Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ բարութիւնը օրհնել։ Աղօթք որ Աստուած յաղթութիւն տայ թշնամիներ…
Աստուծոյ բարութիւնը օրհնել։ Աղօթք որ Աստուած յաղթութիւն տայ թշնամիների դէմ։
Երգ. Դաւիթի Սաղմոս։
1Իմ * սիրտը պատրաստ է, ով Աստուած, ես կþերգեմ եւ սաղմոս կþասեմ՝ նաեւ իմ փառքովը։
2* Զարթնիր սաղմոսարան եւ քնար. Եւ ես զարթնեմ առաւօտանց։
3Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. Եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ։
4Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը երկնքի վերայ, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
5* Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ։
6* Որ քո սիրելիքն ազատուին. Թող քո աջը փրկէ, եւ պատասխան տուր ինձ։
7Աստուած խօսեց իր սրբարանումը. Ես կþցնծամ. Սիւքէմը կþբաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կþչափեմ։
8Իմն է Գաղաադը եւ իմն է Մանասէն. Եփրեմն իմ գլխի զօրութիւնը, * Յուդան իմ գաւազանն է.
9Մովաբն իմ լուանալու ամանն է. Իմ կօշիկը Եդովմի վերայ կþգցեմ. Փղշտացիների երկրի վերայ կþցնծամ։
10* Ո՞վ կþտանի ինձ ամուր քաղաքը. Ո՞վ կþառաջնորդէ ինձ մինչեւ Եդովմը։
11Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։
12Տուր մեզ օգնութիւն նեղութեան մէջ. Որովհետեւ մարդի փրկութիւնը փուչ է։
13* Մենք Աստուծով զօրութիւն կþգործենք. Եւ նա կոխ կþտայ մեր թշնամիներին։
*108.1 Սաղ. ծէ. 7։
*108.2 Սաղ. ծէ. 8-11։
*108.5 Սաղ. ծէ. 5, 11։
*108.6 Սաղ. կ. 5 ևլն։
*108.8 Ծն. խթ. 10։
*108.10 Սաղ. կ. 9։
*108.13 Սաղ. կ. 12։