Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յակոբի և Յուդայի որդիքը։ 1Սորանք են Իսրայէլի որդիքը. * Ռ…

Յակոբի և Յուդայի որդիքը։

1Սորանք են Իսրայէլի որդիքը. * Ռուբէն, Շմաւոն Ղեւի Յուդա, Իսաքար, 2Զաբուղոն, Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր։

3Յուդայի որդիքը՝ * Էր, Օնան եւ Սելօմ. Այս երեքը ծնուեցան նորա համար * Շաւայի աղջկիցը՝ Քանանացիիցը. Եւ * Յուդայի անդրանիկը՝ Էրը չար էր Տիրոջ աչքի առաջին, եւ նա նորան մեռցրեց։ 4Եւ նորա հարս Թամարը ծնեց նորա համար * Փարէսին եւ Զարային. Յուդայի բոլոր որդիքը հինգ էին։

5* Փարէսի որդիքը՝ Եսրոն եւ Համուլ։ 6Զարայի որդիքը՝ * Զամբրի, Եթան, Եման, Քալքօլ եւ Դարա. Բոլորը հինգ։ 7Եւ * Քարմիի որդին՝ Աքար՝ Իսրայէլին խանգարիչը, * որ անօրէնութիւն գործեց նզովածով։ 8Եւ Եթանի որդին՝ Ազարիա։ 9Եւ Եսրոնի որդիքը, որ ծնուեցան նորա համար, Յերամել, * Արամ եւ * Քեղուբայ։

10Եւ Արամը ծնեց * Ամինադաբին, եւ Ամինադաբը ծնեց * Նաասոնին՝ Յուդայի որդկանց իշխանին։ 11Եւ Նաասոնը ծնեց * Սաղմոնին, եւ Սաղմոնը ծնեց * Բոոսին։ 12Եւ Բոոսը ծնեց * Ովբէդին, եւ Ովբէդը ծնեց Յեսսէին։ 13Եւ * Յեսսէն ծնեց իր անդրանիկը Եղիաբին, եւ երկրորդը՝ Աբինադաբին եւ երրորդը Սամաային, 14Չորրորդը՝ Նաթանայէլին, հինգերորդը՝ Հռադային, 15Վեցերորդը՝ Ասոմին և * եօթներորդը՝ Դաւիթին. 16Եւ նորանց քոյրերը՝ Շարուհեային եւ Աբիգեային։ Եւ * Շարուհեայի որդիքը՝ Աբեսսա, Յովաբ եւ Ասայէլ՝ այս երեքը։ 17Եւ Աբիգեան ծնեց * Ամեսայիին. Եւ Ամեսայիի հայրը Իսմայէլացի Յեթերն էր։

18Եւ Եսրոնի որդի Քաղէբը որդիներ ծնեց իր կինը Ազուբայից եւ Յերիօթից, եւ սորանք են նորա որդիքը՝ Յասեր, Սովբաբ եւ Արդօն։ 19Եւ Ազուբան մեռաւ. Եւ Քաղէբն իր համար առաւ Եփրաթին, որ նորա համար ծնեց * Ովրին։ 20Եւ Ովրը ծնեց Ուրիին, եւ Ուրին ծնեց * Բեսելիէլին։

21Եւ յետոյ Եսրոնը մտաւ Գաղաադի հայր * Մաքիրի աղջկան մօտ. Եւ նա առաւ նորան. Եւ ինքը վաթսուն տարեկան էր. Եւ նա ծնեց նորա համար Սեգուբին, 22Եւ Սեգուբը ծնեց Յայերին. Եւ նա Գաղաադի երկրումը քսանեւերեք քաղաք ունէր։ 23Եւ առաւ Գեսուր եւ Արամ՝ * Յայերի գիւղաքաղաքները նորանցից, Կանաթը եւ նորա գիւղերը վաթսուն քաղաք. Այս ամենը Գաղաադի հայր Մաքիրի որդիներինն էր։ 24Եւ Եսրոն Քաղէբ-եփրաթայում մեռնելուց յետոյ, Եսրոնի կինը Աբիա ծնեց նորա համար * Թէկուէի հայր՝ Ասքուրին։

25Եւ Եսրոնի անդրանիկ Յերամելի որդիքն էին՝ անդրանիկը Հռամ, Բունա, Օրէն, Ասոմ, և Աքիա։ 26Եւ Յերամելը մի ուրիշ կին ունէր, եւ նորա անունը Ատարա էր. Նա Օնամի մայրն էր։ 27Եւ Յերամելի անդրանիկը՝ Հռամի որդիքն էին՝ Մաաս, Յամին եւ Ակոր։ 28Եւ Օնամի որդիքն էին՝ Սամայի եւ Յադայ. Եւ Սամայիի որդիքը՝ Նադաբ եւ Աբիսուր։ 29Եւ Աբիսուրի կնկան անունն էր Աբիհայիլ, եւ ծնեց նորա համար Աքբանին եւ Մովղիդին։ 30Եւ Նադաբի որդիքը՝ Սաղադ եւ Ափփիմ. Եւ Սաղադ մեռաւ անորդի։ 31Եւ Ափփիմի որդին՝ Յեսսի. Եւ Յեսսիի որդին՝ Սեսան. Եւ Սեսանի որդին՝ Աղայի։ 32Եւ Սամայիի եղբայր Յադայի որդիքը՝ Յեթեր եւ Յովնաթան. Եւ Յեթեր մեռաւ անորդի։ 33Եւ Յովնաթանի որդիքը՝ Փաղէթ եւ Զազա. Սորանք Յերամելի որդիքն էին։

34Եւ Սեսան որդիք չþունէր, այլ միայն աղջիկներ. Եւ Սեսան մի Եգիպտացի ծառայ ունէր՝ անունը Յարքա։ 35Եւ Սեսան իր աղջիկը կին տուաւ իր Յարքա ծառային. Եւ նա ծնեց նորա համար Եթթիին։ 36Եւ Եթթին ծնեց Նաթանին. Եւ Նաթանը ծնեց * Զաբադին։ 37Եւ Զաբադը ծնեց Ոփղաղին. Եւ Ոփղաղը ծնեց * Ովբէդին։ 38Եւ Ովբէդը ծնեց Յէուին. Եւ Յէուն ծնեց Ազարիային։ 39Եւ Ազարիան ծնեց Քեղեսին. Եւ Քեղեսը ծնեց Եղեասային։ 40Եւ Եղեասան ծնեց Սոսոմէին. Եւ Սոսոմէն ծնեց Սեղղումին։ 41Եւ Սեղղումը ծնեց Յեկամիային. Եւ Յեկամիան ծնեց Եղիսամային։

42Եւ Յերամելի եղբայր Քաղէբի որդիքը՝ նորա անդրանիկը Մեսա, որ Զիփի եւ Քեբրոնի հայրը եւ Մարեսայի որդկանց հայրն է։ 43Եւ Քեբրոնի որդիքը՝ կորխ, Թափուա, Ռոկոմ եւ Սեմայի։ 44Եւ Սեմային ծնեց Հռաամին՝ Յարկաամի հօրը. Եւ Ռոկոմը ծնեց Սամայիին։ 45Եւ Սամայիի որդին էր Մաոն. Եւ Մաոնը Բեթսուրի հայրն էր։ 46Եւ Քաղեբի հարճը Գեփան ծնեց Առանին, Մոսանին, եւ Գազէզին. Եւ Առան ծնեց Գազէզին։ 47Եւ Յադայիի որդիքը՝ Հռագեմ, յովաթամ, Գեսան, Փաղէտ, Գեփա եւ Սագափ։ 48Եւ Քաղէբի հարճը Մաաքան ծնեց Սեբերին եւ Թարանային։ 49Եւ ծնեց Մադմանայի հայր Սագափին, Մաքաբենայի հայր եւ Գաբաայի հայր Շավային. Եւ Քաղէբի աղջիկն էր * Աքսա։

50Եփրաթի անդրանիկը՝ Ովրի որդիի Քաղէբի որդիքը՝ Կարիաթարիմի հայրը Սոփաղ, 51Բեթլէհէմի հայրը Սաղմոն, Բեկադերի հայրը Նարեփ։ 52Եւ կարիաթարիմի հօր՝ Սոբաղի որդիքը՝ Հարօէ, Ասի-համենուքովթ։ 53Եւ Կարիաթարիմի տոհմերը՝ Յեթերացիք, Փութացիք, Սամաթացիք եւ Մասարացիք։ Սրոնցից դուրս եկան Սարաացիք եւ Եսթաւուղացիք։ 54Սաղմոնի որդիքը՝ Բեթլէհէմ, Նետոփաթացիք, Ատարովթ, Յովաբի տունը, եւ Ասի-համենաքթացիք՝ Սարացիք։ 55Եւ Գաբէսի մէջ բնակող դպիրների տոհմերը՝ Թարգաթացիք, Սամաթացիք, Սովկաթացիք. Սորանք * Ռեքաբի տան հօրից՝ Եմաթիցն յառաջ եկող * Կենեցիքն էին։

*2.1 Ծն. իթ. 32։ լ. 5։ լե. 18, 22։ խզ. 8 ևլն։

*2.3 Ծն. լը. 3-5։ խզ. 12։ Թու. իզ. 19։

*2.3 Ծն. լը. 2։

*2.3 Ծն. լը. 7։

*2.4 Ծն. լը. 29, 30։ Մատ. ա. 3։

*2.5 Ծն. խզ. 12։ Հռութ. դ. 18։

*2.6 Յես. է. 1՝ կոչուած է «Զաբդի։»

*2.7 Յես է. 1։

*2.7 Յես. զ. 18։ է. 1, 25։

*2.9 Եբր.՝ «Րամ» Հռութ դ. 21, 22։

*2.9 Կամ՝ «Քաղէբ։»

*2.10 Հռութ դ. 19, 20։ Մատ. ա. 4։

*2.10 Թու. ա. 7։ բ. 3։

*2.11 Հռութ. դ. 21։ Մատ. ա. 4։

*2.11 Հռութ. դ. 21։

*2.12 Հռութ դ. 21, 22։

*2.13 ա Թագ. ժզ. 6, 8։ ժէ. 13։

*2.15 ա Թագ. ժզ. 10։ ժէ. 12, 14։

*2.16 բ Թագ. բ. 18։

*2.17 բ Թագ. ժէ. 25։

*2.19 Ել. ժէ. 10, 12։

*2.20 Տես Ել. լա. 2։

*2.21 Թու. իէ. 1։

*2.23 Թու. լբ. 41։

*2.24 Գլ. դ. 5։ Տես բ Թագ. ժդ. 2։

*2.36 Գլ. ժա. 41։

*2.37 բ Մն. իգ. 1։

*2.49 Յես. ժե. 17։

*2.55 Դատ. ա. 16։

*2.55 Երեմ. լե. 2։