Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յարգանք դէպի աղքատները և դէպի հարուստները։ Առանց գործերի հաւատքը ըստ …
Յարգանք դէպի աղքատները և դէպի հարուստները։ Առանց գործերի հաւատքը ըստ ինքեան մեռած է։
1Եղբարքս, * մի գուցէ աչառութեամբ ունենաք մէր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքը, * որ փառքի Տէրն է։ 2Եթէ մի մարդ մտնէ ձեր ժողովարանը, որ ոսկի մատանի եւ պայծառ հագուստ ունենայ, եւ մի աղքատ էլ մտնէ այնտեղ կեղտոտ հագուստով, 3Եւ մտիկ տաք նորան որ պայծառ հագուստ ունի եւ ասէք նորան. Դու այստեղ նստիր պատիւով, եւ աղքատին ասէք թէ դու այդտեղ կանգնիր. Կամ թէ Եկ նստիր այստեղ պատուանդանիս մօտ. 4Եւ խղճմտանք չէ՞ք անում ձեզանում, եւ չ’եղա՞ք չար խորհուրդների դատաւորներ։ 5Լսեցէք, սիրելի եղբարքս, * չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհքի աղքատներին, * որ հարուստ են հաւատքով, եւ ժառանգներ այն արքայութեանը որ * Աստուած խոստացաւ իրան սիրողներին։ 6* Բայց դուք անպատուեցիք աղքատին. Չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում եւ * նորանք են ձեզ դատաստան քաշում։ 7Չէ՞ որ նորանք են հայհոյում այն բարի անունը որ ձեզ վերայ կանչուած է։ 8Արդ եթէ թագաւորական օրէնքը կատարէք գրուածին համեմատ թէ * Սիրիր քո ընկերին քո անձի պէս, լաւ էք անում։ 9* Բայց եթէ աչառութիւն էք անում, մեղք էք անում՝ յանդիմանուած օրէնքիցը ինչպէս օրինազանցներ։ 10Վասն զի ով որ բոլոր օրէնքը պահէ եւ մէկումը մեղանչէ, * ամեն օրէնքին եղաւ պարտական։ 11Որովհետեւ այն * Շնութիւն մի անիր ասողը ասեց էլ, Մի սպանիր, իսկ եթէ շնութիւն չ’անես բայց սպանես, եղար օրինազանց։ 12Այնպէս խօսեցէք եւ այնպէս արէք, * որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու։ 13* Որովհետեւ անողորմ դատաստան պիտի լինի ողորմութիւն չ’անողի վերայ. Եւ * ողորմութիւնը պարծենում է դատաստանի դէմ։
14* Ի՞նչ է օգուտը, եղբարքս, եթէ մէկն ասէ թէ հաւատք ունի եւ գործ չ’ունենայ. Մի՞թէ հաւատքը կարող է ապրեցնել նորան. 15* Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինին կամ օրուայ կերակրին կարօտ. 16* Եւ ձեզանից մէկն ասէ նորանց. Գնացէք խաղաղութեամբ, տաքացէք եւ կշտացէք. Եւ մարմնի պէտք եղածը չ’տաք նորանց, օգուտն ի՞նչ կ’լինի։ 17Այսպէս էլ հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է։ 18Բայց մէկը կ’ասէ թէ Դու հաւատք ունիս, եւ ես գործ ունիմ. Ցոյց տուր ինձ քո հաւատքը * գործերից, եւ * ես էլ ցոյց կ’տամ քեզ իմ հաւատքն իմ գործերիցը։ 19Դու հաւատում ես թէ մէկ է Աստուած, լաւ ես անում. * դեւերն էլ են հաւատում եւ սարսափում են։ 20Բայց կամենո՞ւմ ես գիտենալ, ով դարտակ մարդ, որ հաւատքն առանց գործերի մեռած է։ 21Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացաւ * իր որդի Իսահակին պատարագ անելով սեղանի վերայ։ 22Տեսնո՞ւմ ես որ * հաւատքը նորա գործերի հետ միասին գործեց. Եւ այն գործերովը հաւատքը կատարեալ եղաւ. 23Եւ կատարուեցաւ Գրքի խօսքը որ ասում է. Եւ * Աբրահամը հաւատաց Աստուծուն եւ արդարութիւն համարուեցաւ նորա համար. Եւ * Աստուծոյ բարեկամ կոչուեցաւ։ 24Արդ տեսնո՞ւմ էք որ մարդ գործերով է արդարանում, եւ ոչ միայն հաւատքով։ 25Նոյնպէս էլ * Ռախաբ պոռնիկը. Չէ՞ որ գործերով արդարացաւ, երբոր լրտեսներին իրան մօտ առաւ եւ ուրիշ ճանապարհով արձակեց։ 26Որովհետեւ ինչպէս որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպէս եւ հաւատքն առանց գործերի մեռած է։
*2.1 Ղև. ժթ. 15։ բ Օր. ա. 17։ ժզ. 19։ Առակ. իդ. 23։ իը. 21։ Մատ. իբ. 16։ Հմր. 9։ Յուդ. 16։
*2.1 ա Կոր. բ. 8։
*2.5 Յովհ. է. 48։ ա Կոր. ա. 26, 28։
*2.5 Ղուկ. ժբ. 21։ ա Տիմ. զ. 18։ Յայտ. բ. 9։
*2.5 Ել. ի. 6։ ա Թագ. բ. 30։ Առակ. ը. 17։ Մատ. ե. 3։ Ղուկ. զ. 20։ ժբ. 32։ ա Կոր. բ. 9։ բ Տիմ. դ. 8։ Գլ. ա. 12։
*2.6 ա Կոր. ժա. 22։
*2.6 Գոր. ժգ. 50։ ժէ. 6։ ժը. 12։ Գլ. ե. 6։
*2.8 Ղև. ժթ. 18։ Մատ. իբ. 39։ Հռովմ. ժգ. 8, 9։ Գաղ. ե. 14։ զ. 2։
*2.9 Հմր. 1։
*2.10 բ Օր. իէ. 26։ Մատ. ե. 19։ Գաղ. գ. 10։
*2.11 Ել. ի. 13, 14։
*2.12 Գլ. ա. 25։
*2.13 Յոբ իբ. 6 ևլն։ Առակ. իա. 13։ Մատ. զ. 15։ ժը. 35։ իե. 41, 42։
*2.13 ա Յովհ. դ. 17, 18։
*2.14 Մատ. է. 26։ Գլ. ա. 23։
*2.15 Տես Յոբ լա. 19, 20։ Ղուկ. գ. 11։
*2.16 ա Յովհ. գ. 18։
*2.18 Ոմանք՝ առանց գործերի
*2.18 Գլ. գ. 13։
*2.19 Մատ. ը. 29։ Մար. ա. 24։ ե. 7։ Ղուկ. դ. 34։ Գոր. ժզ. 17։ ժթ. 15։
*2.21 Ծն. իբ. 9, 12։
*2.22 Եբր. ժա. 17։
*2.23 Ծն. ժե. 6։ Հռովմ. դ. 3։ Գաղ. գ. 6։
*2.23 բ Մն. ի. 7։ Ես. խա. 8։
*2.25 Յես. բ. 1։ Եբր. ժա. 31։