, * որոնց Եգիպտոսի երկրիցը հանեցի՝ * ազգերի առաջին նորանց Աստուած լինելու համար. Ես եմ Եհովան։

46* Սորանք են այն կանոնները եւ դատաստանները եւ օրէնքները՝ որ Եհովան տուաւ իրան եւ Իսրայէլի որդկանց մէջտեղը * Սինա սարումը Մովսէսի ձեռքով։

*26.1 Ել. ի. 4, 5։ բ Օր. ե. 8։ ժզ. 22։ իէ. 15։ Սաղ. ղէ. 7։

*26.2 Գլ. ժթ. 30։

*26.3 բ Օր. ժա. 13-15։ իը. 1-14։

*26.4 Ես. լ. 23։ Եզ. լդ. 26։ Յովել. բ. 23, 24։

*26.4 Սաղ. կէ. 6։ ձե. 12։ եզ. լդ. 27։ լզ. 30։ Զաք. ը. 12։

*26.5 Ամով. թ. 13։

*26.5 Գլ. իե. 19։ բ Օր. ժա. 15։ Յով. բ. 19, 26։

*26.5 Գլ. իե. 18։ Յոբ. ժա. 18։ Եզեկ. լդ. 25, 27, 28։

*26.6 ա Մն. իբ. 9։ Սաղ. իթ. 11։ ճխէ. 14։ Ես. խե. 7։ Անգ. բ. 9։

*26.6 Յոբ. ժա. 19։ Սաղ. գ. 5։ դ. 8։ ես. լե. 9։ Երեմ. լ. 10։ Եզեկ. լդ. 25։ Ովս. բ. 18։ Սոփ. գ. 13։

*26.6 դ Թագ. ժէ. 25։ եզ. ե. 17։ ժդ. 15։

*26.6 եզեկ. ժդ. 17։

*26.8 բ Օր. լբ. 30։ Յես. իգ. 10։ Տես Ես. լ. 17։

*26.9 դ Թագ. ժգ. 23։

*26.9 Ծն. ժէ. 6, 7։

*26.10 Գլ. իե. 22։

*26.11 Եզ. լէ. 26, 27, 28։ Տես Յայտ. իա. 3։

*26.11 Գլ. ի. 23։

*26.12 բ Կոր. զ. 16։

*26.12 Ել. զ. 7։ Եր. է. 27։ ժա. 4։ լ. 22։ եզեկ. ժա. 20։ ժդ. 11։ լզ. 28։ լէ. 27։

*26.13 Գլ. իե. 38, 42, 55։

*26.13 Եզ. լդ. 27։ Տես Երեմ. բ. 20։ իէ. 2։ իը. 10, 13։

*26.14 բ Օր. իը. 15։ Ողբ. բ. 17։ Մաղ. բ. 2։

*26.15 գ Թագ. ժէ. 15։ Ծն. ժէ. 14։ բ Օր. լա. 20։

*26.16 բ Օր. իը. 65-67։ լբ. 25։ Եր. ժե. 8։

*26.16 բ Օր. իը. 22։

*26.16 ա Թագ. բ. 33։

*26.16 բ Օր. իը. 33, 51։ Յոբ. լա. 8։ Եր. ե. 17։ ժբ. 13։ Միք. զ. 15։

*26.17 Գլ. ժէ. 10։

*26.17 բ Օր. իը. 25։ Դատ. բ. 14։ Եր. ժթ. 7։

*26.17 Սաղ. ճզ. 41։

*26.17 Սաղ. ծգ. 5։ Առակ. իը. 1։

*26.18 ա Թագ. բ. 5։ Սաղ. ճժթ. 164։ Առ. իդ. 16։

*26.19 Ես. իե. 11։ իզ. 6։ Եզ. է. 24։ լ. 6։

*26.19 բ Օր. իը. 23։

*26.20 Սաղ. ճիէ. 1։ Ես. խթ. 4։

*26.20 բ Օր. ժա. 17։ իը. 18։ Անգ. ա. 10։

*26.22 բ Օր. լբ. 24։ դ Թագ. ժէ. 25։ Եզ. ե. 17։ ժդ. 15։

*26.22 Դատ. ե. 6։ բ Մն. ժե. 5։ Ես. լգ. 8։ Ողբ. ա. 4։ Զաք. է. 14։

*26.23 Եր. բ. 30։ ե. 3։ Ամով. դ. 6-12։

*26.24 բ Թագ. իբ. 27։ սաղ. ժը. 26։

*26.25 Եզ. ե. 17։ զ. 3։ ժդ. 17։ իթ. 8։ լգ. 2։

*26.25 Թու. ժդ. 12։ բ Օր. իը. 21։ Եր. ժգ. 12։ իդ. 10։ իթ. 17։ Ամով. դ. 10։

*26.26 Սաղ. ճե. 16։ Ես. գ. 1։ Եզ. դ. 16։ ե. 16։ ժդ. 13։

*26.26 Ես. թ. 20։ Միք. զ. 14։ Անգ. ա. 6։

*26.28 Ես. ծթ. 18։ կդ. 3։ կզ. 15։ Եր. իա. 5։ Եզ. ե. 13, 15։ ը. 18։

*26.29 բ Օր. իը. 53։ դ Թագ. զ. 29։ Ողբ. դ. 10։ Եզ. ե. 10։

*26.30 բ Մն. լդ. 3, 4, 7։ Ես. իէ. 9։ Եզ. զ. 3-6, 13։

*26.30 դ Թագ. իգ. 20։ բ Մն. լդ. 5։

*26.30 Ղև. ի. 23։ սաղ. հը. 59։ ձթ. 38։ Եր. ժդ. 19։

*26.31 Նէեմ. բ. 3։ Եր. դ. 7։ Եզ. զ. 6։

*26.31 Սաղ. հդ. 7։ Ողբ. ա. 10։ եզ. թ. 6։ իա. 2։

*26.32 Եր. թ. 11։ իե. 11, 18։

*26.32 բ Օր. իը. 37։ գ Թագ. թ. 8։ Եր. ժը. 16։ ժթ. 8։ Եզ. ե. 15։

*26.33 բ Օր. իը. 64։ սաղ. խդ. 11։ եր. թ. 16։ Եզ. ժբ. 15։ ի. 23։ իբ. 15։ Զաք. է. 14։

*26.34 բ Մն. լզ. 21։

*26.35 Գլ. իե. 2։

*26.36 Եզ. իա. 7, 12, 15։

*26.36 Հմր. 17։ Յոբ. ժե. 21։ Առ. իը. 1։

*26.37 Ես. ժ. 4։ Տես Դատ. է. 22։ ա Թագ. ժդ. 15, 16։

*26.37 Յես. է. 12, 13։ Դատ. բ. 14։

*26.39 բ Օր. դ. 27։ իը. 65։ Նէեմ. ա. 8։ Եր. գ. 25։ իթ. 12, 13։ եզ. դ. 17։ զ. 9։ ի. 43։ իդ. 23։ լգ. 10։ լզ. 31։ Ովս. ե. 15։ Զաք. ժ. 9։

*26.40 Թու. ե. 7։ գ Թագ. ը. 33, 35, 47։ Նէեմ. թ. 2։ Դան. թ. 3, 4։ Առ. իը. 13։ Ղուկ. ժե. 18։ ա Յօհ. ա. 9։

*26.41 Տես Եր. զ. 10։ թ. 25, 26։ Եզ. խդ. 7։ Գոր. է. 51։ Հռով. բ. 29։ Կող. բ. 11։

*26.41 գ Թագ. իա. 29։ բ Մն. ժբ. 6, 7, 12։ լբ. 26։ լգ. 12, 13։

*26.42 Ել. բ. 24։ զ. 5։ Սաղ. ճզ. 45։ Եզե. ժզ. 60։

*26.42 Սաղ. ճլզ. 23։

*26.43 Հմր. 34, 35։

*26.43 Հմր. 15։

*26.44 բ Օր. դ. 31։ դ Թագ. ժգ. 23։ Հռովմ. ժա. 2։

*26.45 Հռովմ. ժա. 28։

*26.45 Գլ. իբ. 33։ իե. 38։

*26.45 Սաղ. ղը. 2։ Եզ. ե. 9, 14, 22։

*26.46 Գլ. իէ. 34։ բ Օր. զ. 1։ ժբ. 1։ լգ. 4։ Յօհ. ա. 17։

*26.46 Գլ. իե. 1։