Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Զանազան օրէնքներ ծառայի, մարդասպանութեան և վիրաւորելու մասի։ 1Եւ ս…

Զանազան օրէնքներ ծառայի, մարդասպանութեան և վիրաւորելու մասի։

1Եւ սորանք են այն դատաստանները, որ պիտի * դնես նորանց առաջին։ 2* Եթէ Եբրայեցի ծառայ ծախու առնելու լինիս, վեց տարի պիտի ծառայէ, եւ եօթներորդ տարին ազատ դուրս գայ ձրի։ 3Եթէ նա մենակ է մտել, մենակ դուրս գայ. Եթէ կին ունեցող մարդ էր, կինն էլ իր հետ դուրս գայ։ 4Եթէ նորա տէրն է իրան կին տուել, եւ նա իր համար որդիներ կամ աղջիկներ է ծնել, կինն ու նորա որդիքը տիրոջը կþլինին, եւ ինքը մենակ դուրս գայ։ 5Բայց * եթէ ծառան յայտնի ասելու լինի, թէ Ես սիրել եմ իմ տիրոջը, իմ կնոջը եւ իմ որդիներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ. 6Այն ժամանակ նորա տէրը տանէ նորան * դատաւորների մօտ եւ նորան մօտեցնէ դռանը կամ դրանդեացը. Եւ նորա տէրը * նորա ականջը հերիւնով ծակէ, եւ նա յաւիտեան ծառայ լինի նորան։

7Եւ եթէ մէկն * իր աղջիկը ծախէ աղախնութեան, նա * ծառաների դուրս գալու պէս դուրս չþգայ։ 8Եթէ նա անհաճելի է իր տիրոջ աչքին՝ որ նորան չէ նշանում, թող փրկել տայ նորան, օտար ազգի ծախելու իշխանութիւն չþունի, որովհետեւ խաբէութիւն արաւ նորան։ 9Եւ եթէ նորան իր որդու համար նշանէ, աղջկանց օրէնքի համեմատ անէ նորա համար։ 10Եթէ իր համար ուրիշն առնէ, նորա ուտելիքը՝ հանդերձը եւ * մերձաւորութիւնը պիտի չþկտրէ։ 11Եւ եթէ նորան այս երեք բանը չþանէ, այն ժամանակ նա առանց փողի ձրի դուրս գայ։

12* Մարդ զարկող մեռցնողը անպատճառ պիտի մեռցնուի։ 13Իսկ * եթէ դիտմամբ չþարաւ, այլ Աստուած * գցեց նորա ձեռքը. Ես քեզ * համար մի տեղ պիտի սահմանեմ, որ նա փախչէ այն տեղ։ 14Բայց եթէ մէկն * իր դրացուն ոխ ունենայ, եւ նորան նենգութեամբ մեռցնէ, * իմ սեղանիցն էլ առ նորան որ մեռնէ։ 15Եւ իր հօրը կամ մօրը զարկողը անպատճառ պիտի մեռցնուի։

16Եւ * մարդ գողանողը՝ եւ նորան * ծախողը, եւ եթէ իր * ձեռքին գտնուի, անպատճառ պիտի մեռցնուի։

17Եւ * իր հօրը կամ մօրը անիծողը անպատճառ պիտի մեռցնուի։

18Եւ եթէ մարդիկ իրար հետ վիճեն եւ մէկը միւսին քարով կամ բռունցքով զարկէ, եւ նա չþմեռնէ, այլ անկողինը ընկնէ, 19Եթէ վեր կենայ * ցուպով ման գայ, զարկողը անպատիժ լինի, միայն նորա դադարելու արժէքը տայ, եւ բոլորովին առողջացնէ։

20Եւ եթէ մէկը գաւազանով իր ծառային՝ կամ իր աղախնին զարկէ, եւ նա նորա ձեռքի տակին մեռնէ, անպատճառ վրէժ պիտի առնուի նորանից. 21Բայց եթէ մի օր կամ երկու օր ապրէ, վրէժ չþառնուի նորանից. Որովհետեւ * նա իր փողն է։

22Եւ եթէ մարդիկ կռուեն, եւ յղի կնոջ զարկելով նորա տղան անցնել տան, եւ մի վնաս չþլինի, նա անպատճառ այն կնոջ մարդու նորա վերայ դրած տոյժը քաշէ, եւ վճարէ * դատաւորների մօտ։ 23Բայց եթէ մի վնաս լինի, անձի տեղ անձ պիտի տաս, 24* Աչքի տեղ՝ աչք, ատամի տեղ՝ ատամ, ձեռքի տեղ՝ ձեռք, ոտքի տեղ՝ ոտք, 25Խարանի տեղ՝ խարան, վէրքի տեղ՝ վէրք, հարուածի տեղ՝ հարուած։

26Եւ եթէ մէկը զարկէ իր ծառայի աչքին կամ իր աղախնի աչքին ու կուրացնէ, նորա աչքի փոխարէն ազատ արձակէ նորան։ 27Եւ եթէ իր ծառայի ատամը՝ կամ իր աղախնի ատամը վայր գցէ, նորա ատամի փոխարէն ազատ արձակէ նորան։ 28Եւ եթէ մի եզ՝ մարդ կամ կնիկ հարէ, որ մեռնէ, * եզը անպատճառ պիտի քարկոծուի, եւ նորա միսը պիտի չþուտուի. Բայց եզի տէրը անպատիժ լինի։ 29Բայց եթէ եզը երէկուանից կամ մէկէլ օրուանից հարող է, եւ նորա տիրոջն էլ բողոքուած է, եւ նա նորան չէ պահել, եթէ մարդ կամ կնիկ մեռցնելու լինի, եզը պիտի քարկոծուի, եւ նորա տէրն էլ պիտի մեռցնուի։ 30Եթէ փրկանք դրուի նորա վերայ, նա * իր անձի ազատութեան համար՝ ինչ որ նորա վերայ դրուի, պիտի վճարէ։ 31Եւ թէ տղայ եւ թէ աղջիկ հարէ եզը, այս դատաստանի պէս լինի նորան։ 32Եթէ եզը ծառայ կամ աղախին հարէ, նորանց տիրոջ * երեսուն սիկղ արծաթ պիտի տայ, եւ * եզը պիտի քարկոծուի։

33Եւ եթէ մէկը հոր բանայ, կամ մէկը փոս փորէ՝ եւ չþծածկէ, եւ այն տեղ եզ կամ էշ ընկնէ, 34Փոսի տէրը տուժէ, եւ նորանց տիրոջը փող պիտի տայ, եւ մեռածը իրանը լինի։

35Եւ եթէ մէկի եզն իր դրացու եզին հարէ որ մեռնէ, ողջ եզը ծախեն, եւ նորա փողը բաժանեն, եւ մեռածն էլ բաժանեն։ 36Այլ եթէ իմացուած է, որ եզը երէկուանից կամ մէկէլ օրուանից հարող էր, եւ նորա տէրը նորան չէ պահել, անպատճառ եզի տեղ եզ հատուցանէ եւ մեռածը իրանը լինի։

*21.1 Գլ. իդ. 3, 4։ բ Օր. գ. 14։ զ. 1։

*21.2 Ղև. իե. 39-41։ բ Օր. ժե. 12։ Երեմ. լգ. 14։

*21.5 բ Օր. ժե. 16, 17։

*21.6 Գլ. ժբ. 7։ իբ. 8, 28։

*21.6 Սաղ. խ. 7։

*21.7 Նէեմ. ե. 5։

*21.7 Հմր. 2, 3։

*21.10 ա Կոր. է. 5։

*21.12 Ծն. թ. 6։ Ղև. իդ. 17։ Թու. լե. 30, 31։ Մատ. իզ. 52։

*21.13 Թու. լե. 22։ բ Օր. ժթ. 4, 5։

*21.13 ա Թագ. իդ. 4, 10, 18։

*21.13 Թու. լե. 11։ բ Օր. ժթ. 3։ Յես. ի. 2։

*21.14 Թու. ժե. 30։ լե. 20։ բ Օր. ժթ. 11, 12։

*21.14 գ Թագ. բ. 28-34։ դ Թագ ժա. 15։

*21.16 բ Օր. իդ. 7։

*21.16 Ծն. լէ. 28։

*21.16 Գլ. իբ. 4։

*21.17 Ղև. ի. 9։ Առ. ի. 20։ Մատ. ժե. 4։ Մար. է. 10։

*21.19 բ Թագ. գ. 29։

*21.21 Ղև. իե. 45, 46։

*21.22 բ Օր. իբ. 18, 19։

*21.24 Ղև. իդ. 20։ բ Օր. ժթ. 21։ Մատ. ե. 38։

*21.28 Ծն. թ. 5։

*21.30 Թու. լե. 31։

*21.32 Տես Զաք. ժա. 12, 13։ Մատ. իզ.15։ Փիլիպ. բ. 7։

*21.32 Հմր. 28։