Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղօթում է զօրաւոր և հարուստ թշնամիներից ազատուելու համար։ Դաւիթի Ա…

Աղօթում է զօրաւոր և հարուստ թշնամիներից ազատուելու համար։

Դաւիթի Աղօթք։

1Ո՜վ Տէր, լսիր արդարութեան. Մտիկ տուր աղաղակիս, եւ ականջ դիր իմ աղօթքին, որ սուտ շրթունքներից չէ։

2Թող քո երեսիցը դուրս գայ իմ դատաստանը. Թող քո աչքերը նային ուղղութեան վերայ։

3Դու փորձեցիր իմ սիրտը և * գիշերումը քննեցիր. Դու * կրակով հալեցրիր ինձ եւ անիրաւութիւն չþգտար ինձանում. Ես միտքս դրել եմ՝ որ իմ բերանը պատուիրանազանց չþլինի։

4Մարդկանց գործերի նկատմամբ՝ քո շրթանց խօսքի պէս զգոյշ եմ կենում բռնաւոր ճանապարհներիցը։

5Հաստատիր * իմ գնացքը քո ճանապարհումը, որ ոտքերս չþգլորուին։

6* Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ով Աստուած. Ականջդ ինձ մօտ դարձրու. Լսիր իմ խօսքերը։

7* Փառաւոր արա քո ողորմութիւնը, ով դու որ յուսացողներին երկում ես նորանցից՝ որ քո աջ ձեռին հակառակ են կենում։

8Պահիր ինձ ինչպէս * աչքի բիբ, եւ * քո թեւերի շուքի տակ ծածկիր ինձ։

9Այն ամբարիշտներիցը՝ որ քանդում են ինձ. Իմ անձի թշնամիներիցը, որ չորս կողմովս պաշարում են ինձ։

10Նորանք փակում են * իրանց պարարտ սիրտը, եւ իրանց բերանովը * ամբարտաւանութիւն են խօսում։

11Հիմա մեր գնացքի * չորս կողմովը պատում են մեզ. Եւ * իրանց աչքերը դրած են, որ մեզ գետնի վերայ գցեն։

12Նորանք նման են առիւծի, որ ցանկանում է գիշատել. Եւ առիւծի ձագին, որ ծածուկ տեղերումը նստած է։

13Վեր կաց, Տէր, առ նորան առաջը. Նորան գետնի վերայ գցիր. Եւ իմ անձը ապրեցրու ամբարիշտների ձեռքիցը * քո սրովն։

14Քո ձեռքովն, ով Տէր, ապրեցրու մարդկանցիցը՝ այս աշխարհքի մարդկանցիցը, * որ նորանց բաժինը այս կեանքումն է. Եւ լցնում ես նորանց փորը քո գանձերովը, որ նորանց որդիներն էլ կշտացած են, եւ մնացածը թողում են իրանց երեխաներին։

15Բայց ես * արդարութիւնով կþտեսնեմ քո երեսը, եւ երբոր արթնանամ, կþկշտանամ * քո նմանութիւնովը։

*17.3 Սաղ. ժզ. 7։

*17.3 Յոբ. իդ. 10։ Սաղ. իզ. 2։ կզ. 10։ ճլթ. 1։ Զաք. ժգ. 9։ Մաղ. գ. 2, 3։ ա Պետ. ա. 7։

*17.5 Սաղ. ճժթ. 133։

*17.6 Սաղ. ճժզ. 2։

*17.7 Սաղ. լա. 21։

*17.8 բ Օր. լբ. 10։

*17.8 Հռութ. բ. 12։ Մատ. իգ. 37։ Ղուկ. ժգ. 34։

*17.10 բ Օր. լբ. 15։ Յոբ ժե. 27։

*17.10 ա Թագ. բ. 3։ Սաղ. լա. 18։

*17.11 ա Թագ. իգ. 26։

*17.11 Սաղ. ժ. 8-10։

*17.13 Ես. ժ. 5։

*17.14 Սաղ. հգ. 12։ Ղուկ. ժզ. 25։ Յակ. ե. 5։

*17.15 ա Յօհ. գ. 2։

*17.15 Սաղ. դ. 6, 7։ ժզ. 11։ կե. 4։