Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Արդար Աստուածը փրկում է Դաւիթի անմեղութիւնը անօրէն թշնամուց։ Դաւիթ…

Արդար Աստուածը փրկում է Դաւիթի անմեղութիւնը անօրէն թշնամուց։

Դաւիթի * Շիկկայօն, որ Տիրոջը երգեց * Բենիամինեան Քուշի խօսքերի համար։

1Ով Տէր՝ իմ Աստուած, * ես քեզ վերայ եմ դրել իմ յոյսը. * փրկիր ինձ իմ ամեն հալածողներիցը եւ ազատիր ինձ։

2* Որ իմ անձը առիւծի պէս չþյափշտակէ եւ * պատառէ, եւ ազատող չþլինի։

3Ով Տէր՝ իմ Աստուած, * եթէ այս բանը արել եմ, եթէ * անիրաւութիւն կայ իմ ձեռքերումը.

4Եթէ չար եմ հատուցրել * ինձ հետ խաղաղ լինողին, եւ * կողոպտել եմ՝ ինձ զուր տեղը նեղացնողին.

5Ապա թող թշնամին հալածէ իմ անձը եւ հասնէ նորան. Եւ նա * իմ կեանքը կոխ տայ գետնի վերայ, եւ իմ փառքը հողի մէջ բնակեցնէ։ (Սէլա։)

6Վեր կաց, ո՜վ Տէր քո բարկութիւնովը, * բարձրացիր իմ նեղացնողների կատաղութեան համար, եւ * արթնացիր ինձ համար դու՝ որ իրաւունք պատուիրեցիր։

7Եւ ազգերի ժողովքը թող շրջապատէ քեզ, եւ նորանց վերայ դարձիր դէպի բարձր տեղերը։

8Տէրը դատաստան է անում ազգերի վերայ. Դատիր ինձ, Տէր, իմ արդարութեան պէս եւ * իմ անմեղութեան պէս, որ ինձանում կայ։

9Թող վերջանայ ամբարիշտների չարութիւնը, եւ հաստատիր արդարին. Որովհետեւ դու * սրտեր ու երիկամունքներ քննող ես, ով արդար Աստուած։

10Իմ ասպարն Աստուած է, որ փրկում է * սրտով ուղիղներին։

11Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,

12Եթէ ետ չþդառնայ, նա իր * սուրը կþսրէ, * իր աղեղը լարել եւ պատրաստել է.

13Եւ մահի գործիքներ է պատրաստել նորա համար, եւ * իր նետերը բորբոքուած արաւ։

14Ահա * նա անօրէնութեան երկունք է քաշում. Յղացած է չարութիւնով եւ ծնում է խաբէութիւն։

15* Հոր փորեց ու խորացրեց, բայց ինքն ընկաւ այն խորի մէջ՝ որ շինեց։

16* Նորա չարութիւնը կþդառնայ նորա գլխի վերայ. Եւ նորա անիրաւութիւնը վայր կþգայ իր գագաթի վերայ։

17Ես կþգոհանամ Տէրիցը իր արդարութեան համար եւ * սաղմոս կþասեմ բարձրեալ Տիրոջ անունին։

*Սաղ. է Ամբ. գ. 1։

*Սաղ. է բ Թագ. ժզ։

*7.1 Սաղ. բ. 12։

*7.1 Սաղ. լա. 15։

*7.2 Յոբ. ժ. 16։ Ես. լը. 13։

*7.2 Սաղ. ծ. 22։

*7.3 բ Թագ. ժզ. 7, 8։

*7.3 ա Թագ. իդ. 11։

*7.4 Սաղ. ծե. 20։

*7.4 ա Թագ. իդ. 7։ իզ. 9։

*7.5 Սաղ. ձթ. 39։ Դան. ը. 7։

*7.6 Սաղ. ղդ. 2։

*7.6 Սաղ. լե. 23։ խդ. 23։

*7.8 Սաղ. ժը. 20։ լե. 24։

*7.9 ա Թագ. ժզ. 7։ ա Մն. իը. 9։ Սաղ. իզ. 2։ ճլթ. 1։ Երեմ. ժա. 20։ ժէ. 10։ ի. 12։ Յայտ. բ. 23։

*7.10 Սաղ. ժա. 2։ լբ. 11։ լզ. 10։ կդ. 10։ ղդ. 15։ ղէ. 11։ ճիե. 4։

*7.12 բ Օր. լբ. 41։

*7.12 Սաղ. ժա. 2։ իա. 12։ լէ. 14։ ծը. 7։ կդ. 3։ Տես ա Մն. ե. 18։

*7.13 բ Օր. լբ. 42։ Սաղ. կդ. 7։

*7.14 Յոբ. ժե. 45։ Ես. ծթ. 4։ Յակ. ա. 15։

*7.15 Սաղ. ծէ. 6։ ճժթ. 85։ Առակ. իզ. 27։ իը. 10։ Ժող. ժ. 8։ Տես Եսթ. է. 10։ Յոբ. դ. 8։ Սաղ. թ. 15։ ժ. 2։ լե. 8։ ղդ. 23։ ճխա. 10։ Առակ. ե. 22։

*7.16 գ Թագ. բ. 23։ Եսթ. թ. 25։

*7.17 Սաղ. թ. 2։