Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթի տան համար մխիթարութիւն Աստուծոյ խոստմունքիցը։ * Եզրահե…
Դաւիթի տան համար մխիթարութիւն Աստուծոյ խոստմունքիցը։
* Եզրահեցի Եթանի Երգ։
1* Յաւիտեան կþօրհնեմ Տիրոջ ողորմութիւնը. * ազգից ազգ կþպատմեմ իմ բերանովը քո ճշմարտութիւնը։
2Որովհետեւ ես ասեցի՝ Ողորմութիւնը յաւիտեան հիմնուած է, դու երկնքումը հաստատում ես * քո ճշմարտութիւնը։
3* Ես ուխտ դրի իմ ընտրուածի հետ. * երդում արի իմ Դաւիթ ծառայի համար։
4* Մինչեւ յաւիտեան կþհաստատեմ քո զաւակը, եւ * ազգից ազգ կþհիմնեմ քո աթոռը։ (Սէլա։)
5Եւ * երկինքը կþփառաւորեն քո հրաշքները, Տէր. Եւ * սուրբերի ժողովքումը՝ քո ճշմարտութիւնը։
6* Որովհետեւ ո՞վ կայ երկնքումը՝ որ հաւասար լինի Տիրոջը, եւ աստուածների որդկանց մէջ, որ նման լինի Տիրոջը։
7* Աստուած զարհուրելի է սուրբերի ժողովքումը, եւ ահաւոր ամեն նորան շրջապատողների մօտ։
8Ով Եհովայ՝ Զօրաց Աստուած, * ո՞վ է քեզ պէս զօրաւոր տէր. Եւ քո ճշմարտութիւնը քո չորս կողմովն է։
9* Դու տիրապետում ես ծովի զօրութեան վերայ. Երբոր բարձրանում են նորա կոհակները՝ դու խոնարհեցնում ես նորանց։
10* Դու փշրեցիր Ռահաբին խոցուածի նման, քո բազուկի զօրութիւնովը ցրուեցիր քո թշնամիներին։
11* Քո են երկինքը, քո է նաեւ երկիրը. Դու հիմնեցիր աշխարհքը եւ նորա լիութիւնը։
12* Դու արիր հիւսիսը եւ հարաւը. * Թափօրն ու * Հերմոնը ցնծում են քո անունովը։
13Քո է ուժեղ բազուկը. Քո ձեռքը զօրաւոր է եւ քո աջը բարձր։
14* Արդարութիւն եւ իրաւունք են քո աթոռի հաստատութիւնը, * ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնում են քո երեսի առաջից.
15Երանի այն ժողովրդին, որ գիտէ * փողերի ձայնը. Ով Տէր, նորանք * քո երեսի լուսովը կþգնան։
16Քո անունովն ամեն օր կþցնծան, եւ քո արդարութիւնովը կþբարձրանան։
17Որովհետեւ դու ես նորանց զօրութեան փառքը. Եւ * քո հաճութիւնովը կþբարձրանայ մեր եղջիւրը։
18Որովհետեւ Տէրը մեր վահանն է եւ իսրայէլի սուրբը՝ մեր թագաւորը։
19Այն ժամանակը տեսիլքով խօսեցիր քո սուրբի հետ. Եւ ասեցիր՝ Օգնութիւն դրի զօրաւորի վերայ. * բարձրացրի ընտրուածին ժողովրդի միջիցը։
20* Իմ Դաւիթ ծառային գտայ, իմ սուրբ իւղովն օծեցի նորան.
21* Որ իմ ձեռքը կþհաստատէ նորան, եւ բազուկս կþզօրացնէ նորան։
22* Թշնամին չի նեղացնիլ նորան, եւ անօրէնութեան որդին չի չարչարիլ նորան։
23* Բայց ես կþփշրեմ նորա թշնամիներին նորա երեսի առաջին, եւ կþզարկեմ նորա ատողներին։
24* Եւ իմ ճշմարտութիւնն ու իմ ողորմութիւնը նորա հետ կþլինի, եւ * իմ անունովը կþբարձրանայ նորա եղջիւրը։
25* Եւ նորա ձեռքը կþդնեմ ծովի մէջ, եւ նորա աջ ձեռքը գետերի մէջ։
26Նա դէպի ինձ կþկանչէ, * Դու ես իմ Հայրը, ով իմ Աստուած եւ * իմ փրկութեան Վէմ։
27Եւ ես * առաջինեկ կþդնեմ նորան՝ * երկրի թագաւորների վերա բարձրացած.
28* Յաւիտեան կþպահեմ նորա համար իմ ողորմութիւնը. Եւ * իմ ուխտը հաւատարիմ կþլինի նորա հետ։
29* Եւ ես յաւիտեան կþհաստատեմ նորա զաւակին. Եւ * նորա աթոռը * ինչպէս երկնքի օրերը։
30* Եթէ նորա որդիքն * իմ օրէնքը թողեն, եւ իմ իրաւունքի մէջ չþգնան,
31Եթէ նորանք իմ հրամաններն անարգեն, եւ իմ պատուիրանքները չþպահեն.
32* Ապա գաւազանով կþպատժեմ նորանց անօրէնութիւնը, եւ ծեծելով նորանց անիրաւութիւնը։
33* Բայց իմ ողորմութիւնը չեմ կտրիլ նորանից, եւ իմ հաւատարմութիւնը չեմ դրժիլ։
34Իմ ուխտը չեմ անարգիլ եւ իմ շրթունքներիցը դուրս եկածը չեմ փոխիլ։
35Մէկ անգամ երդում եմ արել * իմ սրբութիւնովը, թէ սուտ չեմ ասիլ Դաւիթին։
36* Նորա զաւակը յաւիտեան պիտի լինի, եւ նորա աթոռը * ինչպէս արեգակն իմ առաջին։
37Ինչպէս լուսինը յաւիտեան հաստատ պիտի լինի, եւ ինչպէս վկան ամպերումը՝ հաւատարիմ։ (Սէլա։)
38* Բայց հիմա երեսից գցեցիր եւ * անարգեցիր, բարկացար քո օծեալին վերայ։
39Քո ծառայի ուխտը փչացրիր. * նորա պսակը գետնի տալով պղծեցիր։
40* Նորա ամեն պարիսպները քանդեցիր, նորա ամուր տեղերն աւերակ արիր։
41Բոլոր ճանապարհովը անցնողները կողոպտում են նորան. * նա նախատինք եղաւ իր հարեւանների առաջին։
42Նորանեղացնողների աջ ձեռքը բարձրացրիր. Նորա ամեն թշնամիներին ուրախացրիր։
43Նաեւ նորա սրի բերանը ետ դարձրիր, եւ պատերազմի մէջ չþհաստատեցիր նորան։
44Նորա փառաւորութիւնը հանգեցրիր, եւ * նորա աթոռը գետինը գցեցիր։
45Նորա երիտասարդութեան օրերը կարճեցրիր, ամօթով ծածկեցիր նորան։ (Սէլա։)
46Տէր, * մինչեւ ե՞րբ կþթագցնես քո անձը, եւ քո * սրտմտութիւնը կրակի պէս կþբորբոքուի՞։
47* Յիշիր թէ ի՜նչ անցաւոր եմ, եւ քանի՜ ունայն ստեղծեցիր մարդկանց ամեն որդիքը։
48* Ո՜վ է այն մարդը որ ապրի եւ * մահ չþտեսնէ. Եւ իր անձը դժոխքի ձեռիցը փրկէ։ (Սէլա։)
49Ո՞ւր է քո առաջի ողորմութիւնը, Տէր. * որ երդում արիր Դաւիթին * քո ճշմարտութիւնովը։
50Յիշիր, Տէր, քո ծառաների * նախատինքը, որ իմ ծոցումը քաշում եմ ամեն զօրաւոր ազգերիցը.
51* Որ նորանով քո թշնամիներն անարգում են, Տէր, որ նորանով անարգում են քո օծեալի քայլերը։
52* Օրհնեալ է Տէրը յաւիտեան։ Ամէն եւ ամէն։
*Սաղ. ձթ գ Թագ. դ. 31։ ա Մն. բ. 6։
*89.1 Սաղ. ճա. 1։
*89.1 Հմր. 4։ Սաղ. ճժթ. 90։
*89.2 Սաղ. ճժթ. 89։
*89.3 գ Թագ. ը. 16։ Ես. խբ. 1։
*89.3 բ Թագ. է. 11։ ա Մն. ժէ. 10 ևլն։ Տես Երեմ. լ. 9։ Եզեկ. լդ. 23։ Ովս. գ. 5։
*89.4 Հմր. 29, 36։
*89.4 Տես Հմր. 1։ Ղուկ. ա. 32, 33։
*89.5 Սաղ. ժթ. 1։ ղէ. 6։ Յայտ. է. 10-12։
*89.5 Հմր. 7։
*89.6 Սաղ. խ. 5։ հա. 19։ ձզ. 8։ ճժգ. 5։
*89.7 Սաղ. հզ. 7, 11։
*89.8 Ել. ժե. 11։ ա Թագ. բ. 2։ Սաղ. լե. 10։ հա. 19։
*89.9 Սաղ. կե. 7։ ղգ. 3, 4։ ճէ. 29։
*89.10 Ել. ժդ. 26-28։ Սաղ. ձէ. 4։ Ես. լ. 7։ ծա. 9։
*89.11 Ծն. ա. 1։ ա Մն. իթ. 11։ Սաղ. ճխզ. 6։
*89.12 Յոբ իզ. 7։
*89.12 Յես. ժթ. 22։
*89.12 Յես. ժբ. 1։
*89.14 Սաղ. ղէ. 2։
*89.14 Սաղ. ձե. 13։
*89.15 Թու. ժ. 10։ Սաղ. ղը. 6։
*89.15 Սաղ. դ. 6։ խդ. 3։
*89.17 Հմր. 24։ Սաղ. հե. 10։ ղբ. 10։ ճլբ. 17։
*89.19 Հմր. 3։ գ Թագ. ժա. 34։
*89.20 ա Թագ. ժզ. 1, 12։
*89.21 Սաղ. ձ. 17։
*89.22 բ Թագ. է. 10։
*89.23 բ Թագ. է. 9։
*89.24 Սաղ. կա. 7։
*89.24 Հմր. 17։
*89.25 Սաղ. հբ. 8։
*89.26 բ Թագ. է. 14։ ա Մն. իբ. 10։
*89.26 բ Թագ. իբ. 47։
*89.27 Սաղ. բ. 7։ Կող. ա. 15, 17, 18։
*89.27 Թու. իդ. 7։
*89.28 Ես. ծե. 3։
*89.28 Հմր. 34։
*89.29 Հմր. 4, 36։
*89.29 Հմր. 4։ Ես. թ. 7։ Երեմ. լգ. 17։
*89.29 բ Օր. ժա. 21։
*89.30 բ Թագ. է. 14։
*89.30 Սաղ. ճժթ. 53։ Երեմ. թ. 13։
*89.32 բ Թագ. է. 14։ գ Թագ. ժա. 31։
*89.33 բ Թագ. է. 13։
*89.35 Ամով. դ. 2։
*89.36 բ Թագ. է. 16։ Ղուկ. ա. 33։ Յովհ. ժբ. 34։ Հմր. 4, 29։
*89.36 Սաղ. հբ. 5, 17։ Երեմ. լգ. 20։
*89.38 ա Մն. իը. 9։ Սաղ. խդ. 9։ կ. 1, 10։
*89.38 բ Օր. լբ. 19։ Սաղ. հը. 59։
*89.39 Սաղ. հդ. 7։ Ողբ. ե. 16։
*89.40 Սաղ. ձ. 12։
*89.41 Սաղ. խդ. 13։ հթ. 4։
*89.44 Հմր. 39։
*89.46 Սաղ. հթ. 5։
*89.46 Սաղ. հը. 63։
*89.47 Յոբ է. 7։ ժ. 9։ ժդ. 1։ Սաղ. լթ. 5։ ճժթ. 84։
*89.48 Սաղ. խթ. 9։
*89.48 Հռովմ. ե. 12։ Եբր. ժա. 5։
*89.49 բ Թագ. է. 15։ Ես. ծե. 3։
*89.49 Սաղ. ծդ. 5։
*89.50 Սաղ. կթ. 9, 19։
*89.51 Սաղ. հդ. 22։
*89.52 Սաղ. խա. 13։