Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յիսուս Քրիստոսի պաշտօնեաների պարտականութիւնները, Պօղոս առաքեալի օրինա…

Յիսուս Քրիստոսի պաշտօնեաների պարտականութիւնները, Պօղոս առաքեալի օրինակի պէս։

1Թող ամեն մարդ այսպէս համարէ մեզ՝ * ինչպէս Քրիստոսի պաշտօնեաներ եւ * Աստուծոյ խորհուրդների տնտեսներ։ 2Արդ տնտեսների մէջ այն է պահանջվում որ մէկը հաւատարիմ գտնուի։ 3Բայց ինձ համար ոչինչ բան է՝ որ ձեզանից դատուիմ, կամ մարդկային *դատաստանից. Այլ ես իմ անձն էլ չեմ դատում։ 4Որովհետեւ իմ անձի համար ես բան չ’գիտեմ. * բայց սորանով չեմ արդարանում. Որովհետեւ ինձ դատողը Տէրն է։ 5* Ուրեմն ժամանակից առաջ մի դատէք. Մինչեւ Տէրը գայ՝ * որ խաւարի ծածուկ բաները կ’բերէ էլ լոյսի մէջ, եւ սրտերի խորհուրդները կ’յայտնէ, * եւ այն ժամանակ ամեն մէկին գովասանք կ’լինի Աստուածանից։

6* Այս բանը, եղբարք, իմ անձի եւ Ապողոսի վերայ օրինակ բերի ձեզ համար. * որ մեզանից սովորէք գրուածիցն աւելի բան չ’խորհել. * որ չ’լինի թէ մէկը մէկի վերայ հպարտանայ ընկերի պատճառովը։ 7Որովհետեւ ո՞վ է քեզ որոշում. * ի՞նչ ունիս դու՝ որ չես առել. Եւ եթէ առել ես, ի՞նչու ես պարծենում չ’առածի պէս։

8Արդէն կշտացած էք, * արդէն հարստացաք, առանց մեզ թագաւորեցիք եւ երանի թէ թագաւորէիք, որ մենք էլ ձեզ հետ թագաւորէինք։ 9Որովհետեւ ինձ այսպէս է երեւում՝ թէ Աստուած մեզ առաքեալներիս շատ յետին արաւ՝ * մահապարտների պէս. Որովհետեւ * աշխարհքի տեսարան եղանք, հրեշտակների էլ՝ մարդկանց էլ։ 10* Մենք * յիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսումը. * մենք տկար՝ իսկ դուք զօրաւոր. Դուք փառաւորուած իսկ մենք անարգուած։ 11* Մինչեւ այս օրուայ ժամը սովում էլ ենք՝ ծառաւում էլ, * մերկ էլ գնում ենք եւ * գլխներս զարկվում էլ է եւ աստանդական ման ենք գալիս։ 12* Եւ աշխատում ենք մեր ձեռքերովը գործելով. * բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. Հալածում են եւ մենք համբերում ենք. 13Հայհոյում են, մենք աղաչանք ենք անում. * ինչպէս աւելուք եղանք աշխարհքին՝ ամենի ջնջոց լինելով մինչեւ հիմա։ 14Ոչ թէ ձեզ ամաչեցնելով եմ այս գրում. Այլ ինչպէս իմ սիրելի որդիներին * խրատում եմ։ 15Որովհետեւ թէ եւ տասը հազար վարդապետներ ունենաք Քրիստոսումը, բայց ոչ թէ շատ հայրեր. * վասնզի Քրիստոս Յիսուսում ես ծնեցի ձեզ աւետարանովը։ 16Ուրեմն աղաչում եմ ձեզ՝ * որ ինձ նմանող լինիք։ 17Նորա համար * Տիմոթէոսին ուղարկեցի ձեզ մօտ, * որ իմ սիրելի եւ հաւատարիմ որդին է Տէրով. * որ ձեզ յիշեցնէ իմ ճանապարհները՝ որ Քրիստոսումն են, * ինչպէս ամեն տեղ ամեն եկեղեցիներումը * սովորեցնում եմ։ 18* Մի քանիսը հպարտացել են իբր թէ ես չեմ գալ ձեզ մօտ։ 19* Բայց շուտով կ’գամ ձեզ մօտ, * եթէ Տէրը կամենայ. Եւ կ’հասկանամ ոչ թէ հպարտացածների խօսքերը, այլ զօրութիւնը։ 20* Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնը ոչ թէ խօսքով է՝ այլ զօրութիւնով։ 21Ի՞նչպէս էք կամենում, * գաւազանո՞վ գամ ձեզ մօտ, թէ սիրով եւ հեզութեան հոգով։

*4.1 Մատ. իդ. 45։ Գլ. գ. 5։ թ. 17։ բ Կոր. զ. 4։ Կող. ա. 25։

*4.1 Ղուկ. ժբ. 42։ Տիտ. ա. 7։ ա Պետ. դ. 10։

*4.3 Յունարէն՝ օրից։

*4.4 Յոբ թ. 2։ Սաղ. ճլ. 3։ ճխգ. 2։ Առակ. իա. 2։ Հռովմ. գ. 20։ դ. 2։

*4.5 Մատ. է. 1։ Հռովմ. բ. 1, 16։ ժդ. 4, 10, 13։ Յայտ. ի. 12։

*4.5 Գլ. գ. 13։

*4.5 Հռովմ. բ. 29։ բ Կոր. ե. 10։

*4.6 Գլ. ա. 12։ գ. 4։

*4.6 Հռովմ. ժբ. 3։

*4.6 Գլ. գ. 21։ ե. 2, 6։

*4.7 Յովհ. գ. 27։ Յակ. ա. 17։ ա Պետ. դ. 10։

*4.8 Յայտ. գ. 17։

*4.9 Սաղ. խգ. 22։ Հռովմ. ը. 36։ Գլ. ժե. 30, 31։ բ Կոր. դ. 11։ զ. 9։

*4.9 Եբր. ժ. 33։

*4.10 Գլ. բ. 3։

*4.10 Գոր. ժէ. 18։ իզ. 24։ Գլ. ա. 18 ևլն։ բ. 14։ գ. 18։ Տես դ Թագ. թ. 11։

*4.10 բ Կոր. ժգ. 9։

*4.11 բ Կոր. դ. 8։ ժա. 23-27։ Փիլ. դ. 12։

*4.11 Յոբ իբ. 6։ Հռովմ. ը. 35։

*4.11 Գոր. իգ. 2։

*4.12 Գոր. ժը. 3։ ի. 34։ ա Թես. բ. 9։ բ Թես. գ. 8։ ա Տիմ. դ. 10։

*4.12 Մատ. ե. 44։ Ղուկ. զ. 28։ իգ. 34։ Գոր. է. 59։ Հռովմ. ժբ. 14, 20։ ա Պետ. բ. 23։ գ. 9։

*4.13 Ողբ. գ. 45։

*4.14 ա Թես. բ. 11։

*4.15 Գոր. ժը. 11։ Հռովմ. ժե. 20։ Գլ. գ. 6։ Գաղ. դ. 19։ Փիլիմ. 10։ Յակ. ա. 18։

*4.16 Գլ. ժա. 1։ Փիլ. գ. 17։ ա Թես. ա. 6։ բ Թես. գ. 9։

*4.17 գոր. ժթ. 22։ Գլ. ժզ. 10։ Փիլ. բ. 19։ ա Թես. գ. 2։

*4.17 ա Տիմ. ա. 2։ բ Տիմ. ա. 2։

*4.17 Գլ. ժա. 2։

*4.17 Գլ. ժդ. 33։

*4.17 Գլ. է. 17։

*4.18 Գլ. ե. 2։

*4.19 Գոր. ժթ. 21։ Գլ. ժզ. 5։ բ Կոր. ա. 15, 23։

*4.19 Գոր. ժը. 21։ Հռովմ. ժե. 32։ Եբր. զ. 3։ Յակ. դ. 15։

*4.20 Գլ. բ. 4։ ա Թես. ա. 5։

*4.21 բ Կոր. ժ. 2։ ժգ. 10։