Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կուռք պաշտողները Աստուածանից պատասխան չեն ստանում։ Երուսաղէմի պատիժը …

Կուռք պաշտողները Աստուածանից պատասխան չեն ստանում։ Երուսաղէմի պատիժը ամենաբարեպաշտ մարդկանց աղօթքովն էլ չի արգիլուիլ։

1Եւ * մարդիկ եկան ինձ մօտ Իսրայէլի ծերերիցը եւ նստեցին առաջս։ 2Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 3Մարդի որդի, այս մարդիկը իրանց կուռքերը դրել են իրանց սրտումը, եւ * իրանց անօրէնութեան գայթակղութիւնը դրել են իրանց երեսի առաջին. * մի՞թէ ես երբէք պատասխան տամ նորանց։ 4Սորա համար խօսիր նորանց հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ամեն մէկ մարդ Իսրայէլի տանիցը, որ իր կուռքերը դրել է իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դրել է իր երեսի առաջին, եւ գալիս է մարգարէի մօտ, ես Տէրս նորան պատասխան պիտի տամ, որ գալիս է, նորա կուռքերի շատութեան համեմատ։ 5Որպէս զի բռնեմ Իսրայէլի տունը իրանց սրտիցը, որոնք օտարացել են ինձանից իրանց բոլոր կուռքերովը։

6Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դարձի եկէք, եւ ետ դարձէք ձեր կուռքերիցը՝ եւ ձեր բոլոր պղծութիւններիցը ետ դարձրէք ձեր երեսները։ 7Որովհետեւ ամեն մէկ մարդ իսրայէլի տանիցը եւ այն պանդուխտներիցը, որ պանդխտանում են Իսրայէլի մէջ, որ օտարանայ ինձանից եւ իր կուռքերը դնէ իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դնէ իր երեսի առաջին, եւ գայ մարգարէի մօտ որ նորանով հարցնէ ինձանից, ես Տէրս եմ տալու նորա պատասխանը ինձանով։ 8Եւ ես * իմ երեսը պիտի ուղղեմ դէպի այն մարդը եւ նորան աւերակ անեմ իբրեւ * նշան եւ առակ, եւ նորան պիտի բնաջինջ անեմ իմ ժողովրդի միջից, եւ * կþիմանաք որ ես եմ Տէրը։

9Եւ երբոր մէկ մարգարէ սխալուի ու խօսք խօսէ, ես Տէրս * եմ սխալեցրել այն մարգարէին. Եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ նորան փչացնեմ իմ Իսրայէլ ժողովրդի միջիցը։ 10Եւ նորանք պիտի կրեն իրանց պատիժը. Ինչպէս որ է հարցանողի պատիժը, մարգարէի պատիժն էլ նոյնչափ պիտի լինի. 11Որպէս զի * միւսանգամ չþմոլորէ Իսրայէլի տունը ինձ հետեւելուց, եւ այլ եւս չþպղծուին իրանց բոլոր յանցանքներովը. Եւ * նորանք իմ ժողովուրդը լինեն եւ ես նորանց Աստուած լինեմ, ասում է Տէր Եհովան։

12Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 13Մարդի որդի, երբոր մի երկիր անհաւատարմութիւն անելով մեղանչէ ինձ դէմ, եւ ես մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ * կոտրեմ նորա հացի ցուպը եւ նորա մէջը սով ուղարկեմ, եւ բնաջինջ անեմ նորանցից մարդն ու անասունը. 14* Եւ լինի որ այս երեք մարդիկը նորա մէջ լինեն՝ Նոյը, Դանիէլը եւ Յոբը, սորանք * իրանց արդարութիւնովը կþազատեն միայն իրանց անձերը, ասում է Տէր Եհովան։

15Եթէ ես * չար գազաններ բերեմ երկիրը, որ նորան անզաւակ անեն, եւ նա ամայի դառնայ որ անցնող չþլինի գազանների պատճառովը. 16* Եթէ այս երեք մարդիկը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես՝ ասում է Տէր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջկերանցն էլ չեն ազատիլ. Իրանք միայն կþազատուին, եւ երկիրը անապատ կþդառնայ։

17Կամ * եթէ սուր բերեմ այն երկրի վերայ, եւ ասեմ. Ով սուր, անց կաց այդ երկրովը, * ես նորանից փչացնեմ մարդն ու անասունը, 18* Եւ այս երեք մարդիկը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես՝ ասում է Տէր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջկերանցն էլ չեն ազատիլ, այլ միայն իրանք կþազատուին։

19Կամ եթէ * ժանտախտ ուղարկեմ այն երկիրը եւ * իմ սրտմտութիւնը թափեմ նորա վերայ արիւնով նորանից մարդն ու անասունը փչացնելու համար. 20* Եւ Նոյը, Դանիէլը եւ Յոբը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես ասում է Տէր Եհովան, որ ոչ տղայ եւ ոչ աղջիկ կþազատեն, նորանք իրանց արդարութեամբը իրանց անձը կþազատեն։

21Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ո՞ւր մնաց որ եթէ * իմ չորս չար պատիժները՝ այսինքն սուրը, սովը, եւ չար գազաններն ու ժանտախտը բերեմ Երուսաղէմի վերայ նորանից մարդն ու անասունը բնաջինջ անելու համար։ 22* Եւ ահա նորա մէջ մնացորդ պիտի մնայ ազատուած՝ դուրս բերուած տղերքն ու աղջկերքը. Ահա նորանք դուրս են գալու ձեզ մօտ, եւ * դուք պիտի տեսնէք նորանց ճանապարհը եւ նորանց գործերը, եւ պիտի մխիթարուիք այն պատուհասի մասին, որ բերի Երուսաղէմի վերայ այսինքն այն բոլորը, որ բերի նորա վերայ։ 23Եւ նորանք պիտի մխիթարեն ձեզ երբոր տեսնէք նորանց ճանապարհը եւ նորանց բոլոր գործերը. Եւ դուք կþիմանաք թէ * ի զուր չեմ արել այն ամենը որ արի նորան, ասում է Տէր Եհովան։

*14.1 Գլ. ը. 1։ ի. 1։ լգ. 31։

*14.3 Գլ. է. 19։ Հմր. 4, 7։

*14.3 դ Թագ. գ. 13։

*14.8 Ղև. ժէ. 10։ ի. 3, 5, 6։ Երեմ. խդ. 11։ Գլ. ժե. 7։

*14.8 Թու. իզ. 10։ բ Օր. իը. 37։ Գլ. ե. 15։

*14.8 Գլ. զ. 7։

*14.9 գ Թագ. իբ. 23։ Յոբ ժբ. 16։ Երեմ. դ. 10։ բ Թես. բ. 10։

*14.11 բ Պետ. բ. 15։

*14.11 Գլ. ժա. 20։ լէ. 27։

*14.13 Ղև. իզ. 26։ Ես. գ. 1։ Գլ. դ. 16։ ե. 16։

*14.14 Երեմ. ժե. 1։ Հմր. 16, 18, 20։ Տես Երեմ. է. 16։ ժա. 14։ ժդ. 11։

*14.14 Առակ. ժա. 4։

*14.15 Ղև. իզ. 22։ Գլ. ե. 17։

*14.16 Հմր. 14, 18, 20։

*14.17 Ղև. իզ. 25։ Գլ. ե. 12։ իա. 3, 4։ իթ. 8։ լը. 21։

*14.17 Գլ. իե. 13։ Սոփ. ա. 3։

*14.18 Հմր. 14։

*14.19 բ Թագ. իդ. 15։ Գլ. լը. 22։

*14.19 Գլ. է. 8։

*14.20 Հմր. 14։

*14.21 Գլ. ե. 17։ լգ. 27։

*14.22 Գլ. զ. 8։

*14.22 Գլ. ի. 43։

*14.23 Երեմ. իբ. 8, 9։