Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ամենակարողը պաշտպան է ամեն վտանգում։ 1* Բարձրեալի ծածկոցի տակ…
Ամենակարողը պաշտպան է ամեն վտանգում։
1* Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը * Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։
2Ես * կþասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ։
3* Որովհետեւ նա կþփրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը։
4* Նա կþծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կþլինիս. Նորա ճշմարտութիւնը ասպար է եւ զրահ։
5Դու * չես վախենալ գիշերի զարհուրանքից. Այն նետիցը որ թռչում է ցերեկը։
6Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. Այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը։
7Հազար հոգի քո կողմիցը կþընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. Բայց քեզ չի մօտենալ։
8* Միայն քո աչքերովը կþնայիս, եւ ամբարիշտների հատուցումը կþտեսնես։
9Որովհետեւ դու ես, Տէր, * իմ յոյսը. Դու Բարձրեալին * քեզ ապաւէն արիր.
10* Քեզ չար բան չի հասնիլ. Եւ նեղութիւն չի մօտենալ քո բնակարանին։
11* Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։
12նորանք ձեռների վերայ կþառնեն քեզ, * որ քո ոտը քարի չþդպցնես։
13Առիւծների եւ իժերի վերայ կþգնաս. Առիւծի կորիւններին եւ վիշապին ոտով կոխ կþտաս։
14Որովհետեւ նա ինձ ցանկացաւ՝ եւ ես կþփրկեմ նորան. Ես բարձր կþանեմ նորան, որ * նա ճանաչում է իմ անունը։
15* Նա կþկանչէ դէպի ինձ՝ եւ ես կþլսեմ նորան. * ես նորա հետ կþլինիմ նեղութեան մէջ. Կþապրեցնեմ նորան եւ * փառաւոր կþանեմ նորան։
16* Երկայն օրերով կþկշտացնեմ նորան. Եւ իմ փրկութիւնը ցոյց կþտամ նորան։
*91.1 Սաղ. իէ. 5։ լա. 20։ լբ. 7։
*91.1 Սաղ. ժէ. 8։
*91.2 Սաղ. ճխբ. 5։
*91.3 Սաղ. ճիդ. 7։
*91.4 Սաղ. ժէ. 8։ ծէ. 1։ կա. 4։
*91.5 Յոբ ե. 19 ևլն։ Սաղ. ճժբ. 7։ ճիա. 6։ Առակ. գ. 23, 24։ Ես. խգ. 2։
*91.8 Սաղ. լէ. 34։ Մաղ. ա. 5։
*91.9 Հմր. 2։
*91.9 Սաղ. հա. 3։ ղ. 1։
*91.10 Առակ. ժբ. 21։
*91.11 Սաղ. լդ. 7։ հա. 3։ Մատ. դ. 6։ Ղուկ. դ. 10, 11։ Եբր. ա. 14։
*91.12 Յոբ ե. 23։ Սաղ. լէ. 24։
*91.14 Սաղ. թ. 10։
*91.15 Սաղ. ծ. 15։
*91.15 Ես. խգ. 2։
*91.15 ա Թագ. բ. 30։
*91.16 Առակ. գ. 2։