Հին Կտակարան
Նոր Կտակարան
Թշնամիների պատժուիլը։ Աստուծոյ ժողովրդի փրկութիւնը և օրհնեալ վիճակը։ …
Թշնամիների պատժուիլը։ Աստուծոյ ժողովրդի փրկութիւնը և օրհնեալ վիճակը։
1Որովհետեւ ահա * այն օրերը եւ այն ժամանակը, որ ես ետ կþդարձնեմ Յուդայի եւ Երուսաղէմի գերութիւնը. 2* Այն ժամանակ կþժողովեմ բոլոր ազգերը, եւ նորանց կþիջեցնեմ * Յովսափատի հովիտը, եւ * այնտեղ նորանց հետ դատ կþվարեմ իմ ժողովրդի եւ իմ ժառանգութիւն՝ Իսրայէլի համար, որին ցրուեցին ազգերի մէջ, եւ իմ երկիրը բաժանեցին։ 3Եւ * իմ ժողովրդի վերայ վիճակ ձգեցին, եւ տղային տուին պոռնկի կապէնքի տեղ, եւ աղջիկը ծախեցին գինիի եւ խմեցին։ 4Եւ դուք էլ ի՞նչ էք ինձ համար, * ով Տիւրոս եւ Սիդոն, եւ ով բոլոր Փղշտացիների սահմաններ, * Եզեկ. Իե. 15-17։մի՞թէ դուք ինձ հատուցում էք անելու, եւ կամ դուք ինձ հատուցանողնե՞ր էք. Հեշտ եւ շուտով ետ կþդարձնեմ ձեր հատուցումը ձեր գլխին. 5Որովհետեւ իմ արծաթն ու ոսկին առաք դուք, եւ իմ * ցանկալի բարի բաները տարաք ձեր մեհեանները։ 6Եւ Յուդայի որդիներին ու Երուսաղէմի որդիներին Յունաց որդկանցը ծախեցիք. Որպէս զի նորանց հեռացնէք իրանց սահմանիցը։ 7Ահա * ես պիտի զարթնեցնեմ նորանց այնտեղից ուր որ նորանց ծախեցիք, եւ ձեր հատուցումը ետ պիտի դարձնեմ ձեր գլխին։ 8Եւ պիտի ծախեմ ձեր տղերքն ու աղջկերքը Յուդայի որդկանց ձեռը, եւ նորանք պիտի ծախեն նորանց Սաբայեցիներին՝ այն * հեռու ազգին. Որովհետեւ Տէրն է խօսել։
9* Հրատարակեցէք այս՝ ազգերի մէջ, պատերազմ որոշեցէք. Զարթնեցրէք տղամարդիկներին. Մօտենան վեր գնան բոլոր պատերազմի մարդիկը։ 10* Ձեր խոփերը սուրեր շինեցէք, եւ ձեր յօտոցները՝ նիզակներ. * թող տկարն ասէ. Տղամարդ եմ ես։ 11* Շտապեցէք եւ եկէք, ով բոլոր շրջակայ ազգեր, եւ ժողովուեցէք. * այնտեղ տար, ով Տէր, քո զօրաւորներին։ 12Զարթնեն եւ վեր գան ազգերը * Յովսափատի հովիտը, որովհետեւ * այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակայ ազգերը դատելու համար։
13* Մանգաղը գցեցէք, որովհետեւ * հասել է հունձը, եկէք, իջէք, որովհետեւ * լցուել է հնձանը. Աւազանները յորդում են. Որովհետեւ շատ է նորանց չարութիւնը։ 14Բազմութիւններ, բազմութիւններ * Վճռի հովիտումը, որովհետեւ մօտ է * Տիրոջ օրը Վճռի հովիտումը։ 15* Արեգակն ու լուսինը պիտի խաւարեն, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը։ 16Եւ Տէրը * պիտի գոչէ Սիօնից, եւ Երուսաղէմից ձայն պիտի տայ, եւ * երկինքը ու երկիրը պիտի դողան. Բայց * Տէրը ապաւէն կþլինի իր ժողովրդի համար, եւ ամրոց՝ Իսրայէլի որդկանց համար։ 17Եւ * դուք պիտի իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, որ * բնակվում եմ իմ սուրբ Սիօն սարումը. Երուսաղէմը սուրբ պիտի լինի, եւ * օտարներ այլ եւս չեն անց կենալ նորա միջով։
18Եւ պիտի լինի այն օրը որ սարերը * քաղցու պիտի ծորեցնեն, եւ Յուդայի * բոլոր ձորերը ջուր պիտի բղխեն, եւ * Տիրոջ տանիցը մի աղբիւր պիտի դուրս գայ, եւ ոռոգէ * Սատիմի ձորը։ 19* Եգիպտոսը ամայի պիտի դառնայ, եւ * Եդովմը մի ամայի անապատ պիտի դառնայ, Յուդայի որդկանց դէմ գործած անիրաւութեան համար. Որովհետեւ անմեղ արիւն թափեցին նորանց երկրումը։ 20Բայց Յուդան * յաւիտեան պիտի բնակուէ, եւ Երուսաղէմը՝ դարէ ցդար։ 21Եւ * նորանց արիւնը պիտի մաքրեմ, որ չէի մաքրել. Եւ * Տէրը պիտի բնակուէ Սիօնումը։
*3.1 Երեմ. լ. 3։ Եզեկ. լը. 14։
*3.2 Զաք. ժդ. 2-4։
*3.2 Հմր. 12։
*3.2 Ես. կզ. 16։ Եզեկ. լը. 22։
*3.3 Աբդ. 11։ Նաւ. գ. 10։
*3.4 Ամովս ա. 6, 9։
*3.4 3.4
*3.5 Դան. ժա. 38։
*3.7 Ես. խգ. 5, 6։ խթ. 12։ Երեմ. իգ. 8։
*3.8 Երեմ. զ. 20։
*3.9 Տես Ես. ը. 9, 10։ Երեմ. խզ. 3, 4։ Եզեկ. լը. 7։
*3.10 Տես Ես. բ. 4։ Միք. դ. 3։
*3.10 Զաք. ժբ. 8։
*3.11 Հմր. 2։
*3.11 Սաղ. ճգ. 20։ Ես. ժգ. 3։
*3.12 Հմր. 2։
*3.12 Սաղ. ղզ. 13։ ղը. 9։ ճժ. 6։ Ես. բ. 4։ գ. 13։ Միք. դ. 3։
*3.13 Մատ. ժգ. 39։ Յայտ. ժդ. 15, 18։
*3.13 Երեմ. ծա. 33։ Ովս. զ. 11։
*3.13 Ես. կգ. 3։ Ողբ ա. 15։ Յայտ. ժդ. 19, 20։
*3.14 Հմր. 2։
*3.14 Գլ. բ. 1։
*3.15 Գլ. բ. 10, 31։
*3.16 Երեմ. իե. 30։ Գլ. բ. 11։ Ամովս ա. 2։
*3.16 Անգ. բ. 6։
*3.16 Ես. ծա. 5, 6։
*3.17 Գլ. բ. 27։
*3.17 Դան. ժա. 45։ Աբդ. 16։ Զաք. ը. 3։
*3.17 Ես. լե. 8։ ծբ. 1։ Նաւ. ա. 15։ Զաք. ժդ. 21։ Յայտ. իա. 27։
*3.18 Ամովս. թ. 13։
*3.18 Ես. լ. 25։
*3.18 Սաղ. խզ. 4։ Եզեկ. խէ. 1։ Զաք. ժդ. 8։ Յայտ. իբ. 1։
*3.18 Թու. իե. 1։
*3.19 Ես. ժթ. 1 ևլն։
*3.19 Երեմ. խթ. 17։ Եզեկ. իե. 12, 13։ Ամովս. ա. 11։ Աբդ. 10։
*3.20 Ամովս թ. 15։
*3.21 Ես. դ. 4։
*3.21 Եզեկ. խը. 35։ Հմր. 17։ Յայտ. իա. 3։