Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ամբարիշտ ժողովրդի կորուստը։ Փրկչի խոստումը։ 1Ահա Տիրոջ ձեռքը …
Ամբարիշտ ժողովրդի կորուստը։ Փրկչի խոստումը։
1Ահա Տիրոջ ձեռքը * չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց. 2Այլ ձեր անօրէնութիւններն են բաժանում ձեր եւ ձեր Աստուծոյ մէջ տեղը. Եւ ձեր մեղքերը ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չþլսէ։ 3Որովհետեւ * ձեր ձեռքերը պղծուած են արիւնով, եւ ձեր մատերը՝ անօրէնութիւնով, ձեր շրթունքները սուտ են խօսում, ձեր լեզուն անիրաւութիւն է արտաբերում։ 4Չþկայ արդարութեամբ բողոքող, եւ չþկայ ճշմարտութեամբ դատ վարող, նորանք յոյս են դնում դարտակ բաների, եւ խօսում են ունայնութիւն. * յղի են թշուառութիւնով եւ կþծնեն անօրէնութիւն։ 5Քարբի ձուերով են թուխս գալիս, եւ սարդի ոստայն են հինում, նորանց ձուերիցն ուտողը կþմեռնի, եւ կոտրուողիցը իժ է դուրս պրծնում։ 6* Նորանց ոստայնները հանդերձ չեն դառնալ, եւ չի ծածկուիլ նորանց գործերովը, նորանց գործերը անօրէնութեան գործեր են, եւ բռնութեան գործ է նորանք ձեռքինը։ 7* Նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են անմեղ արիւն թափելու, նորանց խորհուրդները անօրէնութեան խորհուրդներ են, նորանց ճանապարհներումը աւերում ու ապականութիւն կայ։ 8Խաղաղութեան ճանապարհը չþգիտեն, եւ իրաւունք չþկայ նորանց ուղիներումը. * իրանց շաւիղները ծռմռել են, ամեն ով որ նորանում ման է գալիս՝ խաղաղութիւն չþգիտէ։ 9Սորա համար իրաւունքը հեռացաւ մեզանից, եւ մեզ չէ հասնում արդարութիւնը. * սպասում ենք լոյսի՝ եւ ահա խաւարը, պայծառութեան՝ եւ ահա մառախուղում ենք ման գալիս։ 10Կոյրերի պէս * պատն ենք շօշափում, եւ աչք չþունեցողի պէս խարխափում ենք. Գլորվում ենք կէս օրին կարծես թէ գիշեր լինի, պարարտների մէջ լինելով մեռելների պէս ենք։ 11Ամենքս մռնչում ենք արջերի պէս, եւ * աղաւնիների պէս ճվճվում, սպասում ենք դատաստանի, բայց չþկայ, փրկութեան՝ բայց նա մեզանից հեռու է։ 12Որովհետեւ շատացել են մեր յանցանքները քո առաջին, եւ մեր մեղքերը վկայում են մեզ դէմ, որովհետեւ մեր յանցանքները մեզ հետ են, եւ մենք մեր անօրէնութիւնները գիտենք։ 13Յանցանք ենք գործել, եւ ուրացել ենք Տիրոջը, եւ խոտորել ենք մեր Աստուծուն հետեւելուցը, բռնութիւն եւ ապստամբութիւն ենք խօսել, եւ * մեր սրտերումը փուչ բաներ մտածել։ 14Եւ դատաստանը ետ է դառել, եւ արդարութիւնը՝ հեռուանց կանգնել, որովհետեւ ճշմարտութիւնը գլորվում է հրապարակումը, եւ ուղղութիւնը չէ կարողանում ներս մտնել։ 15Ճշմարտութիւնը աներեւոյթ է դառնում, եւ չարութիւնից հեռացողը կողոպտվում է։ Եւ Տէրը տեսաւ, եւ սա չար երեւեցաւ նորա աչքին, որովհետեւ իրաւունք չþմնաց։ 16Եւ * տեսաւ որ մարդ չþկար, եւ * զարմացաւ որ միջնորդ չþկար. Եւ * նորա բազուկը օգնեց նորան, եւ նորա արդարութիւնը նորան նպաստեց։ 17Եւ * նա հագաւ արդարութիւնը զրահի պէս, եւ փրկութեան սաղաւարտը իր գլխին. Եւ վրէժխնդրութեան զգեստը հագաւ իբրեւ պատմուճան, եւ նախանձն իր վերայ առաւ վերարկուի պէս։ 18գործերին համեմատ հատուցում է տալու. Բարկութիւն՝ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին, եւ կղզիներին իրանց վարձքը պիտի հատուցանէ։ 19Եւ * պիտի վախենան Տիրոջ անունից արեւմուտքից եղողները, եւ նորա փառքիցը՝ արեւելքից եղողները. Երբոր թշնամին * գետի պէս գայ, Տիրոջ հոգին նորան կþփախցնէ։ 20Եւ * Փրկիչ պիտի գայ Սիօնի համար, եւ Յակոբի մէջ յանցանքից ետ դարձողների համար, ասում է Տէրը։ 21* Իմ էլ ուխտը նորանց հետ սա է, ասում է Տէրը. Իմ հոգին որ քեզ վերայ է, եւ իմ խօսքերը որ դրել եմ քո բերանումը, պիտի չþպակասեն քո բերանից եւ քո զաւակների բերանից եւ քո զաւակների զաւակների բերանիցը, ասում է Տէրը, այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
*59.1 Թու. ժա. 23։ Գլ. ծ. 2։
*59.3 Գլ. ա. 15։
*59.4 Յոբ. ժե. 35։ Սաղ. է. 14։
*59.6 Յոբ ը. 14, 15։
*59.7 Առակ. ա. 16։ Հռովմ. գ. 15-17։
*59.8 Սաղ. ճիե. 5։ Առակ. բ. 15։
*59.9 Երեմ. ը. 15։
*59.10 բ Օր. իը. 29։ Յոբ ե. 14։ Ամով. ը. 9։
*59.11 Գլ. լը. 14։ Եզեկ. է. 16։
*59.13 Մատ. ժբ. 34։
*59.16 Եզեկ. իբ. 30։
*59.16 Մարկ. զ. 6։
*59.16 Սաղ. ղը. 1։ Գլ. կգ. 5։
*59.17 Եփես. զ. 14, 17։ ա Թես. ե. 8։
*59.19 Սաղ. ճժգ. 3։ Մաղ. ա. 11։
*59.19 Յայտ. ժբ. 15։
*59.20 Հռովմ. ժա. 26։
*59.21 Եբր. ը. 10։ ժ. 16։