Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Արդարները մեռնելիս էլ խաղաղութիւն ունեն, իսկ ամբարիշտները՝ անխաղաղութ…

Արդարները մեռնելիս էլ խաղաղութիւն ունեն, իսկ ամբարիշտները՝ անխաղաղութիւն։

1Արդարը կորչում է եւ ուշադրութիւն անող մարդ չþկայ, եւ * բարի մարդիկ վեր են առնվում * առանց մէկի իմանալու, թէ չարիքի առաջից վեր առնուեցաւ արդարը։ 2Նա մտնում է խաղաղութեան մէջ. Նորանք հանգչում * են իրանց հանգչարաններումը, որոնք ուղղութեամբ են վարվում։ 3Բայց դուք այստեղ մօտեցէք, ով * վհուկ կնոջ որդիք, ով պոռնկի եւ բոզի սերունդ։ 4Ո՞ւմ վերայ էք ծաղրում, ո՞ւմ վերայ էք լայնացնում ձեր բերանը, եւ լեզուն՝ երկարացնում. Չէ՞ որ դուք անօրէնութեան զաւակներ՝ ստութեան սերունդ էք. 5Որ տաքանում էք բեւեկնիի կուռքերով * ամեն կանաչ ծառի տակին, որ մորթում էք * մանուկներին ձորերում վէմերի խոռոչների տակին։ 6Ձորի կոկած քարերն էին քո բաժինը. Նորանք են՝ նորանք քո վիճակը. Նորանց էլ թափեցիր նուէր՝ մատուցրիր ընծայ. Մի՞թէ ես կþդիմանամ սորանց. 7* Բարձրացած եւ վեր ելած սարի վերայ դրիր * քո անկողինը, այնտեղ էլ բարձրացար զոհ զոհելու համար։ 8Եւ դռների եւ դրանդիների ետեւ դրիր քո յիշեցուցիչները, որ ինձանից հեռու մերկացնես, ու վեր ելնես. Լայնացրիր անկողինդ եւ դաշինքով վարձեցիր քեզ համար նորանցից, * նորանց անկողինը սիրեցիր, ուր որ էլ տեսար։ 9* Դու թագաւորի մօտը գնացիր իւղով, եւ շատացրիր քո անուշահոտութիւնները, եւ դեսպաններիդ մինչեւ հեռու տեղեր ուղարկեցիր, եւ խոնարհուեցար մինչեւ դժոխքը. 10Քո ճանապարհի շատութիւնիցը վաստակեցիր, բայց մէկ չþասեցիր թէ * Յոյս չþկայ. Ձեռքիդ վերակենդանութիւնը գտար, դորա համար ցաւ չþունեցար։ 11Եւ * ո՞ւմից էիր զարհուրում եւ վախենում, որ սուտ ասեցիր, եւ ինձ չþյիշեցիր եւ հոգս չþարիր. * չէ՞ որ ես լռել եմ եւ այն էլ վաղուց þի վեր, եւ դու ինձանից չես վախենում։ 12Ես պիտի յայտնեմ քո արդարութիւնը, եւ քո գործերը, եւ նորանք քեզ օգուտ չþունին։ 13Դու աղաղակելիս՝ թող ժողոված կուռքերդ քեզ փրկեն. Բայց նորանց ամենն էլ քամին պիտի տանի, մէկ շունչ պիտի վեր առնէ, բայց ինձ յուսացողը պիտի ժառանգէ երկիրը, եւ ստանայ իմ սուրբ սարը։ 14Եւ նա ասում է. * Հորդեցէք, հորդեցէք, ճանապարհ բացէք, վեր առէք խոչն իմ ժողովրդի ճանապարհիցը։ 15Որովհետեւ այսպէս է ասում բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ * որի անունը Սուրբ է. * Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, * բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ * խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին։ 16* Որովհետեւ ես չեմ վիճելու յաւիտեան, եւ չեմ բարկանալու միշտ, նորա համար որ կþնուաղէին իմ առաջին հոգին եւ ոգիները, որոնք * ես ստեղծել եմ։ 17Ես * նորա ագահութեան անօրէնութեանը համար բարկացայ, եւ նորան զարկեցի. Ես * ծածկուեցայ եւ բարկացայ, * եւ նա ետ ետ գնաց իր սրտի ճանապարհովը։ 18Նորա ճանապարհները ես տեսել եմ, եւ ես * բժշկելու եմ նորան. Եւ նորան առաջնորդելու ու նորան եւ * նորա սգաւորներին մխիթարելու եմ։ 19* Շրթունքների պտուղն ստեղծելով, Խաղաղութիւն, խաղաղութիւն լինի * հեռուներին եւ մօտիներին, ասում է Տէրը, եւ ես պիտի բժշկեմ նորան։ 20* Բայց ամբարիշտները ալէծուփ ծովի նման են, որ չէ կարող հանդարտել, եւ նորա ջուրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս։ 21* Խաղաղութիւն չþկայ, ասում է իմ Աստուածը, ամբարիշտների համար։

*57.1 Սաղ. ժբ. 1։ Միք. է. 2։

*57.1 գ Թագ. ժդ. 13։ Տես դ Թագ. իբ. 20։

*57.2 բ Մն. ժզ. 14։

*57.3 Մատ. ժզ. 4։

*57.5 դ Թագ. ժզ. 4։ ժէ. 10։ Երեմ. բ. 20։

*57.5 Ղև. ժը. 21։ ի. 2։ դ Թագ. ժզ. 3։ իգ. 10։ Երեմ. է. 31։ Եզեկ. ժզ. 20։ ի. 26։

*57.7 Եզեկ. ժզ. 16, 25։

*57.7 Եզեկ. իգ. 41։

*57.8 Եզեկ. ժզ. 26, 28։ իգ. 2-20։

*57.9 Գլ. լ. 6։ Եզեկ. ժզ. 33։ իգ. 16։ Ովս. է. 11։ ժբ. 1։

*57.10 Երեմ. բ. 25։

*57.11 Գլ. ծա. 12, 13։

*57.11 Սաղ. ծ. 21։

*57.14 Գլ. խ. 3։ կբ. 10։

*57.15 Յոբ զ. 10։ Ղուկ. ա. 49։

*57.15 Զաք. բ. 13։

*57.15 Սաղ. լդ. 18։ ծա. 17։ ճլը. 6։ Գլ. կզ. 2։

*57.15 Սաղ. ճխէ. 3։ Գլ. կա. 1։

*57.16 Սաղ. ձե. 5։ ճգ. 9։ Միք. է. 18։

*57.16 Թու. ժզ. 22։ Յոբ լդ. 14։ Եբր. ժբ. 9։

*57.17 Երեմ. զ. 13։

*57.17 Գլ. ը. 17։ խե. 15։

*57.17 Գլ. թ. 13։

*57.18 Երեմ. գ. 22։

*57.18 Գլ. կա. 2։

*57.19 Եբր. ժգ. 15։

*57.19 Գոր. բ. 39։ Եփես. բ. 17։

*57.20 Յոբ ժե. 20 ևլն։ Առակ. դ. 16։

*57.21 Գլ. խը. 22։