Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսումը լինողների հոգևոր ազատութիւնը, չարչարանքները և մխիթարութիւ…

Քրիստոսումը լինողների հոգևոր ազատութիւնը, չարչարանքները և մխիթարութիւնները։

1Ուրեմն հիմա դատապարտութիւն չ’կայ Յիսուս Քրիստոսումը լինողների համար, * որ մարմնաւորապէս չեն վարվում, այլ հոգեւորապէս՝՝։ 2* Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն՝ * ազատեց ինձ * մեղքի եւ մահի օրէնքիցը։ 3* Որովհետեւ այն որ անկարելի էր օրէնքին, որ տկար էր մարմնի պատճառովը, * Աստուած իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանութիւնովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը. 4Որ օրէնքի արդարութիւնը կատարուի մեզանում, * որ մարմնաւորապէս չենք վարվում՝ այլ հոգեւորապէս։ 5* Որովհետեւ մարմնաւոր լինողները մարմնի բաներն են մտածում. Իսկ հոգեւոր լինողները՝ * հոգու բաները։ 6* Որովհետեւ մարմնի խորհուրդը մահ է. Եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն։ 7* Որովհետեւ մարնի խորհուրդը Աստուծոյ դէմ թշնամութիւն է. Որովհետեւ Աստուծոյ օրէնքին չէ հնազանդում, * եւ կարող էլ չէ։ 8Եւ նորանք՝ որ մարմնով են, չեն կարող Աստուծուն հաճոյ լինիլ։ 9Բայց դուք մարմնով չէք՝ այլ հոգով, * եթէ Աստուծոյ Հոգին ձեզանում բնակուած է. * իսկ եթէ մէկը Քրիստոսի Հոգին չ’ունի՝ նա նորանը չէ։ 10Եւ եթէ Քրիստոսը ձեզանում է՝ ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։ 11Եւ եթէ Յիսուսին մեռելներից * յարուցանողի Հոգին ձեզանում բնակուած է, * ապա Քրիստոսին մեռելներից յարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կ’կենդանացնէ իր Հոգովը, որ ձեզանում բնակուած է։

12* Ապա ուրեմն, եղբարք, պարտական ենք ոչ թէ մարմնին՝ մարմնի պէս ապրելու։ 13* Որովհետեւ եթէ մարմնաւորապէս ապրէք՝ կ’մեռնէք. Բայց եթէ հոգով * մարմնի գործերն սպանէք՝ կ’ապրէք։ 14* Որովհետեւ որոնք որ Աստուծոյ Հոգովն են վարվում, նորանք Աստուծոյ որդիք են։ 15* Որովհետեւ դուք ծառայութեան հոգին չ’առաք որ դարձեալ * վախենաք. * այլ որդեգրութեան հոգին առաք, որով աղաղակում ենք՝ * Աբբա, Հայր։ 16* Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։ 17Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, * Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. * որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք։

18Որովհետեւ այնպէս եմ դատում որ * այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի։ 19* Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը * Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։ 20* Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով, 21Որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։ 22Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա * միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։ 23Եւ ոչ միայն նորանք, * այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, * մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ * որդեգերութեանն սպասելով այսինքն * մեր մարմնի ազատութեանը։ 24Որովհետեւ յոյսով փրկուեցանք. * բայց յոյսը որ տեսնվում է, յոյս չէ. Վասնզի այն բանը, որ մէկը տեսնում է՝ էլ ի՞նչպէս կ’յուսայ։ 25Բայց եթէ այն որ չենք տեսնում, նորան յոյս ունինք, ապա համբերութեամբ սպասում ենք։ 26Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, * որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք. * բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։ 27* Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը. * որովհետեւ Աստւծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխօսում է։

28Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ * որ նախասահմանելովը կանչուած են։ 29* Որովհետեւ նորանց որ առաջուց ճանաչեց, * առաջուց էլ սահամանեց իր * Որդու պատկերին կերպարանակից լինելու. * որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մէջ։ 30Եւ որոնց առաջուց սահմանեց, * նորանց կանչեց էլ. Եւ որոնց կանչեց, * նորանց արդարացրեց էլ. Եւ որոնց արդարացրեց, * նորանց փառաւոր էլ արաւ։ 31Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. * եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ. 32* Որ իր Որդին էլ չ’խնայեց, * այլ մեր ամենի համար մատնեց նորան. Էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ։ 33Ո՞վ է որ Աստուծոյ ընտրուածների դէմ մեղադիր լինի. * Աստուած է որ արդարացնում է։ 34* Ո՞վ է որ դատապարտէ. Քրիստոսը որ մեռաւ եւ աւելի՝ որ յարութիւն էլ առաւ եւ * Աստուծոյ աջ կողմն է, * որ մեզ համար բարեխօս էլ է։ 35Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. Տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։ 36Ինչպէս գրուած է, թէ * Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը եւ մորթուելու ոչխարի պէս համարուեցանք։ 37* Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց, 38Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, * ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, 39Եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է։

*8.1 Ոմանք չþունին։

*8.2 ա Կոր. ժե. 45։ բ Կոր. գ. 6։

*8.2 Յովհ. ը. 36։ Գլ. զ. 18, 22։ Գաղ. բ. 19։ ե. 1։

*8.2 Գլ. է. 24, 25։

*8.3 Գոր. ժգ. 39։ Գլ. դ. 20։ Եբր. է. 18, 19։ ժ. 1, 2, 10, 14։

*8.3 բ Կոր. ե. 21։ Գաղ. գ. 13։

*8.4 Հմր. 1։

*8.5 Յովհ. գ. 6։ ա Կոր. բ. 14։

*8.5 Գաղ. ե. 22, 23։

*8.6 Գլ. զ. 21։ Հմր. 13։ Գաղ. զ. 8։

*8.7 Յակ. դ. 4։

*8.7 ա Կոր. բ. 14։

*8.9 ա Կոր. գ. 16։ զ. 19։

*8.9 Յովհ. գ. 34։ Գաղ. դ. 6։ Փիլ. ա. 19։ ա Պետ. ա. 11։

*8.11 Գոր. բ. 24։

*8.11 Գլ. զ. 4։ ա Կոր. զ. 14։ բ Կոր. դ. 14։ Եփես. բ. 5։

*8.12 Գլ. զ. 7, 14։

*8.13 Հմր. 6։ Գաղ. զ. 8։

*8.13 Եփես. դ. 22։ Կող. գ. 5։

*8.14 Գաղ. ե. 18։

*8.15 ա Կոր. բ. 12։ Եբր. բ. 15։

*8.15 բ Տիմ. ա. 7։ ա Յովհ. դ. 18։

*8.15 Ես. ծզ. 5։ Գաղ. դ. 5, 6։

*8.15 Մատ. զ. 9։ Մար. ժդ. 36։

*8.16 բ Կոր. ա. 22։ ե. 5։ Եփես. ա. 13։ դ. 30։

*8.17 Գոր. իզ. 18։ Գաղ. դ. 7։

*8.17 Գոր. ժդ. 21։ Փիլ. ա. 29։ բ Տիմ. բ. 11, 12։

*8.18 բ Կոր. դ. 17։ ա Պետ. ա. 6, 7։ դ. 13։

*8.19 բ Պետ. գ. 13։

*8.19 ա Յովհ. գ. 2։

*8.20 Հմր. 22։ Ծն. գ. 19։

*8.22 Երեմ. ժբ. 11։

*8.23 բ Կոր. ե. 5։ Եփես. ա. 14։

*8.23 բ Կոր. ե. 2, 4։

*8.23 Ղուկ. ի. 36։

*8.23 Ղուկ. իա. 28։ Եփես. դ. 30։

*8.24 բ Կոր. ե. 7։ Եբր. ժա. 1։

*8.26 Մատ. ի. 22։ Յակ. դ. 3։

*8.26 Զաք. ժբ. 10։ Եփես. զ. 18։

*8.27 ա Մն. իը. 9։ Սաղ. է. 9։ Երեմ. ժա. 20։ ժէ. 10։ ի. 12։ Գոր. ա. 24։ ա Թես. բ. 4։ Յայտ. բ. 23։

*8.27 ա Յովհ. ե. 14։

*8.28 Գլ. թ. 11, 23, 24։ բ Տիմ. ա. 9։

*8.29 Ել. լդ. 12, 17։ Սաղ. ա. 6։ Երեմ. ա. 5։ Մատ. է. 23։ Գլ. ժա. 2։ բ Տիմ. բ. 19։ ա Պետ. ա. 2։

*8.29 Եփես. ա. 5, 11։

*8.29 Յովհ. ժէ. 22։ բ Կոր. գ. 18։ Փիլ. գ. 21։ ա Յովհ. գ. 2։

*8.29 Կող. ա. 15, 18։ Եբր. ա. 6։ Յայտ. ա. 5։

*8.30 Գլ. ա. 6։ թ. 24։ Եփես. դ. 4։ Եբր. թ. 15։ ա Պետ. բ. 9։

*8.30 ա Կոր. զ. 11։

*8.30 Յովհ. ժէ. 22։ Եփես. բ. 6։

*8.31 Թու. ժդ. 9։ Սաղ. ճժը. 6։

*8.32 Գլ. ե. 6, 10։

*8.32 Գլ. դ. 25։

*8.33 Ես. ծ. 8, 9։ Յայտ. ժբ. 10, 11։

*8.34 Յոբ լդ. 29։

*8.34 Մար. ժզ. 19։ Կող. գ. 1։ Եբր. ա. 3։ ը. 1։ ժբ. 2։ ա Պետ. գ. 22։

*8.34 Եբր. է. 25։ թ. 24։ ա Յովհ. բ. 1։

*8.36 Սաղ. խդ. 22։ ա Կոր. ժե. 30, 31։ բ Կոր. դ. 11։

*8.37 ա Կոր. ժե. 57։ բ Կոր. բ. 14։ ա Յովհ. դ. 4։ ե. 4, 5։ Յայտ. ժբ. 11։

*8.38 Եփես. ա. 21։ զ. 12։ Կող. ա. 16։ բ. 15։ ա Պետ. գ. 22։