Հին Կտակարան
Նոր Կտակարան
Լաւ և վատ թուզերի օրինակով ցոյց է տալիս Հրէաների լաւ և վատ մարդիկը։ …
Լաւ և վատ թուզերի օրինակով ցոյց է տալիս Հրէաների լաւ և վատ մարդիկը։
1* Տէրը ինձ ցոյց տուաւ, եւ ահա երկու կողով թուզ՝ դրուած Տիրոջ տաճարի առաջին, նորանից յետոյ որ * Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը գերի էր արել Յուդայի թագաւոր * Յովակիմի որդի Յեքոնիային եւ Յուդայի իշխաններին եւ հիւսերին ու դարբիններին Երուսաղէմից եւ նորանց Բաբիլոն տարել։ 2Մէկ կողովը շատ լաւ թուզեր էին կանխահաս թուզերի պէս, եւ միւս կողովը՝ շատ վատ թուզեր, որ վատութիւնից չեն ուտուիլ։ 3Եւ Տէրն ասեց ինձ. Դու ի՞նչ ես տեսնում, Երեմիա. Եւ ես ասեցի. Թուզեր. Լաւ թուզերը շատ լաւ են, իսկ վատերը՝ շատ վատ, որ վատութիւնից չեն ուտուիլ։
4Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. 5Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Հէնց այս լաւ թուզերին պէս պիտի մտիկ տամ Յուդայի գերեվարեալներին, որոնց ես այստեղից ուղարկեցի Քաղդէացիների երկիրը՝ þի բարին։ 6Եւ իմ աչքերը պիտի ուղղեմ նորանց վերայ իþ բարին, եւ * նորանց ետ պիտի դարձնեմ այս երկիրը. Եւ նորանց պիտի շինեմ եւ պիտի չþքանդեմ, եւ * նորանց պիտի տնկեմ եւ չþխլեմ։ 7Եւ նորանց * մի սիրտ պիտի տամ ինձ ճանաչելու, որ ես եմ Տէրը, եւ նորանք * իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես կþլինեմ նորանց Աստուած. Որովհետեւ * իրանց բոլոր սրտովը դէպի ինձ պիտի դառնան։ 8Իսկ այն * վատ թուզերի մասին, որոնք վատութիւնից չեն ուտուիլ, այսպէս է ասում Տէրը. Այնպէս պէտք է անեմ Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ նորա իշխաններին եւ Երուսաղէմի մնացորդին, որ մնացել են այս երկրումը, եւ * Եգիպտոսի երկրումը բնակողներին։ 9Եւ նորանց պիտի տամ * տանջանքի եւ չարչարանքի՝ երկրի բոլոր թագաւորութիւններին * նախատինք ու առակ ու անարգանք եւ * անէծք լինելու համար այն բոլոր տեղերումն ուր որ ես նորանց պիտի քշեմ։ 10Եւ ես նորանց մէջ կþուղարկեմ սուրը, սովը եւ ժանտախտը մինչեւ որ նորանց վերջացնեմ հողի երեսիցը, որ տուել եմ նորանց եւ նորանց հայրերին։
*24.1 Ամով. է. 1, 4։ ը. 1։
*24.1 դ Թագ. իդ. 12 ևլն։ բ Մն. լզ. 10։
*24.1 Տես Գլ. իբ. 24 ևլն։ իթ. 2։
*24.6 Գլ. ժբ. 15։ իթ. 10։
*24.6 Գլ. լբ. 41։ լգ. 7։ խբ. 10։
*24.7 բ Օր. լ. 6։ Գլ. լբ. 39։ Եզեկ. ժա. 19։ լզ. 26, 27։
*24.7 Գլ. լ. 22։ լա. 33։ լբ. 38։
*24.7 Գլ. իթ. 13։
*24.8 Գլ. իթ. 17։
*24.8 Գլ. խգ. և խդ։
*24.9 բ Օր. իը. 25, 37։ գ Թագ. թ. 7։ բ Մն. է. 20։ Գլ. ժե. 4։ իթ. 18։ լդ. 17։
*24.9 Սաղ. խդ. 13, 14։
*24.9 Գլ. իթ. 18, 22։