Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ օգնութիւնը ուշանում է։ Դաւիթը յոյսը դրել է Աստուծոյ ողորմութ…

Աստուծոյ օգնութիւնը ուշանում է։ Դաւիթը յոյսը դրել է Աստուծոյ ողորմութեան վերայ։

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։

1Ով Տէր, * մինչեւ ե՞րբ կþմոռնաս ինձ իսպառ. Մինչեւ ե՞րբ կþթագցնես քո երեսն ինձանից։

2Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը. Մինչեւ ե՞րբ պիտի իմ վերայ բարձրանայ իմ թշնամին։

3Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած. * լուսաւորիր իմ աչքերը, * որ մահի մէջ չþննջեմ.

4* Որ իմ թշնամին չþասէ թէ Ես յաղթեցի նորան. Եւ իմ նեղացնողները չþցնծան, որ տեղիցս շարժուեցայ։

5Բայց ես քո ողորմութեանն եմ * յուսացած. Թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը. Թող ես Տիրոջն երգեմ, որ * բարի արաւ ինձ։

*13.1 Յոբ. ժգ. 24։ Ես. ծթ. 2։

*13.3 Եզր. թ. 8։ Սաղ. ժթ. 8։

*13.3 Երեմ. ծա. 39։

*13.4 Սաղ. իե. 2։ լ. 1։ լե. 19, 24։ լը. 16։

*13.5 Սաղ. իը. 7։ լգ. 21։

*13.5 Սաղ. ճգ. 10։ ճժզ. 7։ ճժթ. 17։ ճխբ. 7։