Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուած խոնարհներին շնորհք է տալիս։ 1Ալէլուիա։ * Օրհնեցէ…

Աստուած խոնարհներին շնորհք է տալիս։

1Ալէլուիա։ * Օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները, օրհնեցէք Տիրոջ անունը։

2* Տիրոջ անունը օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

3* Արեւելքից մինչեւ արեւմուտքը օրհնեալ լինի Տիրոջ անունը։

4* Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ * նորա փառքը երկնքի վերայ։

5* Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։

6Որ խոնարհվում է տեսնելու * երկնքումն ու երկրումս եղածները։

7* Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը։

8* Որ նստեցնում է իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ։

9* Որ ամուլ կինը բնակեցնում է տան մէջ, որ որդկանց մայր լինի ուրախ։ Ալէլուիա։

*113.1 Սաղ. ճլե. 1։

*113.2 Դան. բ. 20։

*113.3 Ես. ծթ. 19։ Մաղ. ա. 11։

*113.4 Սաղ. ղէ. 9։ ղթ. 2։

*113.4 Սաղ. ը. 1։

*113.5 Սաղ. ձթ. 6։

*113.6 Սաղ. ժա. 4։ ճլը. 6։ Ես. ծէ. 15։

*113.7 ա Թագ. բ. 8։ Սաղ. ճէ. 41։

*113.8 Յոբ լզ. 7։

*113.9 ա Թագ. բ. 5։ Սաղ. կը. 6։ Ես. ծդ. 1։ Գաղ. դ. 27։