Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տասը պատուիրանքի կրկնումը։ 1Եւ Մովսէսը կանչեց բոլոր Իսրայէլին եւ ն…
Տասը պատուիրանքի կրկնումը։
1Եւ Մովսէսը կանչեց բոլոր Իսրայէլին եւ նորանց ասեց. Լսիր, ով իսրայէլ, այս կանոնները եւ դատաստանները, որոնք ես այսօր ձեր ականջներին ասում եմ. Սովորեցէք նորանք եւ զգուշութեամբ գործադրեցէք։ 2* Մեր Եհովայ Աստուածը Քորեբի վերայ մեզ հետ ուխտ արաւ։ 3* Եհովան այս ուխտը մեր հայրերի հետ չþարաւ, այլ մեզ հետ, որոնք ամենքս այսօր այստեղ ողջ ենք։ 4* Դէմ առ դէմ խօսեց Եհովան ձեզ հետ սարումը կրակի միջիցը. 5* (Ես այն ժամանակ Եհովայի եւ ձեր մէջը կանգնած էի, որ Եհովայի խօսքերը ձեզ պատմեմ. Որովհետեւ դուք * կրակիցը վախենալով վեր չþելաք սարը) եւ ասեց.
6* Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը՝ ծառայութեան տանիցը հանեցի։
7* Ուրիշ Աստուածներ չþունենաս իմ առաջին։
8* Քեզ համար կուռք չþշինես, ոչ մի բանի նմանութիւն՝ վերեւում երկնքի մէջ՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերի մէջ. 9Երկրպագութիւն չþանես նորանց, եւ նորանց չþպաշտես. Որովհետեւ Ես քո Եհովայ Աստուածը՝ նախանձոտ Աստուած եմ, * որ կþհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդկանց վերայ՝ մինչեւ նորանց երրորդ եւ չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ. 10Եւ * ողորմութիւն կþանեմ նորանց մինչեւ հազար ազգը՝ որ սիրում են ինձ եւ պահում են իմ պատուիրանքները։
11* Քո Եհովայ Աստուծոյ անունը զուր տեղը չþյիշես, որովհետեւ Եհովան անպատիժ չի թողիլ իր անունը զուր տեղը յիշողին։
12* Զգուշացիր հանգստութեան օրը սուրբ պահել, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց։ 13* Վեց օր աշխատես եւ բոլոր գործքդ անես. 14Բայց * եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օրն է. Ոչ մի գործ չþգործես, ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան, ոչ քո աղախինը, ոչ քո եզը, ոչ քո էշը, եւ ոչ քո ամեն անասունը, եւ ոչ քո տան եղած օտարականը, որ քո ծառան եւ աղախինն էլ քեզ պէս հանգստանայ։ 15Եւ * յիշիր որ դու ծառայ էիր Եգիպտոսի երկրումը, եւ քո Եհովայ Աստուածը * զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով քեզ հանեց այնտեղից. Նորա համար քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց որ հանգստութեան օրը պահես։
16* Պատուիր քո հօրը եւ քո մօրը, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց, որ * քո օրերը երկար լինեն, եւ քեզ համար բարի լինի այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ տալիս է։
17* Մի սպանիր։
18* Եւ մի շնանար։
19* Եւ մի գողանար։
20* Եւ քո դրացիի դէմ սուտ մի վկայիր։
21Եւ քո դրացիի կնկան * մի ցանկանար։ Եւ մի ցանկանար քո դրացիի տանը՝ ոչ նորա արտին՝ ոչ նորա ծառային՝ ոչ նորա աղախնին՝ ոչ նորա եզին՝ կամ նորա էշին՝ եւ քո դրացիի ոչ մէկ բանին։
22Եհովան այս խօսքերը խօսեց այն սարի վերայ, կրակի, ամպի եւ մառախուղի միջիցը բարձր ձայնով ձեր բոլոր ժողովքի հետ, եւ ոչինչ չþաւելացրեց. Եւ * երկու հատ քարի տախտակների վերայ գրեց նորանք, եւ ինձ տուաւ։ 23Եւ եղաւ երբոր * լսեցիք այն ձայնը խաւարի միջիցը, սարը կրակով վառուած ժամանակը, ինձ մօտ եկաք դուք, այսինքն ձեր ցեղերի բոլոր գլխաւորները եւ ձեր ծերերը, եւ ասեցիք. 24Ահա մեր Եհովայ Աստուածը մեզ ցոյց է տալիս իր փառքը եւ մեծութիւնը, եւ * նորա ձայնը լսում ենք կրակի միջիցը. Այս օրը տեսանք որ Աստուած մարդի հետ խօսեց, եւ * մարդը ողջ մնաց։ 25Եւ հիմա ի՞նչու մեռնենք. (որովհետեւ այս մեծ կրակը մեզ սպառելու է.) * եթէ մենք մեր Եհովայ Աստուծոյ ձայնը կրկին լսելու լինենք կþմեռնենք։ 26* Որովհետեւ ամեն մարմնից ո՞վ է նա որ կրակի միջից խօսող կենդանի Աստուծոյ ձայնը մեզ պէս լսեց եւ ողջ մնաց։ 27Դու մօտ գնա եւ լսիր ամենը ինչ որ * մեր Եհովայ Աստուածն ասում է, եւ դու ասիր մեզ ինչ որ մեր Եհովայ Աստուածը քեզ հետ խօսէ, մենք կþլսենք եւ կþկատարենք։ 28Եւ Եհովան ձեր խօսքերի ձայնը լսեց, երբոր դուք ինձ հետ խօսում էիք, եւ Եհովան ինձ ասեց. Այս ժողովրդի քեզ ասած խօսքերի ձայնը լսեցի. * նորանց ամեն ասածը լաւ է։ 29* Երանի թէ նորանց սիրտն էլ այնպէս լինէր, որ ինձանից վախենալով իմ * բոլոր պատուիրանքները պահէին ամեն ժամանակ, * որպէս զի իրանց համար բարի լինէր եւ իրանց որդկանցն էլ՝ յաւիտեան։ 30Գնա նորանց ասիր. Ետ դառէք դուք ձեր վրանները։ 31Բայց դու այստեղ ինձ հետ կանգնիր, եւ * ասեմ քեզ բոլոր պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները, որ պիտի սովորեցնես նորանց, որ կատարեն այն երկրում՝ որ ես նորանց տալիս եմ ժառանգութեան համար։
32Եւ զգոյշ եղէք որ անէք ինչպէս որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրել է, եւ * աջ կամ ձախ չþխոտորուէք։ 33* Ձեր Եհովայ Աստուծոյ ձեզ պատուիրած բոլոր ճանապարհներովը գնացէք, որպէս զի ապրէք, եւ * ձեզ համար բարի լինի, եւ ձեր ժառանգելու երկրումը ձեր կեանքի օրերը երկար լինեն։
*5.2 Ել. ժթ. 5։ Գլ. դ. 23։
*5.3 Եբր. ը. 9։
*5.4 Ել. ժթ. 9, 19։ Գլ. լդ. 10։
*5.5 Ել. ի. 21։ Գաղ. գ. 19։
*5.5 Ել. ժթ. 16։ ի. 18։ իդ. 2։
*5.6 Ել. ի. 2-17։ Ղև. իզ. 1։ Գլ. զ. 4։ Սաղ. ձա. 10։
*5.7 Գլ. ի. 3։
*5.8 Ել. ի. 4։
*5.9 Ել. լդ. 7։
*5.10 Երեմ. լբ. 18։ Դան. թ. 4։
*5.11 Ել. ի. 7։ Ղև. ժթ. 12։ Մատ. ե. 33։
*5.12 Ել. ի. 8։
*5.13 Ել. իգ. 12։ լե. 2։ Եզեկ. ի. 12։
*5.14 Ծն. բ. 2։ Եբր. դ. 4։
*5.15 Գլ. ժե. 15։ ժզ. 12։ իդ. 18, 22։
*5.15 Գլ. դ. 34, 37։
*5.16 Ել. ի. 12։ Ղև. ժթ. 3։ Գլ. իէ. 16։ Եփ. զ. 2, 3։ Կող. դ. 20։
*5.16 Գլ. դ. 40։
*5.17 Ել. ի. 13։ Մատ. ե. 21։
*5.18 Ել. ի. 14։ Ղու ժը. 20։ Յակ. բ. 11։
*5.19 Ել. ի. 15։ Հռով. ժգ. 9։
*5.20 Ել. ի. 16։
*5.21 Ել. ի. 17։ Միք. բ. 2։ Ամբ. բ. 9։ Ղու. ժբ. 15։ Հռով. է. 7։ ժգ. 9։
*5.22 Ել. իդ. 12։ լա. 18։ Գլ. դ. 13։
*5.23 Ել. ի. 18, 19։
*5.24 Ել. ժթ. 19։
*5.24 Գլ. դ. 33։ Դատ. ժգ. 22։
*5.25 Գլ. ժը. 16։
*5.26 Գլ. դ. 33։
*5.27 Ել. ի. 19։
*5.28 Գլ. ժը. 17։
*5.29 Գլ. լբ. 29։ Սաղ. ձա. 13։ Ես. խը. 18։ Մատ. իգ. 37։ Ղու. ժթ. 42։
*5.29 Գլ. ժա. 1։
*5.29 Գլ. դ. 40։
*5.31 Գաղ. գ. 19։
*5.32 Գլ. ժէ. 20։ իը. 14։ Յես. ա. 7։ Առակ. դ. 27։
*5.33 Գլ. ժ. 12։ սաղ. ճժթ. 6։ Երեմ. է. 23։ Ղու. ա. 6։
*5.33 Ել. դ. 40։