Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ամբարշտի յաջողակութիւնը վերջանում է նորա մահի հետ։ Երգողների գլխաւ…
Ամբարշտի յաջողակութիւնը վերջանում է նորա մահի հետ։
Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։
1* Լսեցէք այս, ով ամեն ժողովուրդներ, եւ ականջ դրէք, ով աշխարհքի բոլոր բնակիչներ.
2* Հասարակ ու մեծ մարդիկ, հարուստ եւ աղքատ՝ ամենեքեան։
3Իմ բերանը պիտի իմաստութիւն խօսի, եւ իմ սրտի խորհուրդը՝ իմացողութիւն։
4* Ես իմ ականջը կþխոնարհեցնեմ դէպի առակ, եւ քնարով կþբանամ իմ խրթին խօսքը։
5Ի՞նչու վախենամ ես չար օրերումը, թէ իմ խորամանկ թշնամիի անօրէնութիւնը պատում է ինձ.
6Որ նորանք իրանց ապրանքներին են յուսացած, եւ * իրանց մեծ հարստութիւնովն են պարծենում։
7Մարդ չէ կարող իր եղբօրը փրկել, և * ոչ նորա փրկանքը տալ Աստուծուն.
8Որովհետեւ * թանգ է նորանց անձերի փրկանքը, եւ յաւիտեան կþդադարի.
9Թէեւ յաւիտեան ապրի եւ * ապականութիւն չþտեսնէ։
10Որովհետեւ տեսնում է որ * իմաստունները մեռնում են ինչպէս որ յիմարներն ու անմիտներն են կորչում՝ եւ * իրանց հարստութիւնը ուրիշներին թողում։
11* Նորանց միտքը սա է՝ թէ իրանց տունը յաւիտեան է, իրանց բնակութիւնը՝ ազգից մինչեւ ազգ. Նոքա իրանց անունովը կþկանչուին երկիրներումը։
12* Բայց մարդս պատուի մէջ չէ մնում. * նման է անասուններին որ կորչում են։
13Սա է նորանց ճանապարհը որ * յիմար են, եւ նորանց հետեւողները հաւանում են նորանց խօսքին։ (Սէլա։)
14Ոչխարների պէս * գերեզմանի մէջ են մատնվում. Մահը նորանց հովիւն է եւ * ուղիղները առաւօտանց կþտիրապետեն նորանց. Եւ նորանց կերպարանքը կþմաշուի * գերեզմանումը իրանց բնակարաններիցը դուրս։
15Բայց Տէրն * իմ անձը կþփրկէ գերեզմանի ձեռքիցը. Որովհետեւ նա ընդունում է ինձ։ (Սէլա։)
16Մի վախենար երբոր մարդ հարստանայ, երբոր նորա տան փառքը շատանայ։
17* Որովհետեւ նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնիլ իր հետ. Նորա փառքը չի գնալ նորա ետեւից։
18Թէեւ նա * իր անձը օրհնում է իր կեանքումը, բայց քեզ կþգովեն, որ բարի ես անում քեզ։
19* Նա կþմտնէ իր հայրերի ազգի մօտ, որ մինչեւ յաւիտեան * լոյս չեն տեսնիլ։
20Մարդս՝ որ պատուի մէջ է եւ իմաստուն չէ, * նման է անասուններին որ կորչում են։
*49.1 Սաղ. հը. 1։
*49.2 Սաղ. կբ. 9։
*49.4 Սաղ. հը. 2։ Մատ. ժգ. 35։
*49.6 Յոբ լա. 24, 25։ Սաղ. ծբ. 7։ կբ. 10։ Մար. ժ. 24։ ա Տիմ. զ. 17։
*49.7 Մատ. ժզ. 26։
*49.8 Յոբ լզ. 18, 19։
*49.9 Սաղ. ձթ. 48։
*49.10 Ժող. բ. 16։
*49.10 Առակ. ժա. 4։
*49.11 Տես սաղ. ե. 9։ կդ. 6։
*49.12 Սաղ. լթ. 5։ ձբ. 7։
*49.12 Ժող. գ. 19։
*49.13 Ղուկ. ժբ. 20։
*49.14 Կամ՝ դժողքի
*49.14 Դատ. ե. 13։ Սաղ. խէ. 3։ Դան. է. 22։ Մաղ. դ. 3։ Յայտ. բ. 26։
*49.14 Կամ՝ դժողքումը
*49.15 Սաղ. ծզ. 13։ ճէ. 20։ Ովս. ժգ. 14։ Տես Դան. ժբ. 2։
*49.17 Յոբ իէ. 19։
*49.18 բ Օր. իթ. 19։ Սաղ. ժ. 3։ Ղուկ. ժբ. 19։
*49.19 Ծն. ժե. 15։
*49.19 Յոբ լգ. 30։ Սաղ. ծզ. 13։
*49.20 Ժող. գ. 19։