Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ամուսնութեան, կուսութեան և կնոջ այրիութեան մասին։ 1Բայց այն բաների…

Ամուսնութեան, կուսութեան և կնոջ այրիութեան մասին։

1Բայց այն բաների համար՝ որ ինձ գրեցիք, ասում եմ թէ * Լաւ է մարդիս որ կնկայ չ’մօտենայ։ 2Սակայն պոռնկութեան պատճառով՝ թող ամեն մարդ իր կինն ունենայ. Եւ ամեն մէկ կին թող իր մարդն ունենայ։ 3Մարդը թող իր * կնկայ պարտքը վճարէ. Եւ այնպէս էլ կինն իր մարդին։ 4Կինն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ մարդը. Այնպէս էլ մարդն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ կինը։ 5* Իրար մի զրկէք. Բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ * ծոմապահութեան եւ՝՝ աղօթքի պարապուիք. Եւ դարձեալ մէկտեղ դարձէք, * որ սատանան չ’փորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը. 6Բայց այս թոյլ տալով եմ ասում, * եւ ոչ թէ հրամանով։ 7* Որովհետեւ կամենում եմ՝ որ ամեն մարդ * ինձ պէս լինէր. * բայց ամեն մարդ իր յատուկ շնորհքն ունի Աստուածանից. Մէկն այսպէս եւ միւսն այնպէս։ 8Սակայն ամուրիներին եւ որբեւայրիներին ասում եմ, թէ * Լաւ է նորանց համար՝ որ ինձ պէս մնան։ 9* Ապա եթէ ժուժկալութիւն չ’ունին, թող ամուսնանան. Որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վառուիլ։ 10Բայց ամուսնացածներին պատուիրում եմ, * ոչ թէ ես՝. Այլ Տէրը, * որ կինը չ’բաժանուի իր մարդիցը։ 11Ապա եթէ բաժանուի էլ, թող առանց ամուսնանալու մնայ՝ կամ իր մարդին հետ հաշտուի. Եւ որ մարդն էլ կինը չ’թողէ։ 12Բայց ուրիշներին ես եմ ասում, * ոչ թէ Տէրը. Եթէ մի եղբայր անհաւատ կին ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ։ 13Եւ մի կին՝ որ անհաւատ մարդ ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ։ 14Որովհետեւ անհաւատ մարդը սրբուած է կնկանովը, եւ անհաւատ կինը սրբուած է մարդովը. * ապա թէ ոչ՝ ձեր որդիքը պիղծ կ’լինէին. Բայց հիմա սուրբ են։ 15Բայց եթէ անհաւատը բաժանվում է, թող բաժանուի. Այսպիսի բաների մէջ մի եղբայր կամ քոյր գերի եղած չէ. * Աստուած մեզ կանչեց խաղաղութեան մէջ։ 16Որովհետեւ ի՞նչ գիտես, կին, * գուցէ քո մարդը կ’ապրեցնես. Կամ ի՞նչ գիտես, մարդ, գուցէ քո կինը կ’ապրեցնես. 17Միայն թէ ամեն մէկին ինչպէս Տէրը բաժին է տուել. Ամեն մէկն ինչպէս Աստուած կանչեց նորան, այնպէս գնայ. Եւ ես այնպէս եմ * ամեն եկեղցիներումը պատուէր տալիս։

18Մէկը թլփատո՞ւած կանչուեցաւ, թող անթլփատ չ’ձեւանայ. Մէկը անթլփատութիւնո՞ւմ կանչուեցաւ՝ * թող չ’թլփատուի. 19* Թլփատութիւնն ոչինչ է, եւ անթլփատութիւնն ոչինչ. * այլ Աստուծոյ պատուիրանքների պահելը։ 20Ամեն մէկն՝ որ կոչումի մէջ որ կանչուեցաւ, նորանում կենայ։ 21Ծառա՞յ կանչուեցար, հոգս մի անիր. Բայց եթէ կարենաս ազատ էլ լինել՝ աւելի նա գործածիր։ 22Որովհետեւ Տէրով կանչուած ծառան՝ * Տիրոջ ազատն է. Այնպէս էլ ազատ կանչուածը * Քրիստոսի ծառայ է; 23* Մեծ գնով գնուեցաք՝ մարդկանց ծառայ մի լինիք։ 24* Ամեն մէկն ինչ կոչումի մէջ որ կանչուեցաւ, եղբարք, թող նորանում մնայ Աստուծոյ առաջին։

25Բայց կոյսերի համար հրաման չ’ունիմ * Տէրիցը. Միայն խրատ եմ տալիս ինչպէս Տէրիցը * ողորմութիւն գտած՝ հաւատարիմ լինելու համար։ 26Արդ ես համարում եմ թէ այսպէս լաւ է ներկայ նեղութեան պատճառով, * որ լաւ է մարդին՝ այնպէս լինել։ 27Կնկայ հետ կապուա՞ծ ես՝ մի աշխատիր արձակուելու. Կնկանից արձակուա՞ծ ես՝ կին մի որոնիր։ 28Բայց եթէ ամուսնանաս, չ’մեղանչեցիր. Եւ եթէ մի կոյս ամուսնանայ, չ’մեղանչեց. Միայն թէ այնպիսիները մարմնի նեղութիւն կ’ունենան. Իսկ ես խնայում եմ ձեզ։ 29* Բայց սա եմ ասում, եղբարք, թէ ժամանակս կարճ է այսուհետեւ, որ կին ունեցողներն էլ չ’ունեցողների պէս լինէին. 30Եւ լաց լինողներն չ’լացողների պէս. Եւ ուրախացողները չ’ուրախացողների, եւ ծախու առնողները չ’ունեցողների պէս. 31Եւ այս աշխարհքը գործածողները * չար կերպով չ’գործածողների պէս. Որովհետեւ այս աշխարհի կերպարանքն անցնում է։ 32Բայց կամենում եմ որ դուք առանց հոգսի լինիք. Չ’ամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի Տիրոջը։ 33Բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի կնկանը։ 34Եւ իրարից տարբեր են կինը եւ կոյսը. Չ’ամուսնացած կոյսը Տիրոջ բաների համար է հոգս անում՝ որ սուրբ լինի մարմնով եւ հոգով, իսկ ամուսնացած կինը աշխարհքի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի մարդին։ 35Միայն թէ՝ սա ես ձեր շահի համար եմ ասում. Եւ ոչ թէ որ ձեզ համար * որոգայթ գցեմ. Այլ պարկեշտութեան համար՝ եւ առանց արգելքի Տիրոջը ծառայելու համար։ 36Բայց եթէ մէկն ամօթ համարէ իր կոյսի համար՝ թէ չափահասութիւնից անցել է, եւ այնպէս պէտք է լինել, ինչ որ կամենում է թող անէ. Չէ մեղանչում. Թող ամուսնանան։ 37Բայց նա՝ որ իր սրտի մէջ հաստատ է՝ եւ պէտք էլ չունի, նա իր կամքի վերայ իշխանութիւն ունի, եւ նա վճռեց իր սրտումն՝ որ իր կոյսը պահէ, նա լաւ է անում։ 38* Նոյնպէս եւ նա՝ որ իր կոյսը մարդի է տալիս, լաւ է անում, եւ նա՝ որ մարդի չէ տալիս, աւելի լաւ է անում։ 39* Կինը կապուած է օրէնքով քանի ժամանակ որ նորա մարդը կենդանի է. Բայց եթէ նորա մարդը ննջէ, ազատ է ում հետ որ կամենայ ամուսնանալու, * միայն թէ Տէրով։ 40* Բայց էլ աւելի երանելի է թէ որ այնպէս կենայ՝ իմ խրատի պէս. * այսպէս եմ համարում, թէ ես էլ ունիմ Աստուծոյ Հոգին։

*7.1 Հմր. 8, 26։

*7.3 Ել. իա. 10։ ա Պետ. գ. 7։

*7.5 Յովէլ բ. 16։ Զաք. է. 3։ Տես Ել. ժթ. 15։ ա Թագ. իա. 4, 5։

*7.5 Ոմանք չþունին։

*7.5 ա Թես. գ. 5։

*7.6 Հմր. 12, 25։ բ Կոր. ը. 8։ ժա. 17։

*7.7 Գոր. իզ. 29։

*7.7 Գլ. թ. 5։

*7.7 Մատ. ժթ. 12։ Գլ. ժբ. 11։

*7.8 Հմր. 1, 26։

*7.9 ա Տիմ. ե. 14։ Տես Մատ. ժթ. 11, 12։

*7.10 Տես Հմր. 12, 25, 40։

*7.10 Մաղ. բ. 14, 16։ Մատ. ե. 32։ ժթ. 6, 9։ Մար. ժ. 11, 12։ Ղուկ. ժզ. 18։

*7.12 Հմր. 6։

*7.14 Մաղ. բ. 15։

*7.15 Հռովմ. ժբ. 18։ ժդ. 19։ Գլ. ժդ. 33։ Եբր. ժբ. 14։

*7.16 ա Պետ. գ. 1։

*7.17 Գլ. դ. 17։ բ Կոր. ժա. 28։

*7.18 Գոր. ժե. 1, 5, 19, 24, 28։ Գաղ. ե. 2։

*7.19 Գաղ. ե. 6։ զ. 15։

*7.19 Յովհ. ժե. 14։ ա Յովհ. բ. 3։ գ. 24։

*7.22 Յովհ. ը. 36։ Հռովմ. զ. 18, 22։ Փիլիմ. 16։

*7.22 Գլ. թ. 21։ Գաղ. ե. 13։ Եփես. զ. 6։ ա Պետ. բ. 16։

*7.23 Գլ. զ. 20։ ա Պետ. ա. 18, 19։ Տես Ղև. իե. 42։

*7.24 Հմր. 20։

*7.25 Հմր. 6, 10, 40։ բ Կոր. ը. 8, 10։

*7.25 ա Տիմ. ա. 12, 16։ Գլ. դ. 2։

*7.26 Հմր. 1, 8։

*7.29 Հռովմ. ժգ. 11։ ա Պետ. դ. 7։ բ Պետ. գ. 8, 9։

*7.31 Գլ. թ. 18։

*7.35 Յուն.՝ խեղդելու չուան

*7.38 Եբր. ժգ. 4։

*7.39 Հռովմ. է. 2։

*7.39 Գլ. ժա. 11։ ժե. 58։ բ Կոր. զ. 14։

*7.40 Հմր. 25։

*7.40 ա Թես. դ. 8։