Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ թագաւորութիւնումըխաղաղութիւն է տիրում։ 1* Տէրն է թագաւո…

Տիրոջ թագաւորութիւնումըխաղաղութիւն է տիրում։

1* Տէրն է թագաւոր. Ժողովուրդները թող շփոթուին. * նա նստում է քերովբէների վերայ՝ թող երկիրը շարժուի։

2* Տէրը մեծ է Սիօնումը. Եւ նա բարձր է ամեն ժողովուրդների վերայ։

3Թող օրհնեն * քո մեծ եւ ահաւոր անունը. Որ սուրբ է։

4* Եւ թագաւորի զօրութիւնը իրաւունք է սիրում. Դու հաստատեցիր ուղիղ կարգը. Դու իրաւունք եւ արդարութիւն արիր Յակոբի մէջ։

5* Բարձր արէք մեր Տէր Աստուծուն. Եւ երկրպագութիւն արէք * նորա ոտների պատուանդանի առաջին. * նա սուրբ է։

6* Մովսէսը եւ Ահարօնը նորա քահանաների մէջ, եւ Սամուէլը նորա անունը կանչողների մէջ, * դէպի Տէրը կանչեցին եւ նա լսեց նորանց։

7* Ամպի սիւնումը նա խօսում էր նորանց հետ. Նորանք պահում էին նորա վկայութիւնները եւ օրէնքը որ տուաւ նորանց։

8Ով Տէր՝ մեր Աստուածը, դու որ լսում էիր նորանց. Դու նորանց համար * ներող Աստուած էիր, թէեւ * վրէժ խնդրող՝ նորանց գործերի համար։

9* Բարձր արէք մեր Տէր Աստուծուն եւ երկրպագութիւն արէք դէպի նորա սուրբ սարը, որ մեր Տէր Աստուածը սուրբ է։

*99.1 Սաղ. ղգ. 1։ ղէ. 1։

*99.1 Ել. իե. 22։ Սաղ. ժը. 10։ ձ. 1։

*99.2 Սաղ. ղէ. 9։

*99.3 բ Օր. իը. 58։ Յայտ. ժե. 4։

*99.4 Յոբ լզ. 5-7։

*99.5 Հմր. 9։

*99.5 ա Մն. իը. 2։ Սաղ. ճլբ. 7։

*99.5 Ղև. ժթ. 2։

*99.6 Երեմ. ժե. 1։

*99.6 Ել. ժդ. 15։ ժե. 25։ ա Թագ. է. 9։ ժբ. 18։

*99.7 Ել. լգ. 9։

*99.8 Թու. ժդ. 20։ Երեմ. խզ. 28։

*99.8 Տես Ել. լբ. 2 ևլն։ Թու. ի. 12, 24։ բ Օր. թ. 20։

*99.9 Հմր. 5։ Ել. ժե. 2։ Սաղ. լդ. 3։ ճժը. 28։