Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդորում է հրապարակաւ ապաշխարելու. Խոստմունք նոր օրհնութեան։ 1*&n…

Յորդորում է հրապարակաւ ապաշխարելու. Խոստմունք նոր օրհնութեան։

1* Փող հնչեցրէք Սիօնումը, եւ * ազդ աղաղակեցէք իմ սուրբ սարի վերայ դողան երկրի բոլոր բնակիչները, որ * Տիրոջ օրը եկել է, որ մօտ է նա։ 2* Խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը. Ինչպէս որ արշալոյսը տարածվում է սարերի վերայ, * մի բազմաթիւ եւ զօրաւոր ազգ է գալիս, * որի նմանը չէ եղել յաւիտենից եւ նորանից յետոյ էլ չի լինիլ, մինչեւ տարիները դարէ ցդար։ 3* Նորա առաջից կրակը պիտի ուտէ, եւ նորա ետեւից բոցը պիտի այրէ, * Եդեմի դրախտին պէս կþլինի երկիրը նորա առաջին, * իսկ նորա ետեւից ամայի անապատին պէս, եւ մէկ ազատուած անդամ չի ունենալ։

4* Ձիերի կերպարանք է նորանց կերպարանքը, եւ ձիաւորների պէս պիտի վազեն։ 5* Կառքերի ձայնին պէս սարերի գլխին ոստոստում են յարդ ուտող կրակի բոցի ձայնի պէս, * մի հզօր ժողովրդի պէս, որ շարուած է պատերազմի։ 6Նորանց երեսիցը պիտի տագնապեն ժողովուրդները, * բոլոր երեսները պիտի ետ քաշեն գոյնը։ 7Զօրաւորների պէս պիտի վազեն, պատերազմի մարդկանց պէս վեր պիտի ելնեն պարսպի վերայ, եւ ամեն մարդ իր ճանապարհներովը պիտի գնայ, եւ պիտի չþփոխեն իրանց շաւիղները։ 8Եւ մէկն իր ընկերին պիտի չþհրէ, ամեն մէկն իր ճանապարհովը պիտի գնայ. Եւ եթէ զէնքի վերայ էլ ընկնեն, պիտի չþվիրաւորուին։ 9Քաղաքումը պիտի վազվազեն, պարսպի վերայ պիտի վազեն, վեր պիտի ելնեն տները * պատուհաններովը ներս պիտի մտնեն գողի նման։ 10* Նորանց երեսիցը երկիրը պիտի դողայ, երկինքը սարսէ, * արեգակն ու լուսինը պիտի խաւարուին, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը։ 11Եւ * Տէրը * պիտի տայ իր ձայնը իր զօրքերի առաջին, որ շատ մեծ է նորա բանակը, որովհետեւ զօրաւոր է իր խօսքը կատարողը։ Որովհետեւ * մեծ է Տիրոջ օրը եւ շատ ահեղ, եւ * ո՞վ կարող է դիմանալ նորան։

12Սակայն հիմա էլ, ասում է Տէրը, * դէպի ինձ դարձէք ձեր բոլոր սրտովը, եւ ծոմով ու լացով եւ սգով։ 13Եւ պատառեցէք * ձեր սրտերը, ու չէ թէ * ձեր հանդերձները, եւ ետ դարձէք դէպի ձեր Տէր Աստուածը, ըստ որում * ողորմած եւ գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ եւ զղջացող չարիքի համար։ 14* Ո՞վ գիտէ, գուցէ դարձեալ զղջայ. Եւ իր ետեւիցը * օրհնութիւն թողէ, * հացի ընծայ եւ թափելու նուէր ձեր Տէր Աստուծուն համար։

15* Փող հնչեցրէք Սիօնումը, * ծոմ սրբեցէք, հանդէս հրաւիրեցէք։ 16* Ժողովուրդ հաւաքեցէք, ժողովքը սրբեցէք, * ծերերին ժողովեցէք. * երեխաներին ու մանուկներին հաւաքեցէք, փեսան դուրս գայ իր սենեակիցը, եւ հարսը՝ իր առագաստիցը։ 17* Սրահի եւ սեղանի մէջտեղը լաց լինեն քահանաները՝ Տիրոջ ծառաները. Եւ ասեն. * Խնայիր, ով Տէր, քո ժողովրդին, եւ քո ժառանգութիւնը մի տար նախատինքի, որ ազգերը տիրեն նորանց վերայ. * ի՞նչու համար ասեն ազգերի մէջ. Ուր է նորանց Աստուածը։

18* Այն ժամանակ Տէրը պիտի նախանձէ իր երկրի համար, եւ * ողորմէ իր ժողովրդին։ 19Եւ Տէրը պիտի պատասխանէ եւ ասէ իր ժողովրդին. Ահա ես ձեզ համար ուղարկում եմ * ցորեն, գինի եւ իւղ, որ պիտի կշտանաք նորանով. Եւ ձեզ այլ եւս նախատինք պիտի չþանեմ ազգերի մէջ. 20Եւ * հիւսիսացուն պիտի հեռացնեմ * ձեր վերայից, եւ նորան պիտի քշեմ մի չոր եւ ամայի երկիր, երեսը * դէպի արեւելեան ծովը եւ քամակը * դէպի ետեւի ծովը եւ նորա վատ հոտը պիտի բարձրանայ, եւ կþբարձրանայ նորա գարշահոտութիւնը, որովհետեւ մեծ բաներ է կատարել։ 21Մի վախենար, ով երկիր, ցնծա եւ ուրախացիր, որ Տէրը մեծ բաներ է անում։ 22* Մի վախենաք, ով դաշտի անասուններ, որ * կանաչելու են անապատի արօտները, որովհետեւ ծառը տալու է իր պտուղը, թզենին եւ որթը պիտի տան իրանց զօրութիւնը։ 23Եւ ով Սիօնի որդիք, * ցնծացէք եւ ուրախացէք Տիրոջմով՝ ձեր Աստուծով. Որ կþտայ ձեզ ուսուցիչ արդարութեան համար. Եւ * ձեզ համար անձրեւ կþիջեցնէ՝ * առաջի եւ վերջի անձրեւ առաջուայ պէս։ 24Եւ կալերը կþլցուին ցորենով, եւ հնձանները կþյորդեն գինիով եւ իւղով։ 25Եւ ես կþհատուցանեմ ձեզ այն տարիները, որ * կերան մորեխը, ջորեակը, երեւիլը եւ խառնիճը, այն * իմ մեծ զօրքը որ ուղարկեցի ձեր մէջը։ 26Եւ * պիտի ուտէք ու ուտէք եւ կշտանաք, եւ օրհնաբանէք ձեր Տէր Աստուծոյ անունը, որ ձեզ համար հրաշքներ արաւ. Եւ իմ ժողովուրդը պիտի չþամաչէ յաւիտեան։ 27Եւ * պիտի իմանաք որ ես * Իսրայէլի մէջ եմ, եւ ես եմ * ձեր Տէր Աստուածը, ու միւսը չþկայ. Եւ իմ ժողովուրդը պիտի չþամաչէ յաւիտեան։

28* Եւ պիտի լինի սորանից յետոյ, որ * իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վերայ, եւ պիտի մարգարէանան * ձեր տղերքն ու * ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. Ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ 29Եւ * ծառաներին ու աղախիններին վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։ 30Եւ * նշաններ պիտի տամ երկնքումը ու երկրիս վերայ. Արիւն եւ կրակ եւ ծուխի սիւներ։ 31* Արեգակը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը՝ արեան, * Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։ 32Եւ պիտի լինի, որ * ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կþփրկուի. Որովհետեւ * Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը փրկութիւն կþլինի՝ Տիրոջ ասածին պէս. Եւ * այն մնացորդների վերայ, որոնց Տէրը կþկանչէ։

*2.1 Երեմ. դ. 5։ Հմր. 15։

*2.1 Թու. ժ. 5, 9։

*2.1 Գլ. ա. 15։ Աբդ. 15։ Սոփ. ա. 14, 15։

*2.2 Ամով. ե. 18, 20։

*2.2 Հմր. 5, 11, 25։ Գլ. ա. 6։

*2.2 Ել. ժ. 14։

*2.3 Գլ. ա. 19, 20։

*2.3 Ծն. բ. 8։ ժգ. 10։ Ես. ծա. 3։

*2.3 Զաք. է. 14։

*2.4 Յայտ. թ. 7։

*2.5 Յայտ. թ. 9։

*2.5 Հմր. 2։

*2.6 Երեմ. ը. 21։ Ողբ դ. 8։

*2.9 Երեմ. թ. 21։

*2.10 Սաղ. ժը. 7։

*2.10 Ես. ժգ. 10։ Եզեկ. լբ. 7։ Հմր. 31։ Գլ. գ. 15։ Մատ. իդ. 29։

*2.11 Երեմ. իե. 30։ Գլ. գ. 16։ Ամովս ա. 2։

*2.11 Հմր. 25։

*2.11 Երեմ. լ. 7։ Ամովս ե. 18։ Սոփ. ա. 15։

*2.11 Թու. իդ. 23։ Մաղ. գ. 2։

*2.12 Երեմ. դ. 1։ Ովս, ժբ. 7։ ժդ. 1։

*2.13 Սաղ. լդ. 18։ ծա. 17։

*2.13 Ծն. լէ. 34։ բ Թագ. ա. 11։ Յոբ ա. 20։

*2.13 Ել. լդ. 6։ Սաղ. ձզ. 5, 15։ Յովն. դ. 2։

*2.14 Յես. ժդ. 12։ բ Թագ. ժբ. 22։ դ Թագ. ժթ. 4։ Ամովս ե. 15։ Յովն. գ. 9։ Սոփ. բ. 3։

*2.14 ես. կե. 8։ Անգ. բ. 19։

*2.14 Գլ. ա. 9, 13։

*2.15 Թու. ժ. 3։ Հմր. 1։

*2.15 Գլ. ա. 14։

*2.16 Ել. ժթ. 10, 22։

*2.16 Գլ. ա. 14։

*2.16 բ Մն. ի. 13։

*2.17 Եզեկ. ը. 16։ Մատ. իգ. 35։

*2.17 Ել. լբ. 11, 12։ բ Օր. թ. 26-29։

*2.17 Սաղ. խբ. 10։ հթ. 10։ ճժե. 2։ Միք. է. 10։

*2.18 Զաք. ա. 14։ ը. 2։

*2.18 բ Օր. լբ. 36։ Ես. կ. 10։

*2.19 Տես Գլ. ա. 10։ Մաղ. գ. 10-12։

*2.20 Տես Երեմ. ա. 14։

*2.20 Տես Ել. ժ. 19։

*2.20 Եզեկ. խէ. 18։ Զաք. ժդ. 8։

*2.20 բ Օր. ժա. 24։

*2.22 Գլ. ա. 18, 20։

*2.22 Զաք. ը. 12։ Տես Գլ. ա. 19։

*2.23 Ես. խա. 16։ կա. 10։ Ամբ. գ. 18։ Զաք. ժ. 7։

*2.23 Ղև. իզ. 4։ բ Օր. ժա. 14։ իը. 12։

*2.23 Յակ. ե. 7։

*2.25 Գլ. ա. 4։

*2.25 Հմր. 11։

*2.26 Ղև. իզ. 5։ Սաղ. իբ. 26։ Տես Ղև. իզ. 26։ Միք. զ. 14։

*2.27 Գլ. գ. 17։

*2.27 Ղև. իզ. 11, 12։ Եզեկ. լէ. 26-28։

*2.27 Ես. խե. 5, 21, 22։ Եզեկ. լթ. 22, 28։

*2.28 Ես. խդ. 3։ Եզեկ. լթ. 29։ Գոր. բ. 17։

*2.28 Զաք. ժբ. 10։ Յովհ. է. 39։

*2.28 Ես. ծդ. 13։

*2.28 Գոր. իա. 9։

*2.29 ա Կոր. ժբ. 13։ Գաղ. գ. 28։ Կող. գ. 11։

*2.30 Մատ. իդ. 29։ Մար. ժգ. 24։ Ղուկ. իա. 11, 25։

*2.31 Հմր. 10։ Ես. ժգ. 9, 10։ Գլ. գ. 1, 15։ Մատ. իդ. 29։ Մար. ժգ. 24։ Ղուկ. իա. 25։ Յայտ. զ. 12։

*2.31 Մաղ. դ. 5։

*2.32 Հռովմ. ժ. 13։

*2.32 Ես. խզ. 13։ ծթ. 20։ Աբդ. 17։ Հռովմ. ժա. 26։

*2.32 Ես. ժա. 11, 16։ Երեմ. լա. 7։ Միք. դ. 7։ ե. 3, 7, 8։ Հռովմ. թ. 27։ ժա. 5, 7։