Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ամեն բանի ունայնութիւնը։ 1Երուսաղէմում թագաւոր՝ Դաւիթի որդի *…
Ամեն բանի ունայնութիւնը։
1Երուսաղէմում թագաւոր՝ Դաւիթի որդի * Ժողովողի խօսքերը.
2* Ունայնութիւն ունայնութեանց՝ ասեց Ժողովողը, ունայնութիւն ունայնութեանց, * բոլորը ունայն է։
3* Ի՞նչ օգուտ ունի մարդս իր բոլոր տառապանքիցը, որ քաշում է արեգակի տակին։
4Մի ազգ գնում է, եւ մի ազգ գալիս է, * բայց երկիրը յաւիտեան կանգնած կայ։
5* Եւ արեգակը ծագում է եւ արեգակը մար մտնում, եւ դէպի իր տեղը շտապում՝ եւ այնտեղ էլի ծագում։
6Քամի * գնում է դէպի հարաւ եւ դառնում դէպի հիւսիս, դառնում դառնում գնում է, եւ իր դարձուածքներովը դարձեալ ետ է գալիս քամին։
7* Ամեն գետերը գնում են ծովը, բայց ծովը չէ լցվում. Այնտեղը ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են դառնում որ գնան։
8Ամեն խօսքերը տկար են, մարդ չէ կարող ասել. * աչքը չէ կշտանում տեսնելուց, եւ ականջը չէ լցվում լսելուց։
9* Ինչ որ եղել էր, նա էլ կþլինի. Եւ ինչ որ արուած էր, նա էլ կþանուի. Եւ արեգակի տակին բնաւ մի նորա բան չþկայ։
10Կա՞յ արեօք մի այնպիսի բան, որի համար ասուի թէ սա նոր է. Արդէն հին դարերից եղած է նա, որ մեզանից առաջ եղել են։
11Առաջինների յիշատակը չþկայ. Նաեւ այն յետինների համար էլ, որ գալու են՝ յիշատակ չէ լինելու նորանց մօտ, որ յետոյ են գալու։
12* Ես Ժողովողս թագաւոր էի Իսրայէլի վերայ Երուսաղէմումը։
13Եւ իմ սիրտը տուի, որ որոնեմ եւ քննեմ իմաստութեամբ ամեն ինչ որ գործվում է երկնքի տակ. Սա մի չարաչար զբաղմունք է, որ * Աստուած տուել է մարդկանց որդիներին, որ նորանով զբաղուին։
14Ես տեսայ այն բոլոր գործերը՝ երկնքի տակ գործուած. Եւ ահա բոլորն ունայն էր, * քամիի աշխատանք՝՝ էր։
15* Ծուռը կարող չէ ուղղուիլ, եւ պակասնորդը կարող չէ հաշուիլ։
16Ես խօսեցի իմ սրտի հետ եւ ասեցի. Ահա ես մեծ եմ եւ իմաստութիւնով աւելի հարուստ՝ քան թէ * Երուսաղէմումն ինձանից առաջ բոլոր եղածները. Եւ իմ սիրտը շատ իմաստութիւն եւ գիտութիւն է տեսել։
17* Ես իմ սիրտը տուի իմաստութիւն հասկանալու, եւ գիժութիւնն ու յիմարութիւնն հասկանալու. Հասկացի որ սա էլ է եղել քամիի աշխատանք։
18Որովհետեւ * շատ իմաստութեան հետ շատ տրտմութիւն կայ, եւ գիտութիւն աւելացնողը վիշտն էլ է աւելացնում։
*1.1 Հմր. 12։ Գլ. է. 27։ ժբ. 8-10։
*1.2 Սաղ. լթ. 5, 6։ կբ. 9։ ճխդ. 4։ Գլ. ժբ. 8։
*1.2 Հռովմ. ը. 20։
*1.3 Գլ. բ. 22։ գ. 9։
*1.4 Սաղ. ճդ. 5։ ճժթ. 90։
*1.5 Սաղ. ժթ. 5, 6։
*1.6 Յովհ. գ. 8։
*1.7 Յոբ լը. 10։ Սաղ. ճդ. 8, 9։
*1.8 Առակ. իէ. 20։
*1.9 Գլ. գ. 15։
*1.12 Հմր. 1։
*1.13 Ծն. գ. 19։ Գլ. գ. 10։
*1.14 Կամ՝ հոգիի տանջանք
*1.15 Գլ. է. 13։
*1.16 գ Թագ. գ. 12, 13։ դ. 30։ ժ. 7, 23։ Գլ. բ. 9։
*1.17 Գլ. բ. 3, 12։ է. 23, 25։ ա Թես. ե. 21։
*1.18 Գլ. ժբ. 12։