Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ երկրորդ խօսքը փոթորկի միջիցը. Նա նկարագրում է իր ոյժը Բեհեմովթի…

Տիրոջ երկրորդ խօսքը փոթորկի միջիցը. Նա նկարագրում է իր ոյժը Բեհեմովթի վերայ։

1Եւ Եհովան Յոբին պատասխանելով ասեց.

2Ամենակարողի հետ * վիճողը պիտի կարողանա՞յ խրատել նորան. Աստուծուն յանդիմանողը թող պատասխանէ։

3Եւ Յոբը պատասխանեց Եհովային եւ ասեց.

4* Ահա ես նուաստ եմ, ի՞նչ պատասխանեմ. * ձեռքս բերանիս եմ դնում։

5Մէկ խօսել եմ, այլ եւս չեմ պատասխանիլ. Եւ միւսանգամ էլ, եւ չեմ կրկնիլ։

6Եւ Եհովան պատասխան տուաւ * փոթորկից Յոբին եւ ասեց.

7* Հիմա մէջքդ գօտեպնդիր քաջազունի պէս, * որ քեզ հարցնեմ, եւ դու ինձ իմացրու,

8* Յիրաւի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ յանցաւո՞ր անես, որպէս զի դու արդարանաս։

9Կամ թէ բազո՞ւկ ունիս Աստուծոյ նման, եւ կարո՞ղ ես * ձայնովդ նորա պէս որոտալ։

10* Մէկ զրդարուիր փառքով ու մեծութիւնով, եւ պայծառութիւն ու շքեղութիւն հագիր.

11Թափիր բարկութեանդ եռանդը, եւ մտիկ տուր ամեն հպարտին, եւ խոնարհեցրու նորան.

12* Մտիկ տուր ամեն հպարտին, նուաճիր նորան, եւ խորտակիր ամբարիշտներին իրանց տեղը.

13Թաղիր նորանց միասին հողի մէջը, և նորանց երեսները կապիր ծածկոցով.

14Այն ժամանակ ես էլ քեզ կþգովեմ, որ քո աջ ձեռքը քեզ օգնում է։

15Ահա * Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պէս է ուտում.

16Ահա նորա ոյժը իր մէջքումն է, եւ նորա զօրութիւնը իր փորի մկանունքումն է։

17Նա ծռում է իր ազգին եղեւինի նման, նորա ազդրերի ջիղերը հիւսուած են։

18Նորա ոսկորները պղնձի խողովակներ են, նորա ոսկորները երկաթի նիգեր են։

19Նա Աստուծոյ * գործերի գլխաւորն է. Նորա Արարիչը կþմօտեցնէ նորան իր սուրը։

20Որովհետեւ սարերը նորա համար * կերակուր են բերում, եւ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ.

21Ստուերախիտ ծառերի տակին է նա պառկում՝ եղէգների շուքումը եւ ճահիճներում.

22նորան ծածկում են ստուերախիտ ծառերի հովանիները, նորան պատում են հեղեղատների ուռիները։

23Ահա գետը վարարելիս նա չէ վրդովվում. Ապահով է նա եթէ յորդանանն էլ յորդէ դէպի նորա բերանը։

24* Նորա աչքի առաջին նա կþբռնուի՞, որոգայթի լարերով կարելի՞ է ծակել նորա քիթը։

*40.2 Գլ. լգ. 13։

*40.4 Եզր. թ. 6։ Գլ. խբ. 6։ Սաղ. ծա. 4։

*40.4 Գլ. իթ. 9։ Սաղ. լթ. 9։

*40.6 Գլ. լը. 1։

*40.7 Գլ. լը. 3։

*40.7 Գլ. խբ. 4։

*40.8 Սաղ. ծա. 4։ Հռովմ. գ. 4։

*40.9 Գլ. լէ. 4։

*40.10 Սաղ. ղգ. 1։ ճդ. 1։

*40.12 Ես. բ. 12։ Դան. դ. 37։

*40.15 Կամ՝ ձիագետին

*40.19 Կամ՝ ճանապարհների

*40.20 Սաղ. ճդ. 14։

*40.24 Գլ. խա. 1, 2։