Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երեմիայի ողբալը և մխիթարութիւն։ 1Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա…
Երեմիայի ողբալը և մխիթարութիւն։
1Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսայ նորա բարկութեան գաւազանովը։
2Նա ինձ տարաւ ու ման ածեց խաւարում եւ ոչ թէ լոյսի մէջ։
3Հէնց ինձ դէմ դառաւ, ձեռքը դարձրեց բոլոր օրը։
4* Մաշեց մարմինս ու մորթս, * կոտրատեց ոսկորներս։
5Ինձ դէմ շինեց եւ շրջապատեց դառնութիւնով ու տառապանքով։
6* Մութ տեղերում ինձ նստեցրեց յաւիտենական մեռելների պէս։
7* Ետեւիցս ցանցով պատեց որ դուրս չþգամ, ծանրացրեց իմ շղթաները։
8* Եթէ աղաղակեմ էլ եւ գոչեմ, նա արգելեց իմ աղօթքը։
9Նա պատեց իմ ճանապարհները տաշած քարերով, ծռեց իմ շաւիղները։
10* Նա ինձ համար դարանակալ արջ է, մի առիւծ՝ թաքուն տեղերում։
11Նա խոտորեցրեց իմ ճանապարհները, * ինձ ցիրուցան արաւ, ինձ ամայի շինեց։
12Լարեց իր աղեղը եւ * ինձ կանգնեցրեց նետի նպատակի պէս։
13* Իմ երիկամունքների մէջ կոխեց իր նետերը։
14* Ես ծաղր եղայ իմ բոլոր ժողովրդին, * նորանց երգը՝ բոլոր օրը։
15* Ինձ կշտացրեց դառնութիւններով, օշինդրով արբեցրեց ինձ։
16* Եւ կոտրատեց խիճերով իմ ատամները, ինձ մոխիրը դրաւ։
17Այսպէս հեռացրիր իմ անձը խաղաղութիւնից, բարիքը մոռացել եմ։
18* Եւ ասեցի՝ Կորաւ իմ զօրութիւնը եւ իմ ակնկալութիւնը Տէրից։
19Յիշիր իմ տառապանքը ու իմ թշուառութիւնը, * օշինդրը եւ դառնութիւնը։
20Լաւ յիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։
21Սորանք ես իմ միտքն եմ բերում, ուրեմն եւ յոյս ունիմ։
22* Տիրոջ ողորմութիւններն են, որ չþվերջացանք, որովհետեւ չþպակասեցան նորա գթութիւնները.
23Նորանք ամեն առաւօտ * նորանոր են. Մեծ է քո հաւատարմութիւնը։
24* Իմ բաժինը Տէրն է, ասեց իմ հոգին, սորա համար նորան եմ յուսալու։
25Բարի է Տէրը * իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։
26* Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը։
27* Լաւ է մարդիս համար, որ լուծը իր երիտասարդութիւնումը կրէ։
28* Առանձին նստում եւ լռում է, որովհետեւ լուծ դրուեցաւ նորա վերայ։
29* Նա իր բերանը հողին է դնում, գուցէ յոյս կþլինի։
30* Նա իր ծնօտը տալիս է նորան զարկողին, կշտանում է նախատինքով։
31Որովհետեւ * Տէրը չի մերժիլ յաւիտեան։
32Այլ թէեւ ցաւեցնէ էլ, դարձեալ կþգթայ իր ողորմութիւնների շատութեան չափ։
33Որովհետեւ * նա þի սրտէ չէ նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։
34Իր ոտենրի տակին կոխ տալ երկրի ամեն կապուածներին,
35Մարդի իրաւունքը ծռել Բարձրելոյն երեսի առաջին,
36Մարդիս անիրաւութիւն անել իր դատումը, * Տէրը չէ՞ տեսնում։
37* Ո՞վ է նա որ ասէ, եւ կատարուի, որ Տէրը չէ հրամայել։
38Բարձրելոյն բերանիցը չե՞ն դուրս գալիս * չարիքն ու բարիքը։
39* Ի՞նչ է տրտնջում ապրող մարդը՝ * մարդը իր մեղքի մէջ։
40Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք, եւ ետ դառնանք Տիրոջը։
41Բարձրացնենք * մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը։
42* Մենք յանցանք արինք եւ ապստամբուեցինք. Դու չþներեցիր։
43Քեզ բարկութիւնով ծածկեցիր եւ մեզ հալածեցիր, * սպանեցիր ու չþխնայեցիր։
44Քեզ ամպով ծածկեցիր, * որ աղօթք անց չþկենայ։
45* Աւելուք եւ անարգ արիր մեզ ազգերի մէջ։
46* Մեր բոլոր թշնամիները լայն բացել են իրանց բերանը մեզ դէմ։
47* Վախ եւ վիհ եղաւ մեզ համար՝ * աւերումն ու կոտորած։
48* Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի աղջկայ բեկման համար։
49* Իմ աչքը բղխում է եւ չէ դադարում՝ հանգստութիւն չþունի։
50* Մինչեւ որ նայէ եւ տեսնէ Տէրը երկնքիցը։
51Աչքս ցաւում է հոգով չափ իմ քաղաքի բոլոր աղջկերանց համար։
52Որսալու են աշխատում ինձ ճնճղուկի պէս * զուր տեղը իմ թշնամիները։
53* Գուբում կտրեցին իմ կեանքը, եւ * քար գցեցին ինձ վերայ։
54* Ջուրերն անցան գլխովս. * ես ասեցի թէ Կտրուեցայ։
55Եւ կանչեցի քո անունը, ով Տէր, * խորագոյն գուբիցը։
56* Ձայնս լսեցիր, մի ծածկիր ականջդ իմ հառաչանքին՝ իմ աղաղակին։
57* Դու մօտեցար՝ ես քեզ կանչած օրը, ասեցիր՝ Մի վախենար։
58* Իմ հոգիի դատը վարեցիր, ով Տէր, դու փրկեցիր * իմ կեանքը։
59Ով Տէր, դու տեսար ինձ եղած զրկանքը, * պաշտպանիր իմ դատը։
60Դու տեսար նորանց բոլոր վրէժխնդրութիւնը՝ * նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։
61Լսեցիր նորանց նախատինքը, ով Տէր, նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։
62Իմ թշնամիների շրթունքները եւ նորանց ամեն օր արած մտածմունքները ինձ դէմ։
63* Նորանց նստելն ու նորանց վեր կենալը դիտիր, * ես նորանց երգն եմ։
64* Նորանց հատուցում պիտի տաս, ով Տէր, նորանց ձեռքի գործերի համեմատ։
65Նորանց սրտի մթութիւն պիտի տաս, քո անէծքը նորանց վերայ լինի։
66Նորանց պիտի հալածես քո բարկութեամբը, եւ Տիրոջ * երկնքի տակիցը նորանց բնաջինջ պիտի անես։
*3.4 Յոբ ժզ. 8։
*3.4 Սաղ. ծա. 8։ Ես. ը. 13։ Երեմ. ծ. 17։
*3.6 Սաղ. ձը. 5, 6։ ճխգ. 3։
*3.7 Յոբ գ. 23։ ժթ. 8։ Ովս. բ. 6։
*3.8 Յոբ լ. 20։ Սաղ. իբ. 2։
*3.10 Յոբ ժ. 16։ Ես. լ. 13։ Ովս. ե. 14։ ժգ. 7, 8։
*3.11 Ովս. զ. 1։
*3.12 Յոբ է. 20։ ժզ. 12։ Սաղ. լ. 2։
*3.13 Յոբ զ. 4։
*3.14 Երեմ. ի. 7։
*3.14 Յոբ լ. 9։ Սաղ. կթ. 12։ Հմր. 63։
*3.15 Երեմ. թ. 15։
*3.16 Առակ. ի. 17։
*3.18 Սաղ. լա. 22։
*3.19 Երեմ. թ. 15։
*3.22 Մաղ. գ. 6։
*3.23 Ես. լգ. 2։
*3.24 Սաղ. ժզ. 5։ հգ. 26։ ճժթ. 57։ Երեմ. ժ. 16։
*3.25 Սաղ. ճլ. 6։ Ես. լ. 18։ Միք. է. 7։
*3.26 Սաղ. լէ. 7։
*3.27 Սաղ. ղդ. 12։ ճժթ. 71։
*3.28 Երեմ. ժե. 17։ Գլ. բ. 10։
*3.29 Յոբ խբ. 6։
*3.30 Ես. ծ. 6։ Մատ. ե. 39։
*3.31 Սաղ. ղդ. 14։
*3.33 Եզեկ. լգ. 11։ Եբր. ժբ. 10։
*3.36 Ամբ. ա. 13։
*3.37 Սաղ. լգ. 9։
*3.38 Յոբ բ. 10։ Ես. խե. 7։ Ամով. գ. 6։
*3.39 Առակ. ժթ. 3։
*3.39 Միք. է. 9։
*3.41 Սաղ. ձզ. 4։
*3.42 Դան. թ. 5։
*3.43 Գլ. բ. 2, 17, 21։
*3.44 Հմր. 8։
*3.45 ա Կոր. դ. 13։
*3.46 Գլ. բ. 16։
*3.47 Ես. իդ. 17։ Երեմ. խը. 43։
*3.47 Ես. ծա. 19։
*3.48 Երեմ. դ. 19։ թ. 1։ ժդ. 17։ Գլ. բ. 11։
*3.49 Սաղ. հէ. 2։ Գլ. ա. 16։
*3.50 Ես. կգ. 15։
*3.52 Սաղ. լե. 7, 19։ կթ. 4։ ճթ. 3։ ճժթ. 161։
*3.53 Երեմ. լէ. 16։ լը. 6, 9, 10։
*3.53 Դան. զ. 17։
*3.54 Սաղ. կթ. 2։ ճիդ. 4, 5։
*3.54 Սաղ. լա. 22։ Ես. լը. 10, 11։ Հմր. 18։
*3.55 Սաղ. ճլ. 1։ Յովն. բ. 2։
*3.56 Սաղ. գ. 4։ զ. 8։ ժը. 6։ կզ. 19։ ճժզ. 1։
*3.57 Յակ. դ. 8։
*3.58 Սաղ. լե. 1։ Երեմ. ծա. 36։
*3.58 Սաղ. հա. 23։
*3.59 Սաղ. թ. 4։ լե. 23։
*3.60 Երեմ. ժա. 19։
*3.63 Սաղ. ճլթ. 2։
*3.63 Հմր. 14։
*3.64 Սաղ. իը. 4։ Տես Երեմ. ժա. 20։ բ Տիմ. դ. 14։
*3.66 բ Օր. իե. 19։ Երեմ. ժ. 11։