Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Արդարները գալիս են տուն մեծ տառապանքից. Սիօնումը ուրախութիւն կայ։ …

Արդարները գալիս են տուն մեծ տառապանքից. Սիօնումը ուրախութիւն կայ։

1* Ինձ լսեցէք, ով * արդարութեան հետեւողներ, ով Տիրոջը խնդրողներ, նայեցէք այն վէմին, որից դուք կտրուած էք, եւ այն հորի գուբին, որից դուք փորուած էք. 2Նայեցէք * ձեր հայր Աբրահամին, եւ ձեզ ծնող Սարրային. * որովհետեւ մէկ հատ էր նա, որ ես կանչեցի, բայց ես * նորան օրհնեցի եւ նորան բազմացրի։ 3Որովհետեւ Տէրը պիտի * մխիթարէ Սիօնին, պիտի մխիթարէ նորա բոլոր աւերակները, եւ նորա անապատը դրախտի նման պիտի շինէ, եւ նորա ամայի տեղը՝ * Տիրոջ պարտէզի պէս. Ցնծութիւն եւ բերկրութիւն պիտի գտնուի նորանում, գովասանութիւն եւ օրհներգութեան ձայն։ 4Ուշադիր եղիր դէպի ինձ, ով իմ ժողովուրդ, եւ ով իմ ազգ, ինձ ականջ դիր. * որովհետեւ ինձանից օրէնք է դուրս գալու, եւ իմ իրաւունքը իբրեւ * լոյս պիտի հաստատեմ ազգերի համար։ 5* Մօտ է իմ արդարութիւնը, դուրս է եկել իմ փրկութիւնը, եւ * իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ * Կղզիները ինձ են յոյս դնում, եւ * իմ բազուկին ապաւինում։ 6* Բարձրացրէք ձեր աչքերը դէպի երկինք, եւ նայեցէք երկրին դէպի ցած. * որովհետեւ երկինքը պիտի ծուխի պէս ցրիւ գայ, եւ * երկիրը հանդերձի պէս պիտի մաշէ. Եւ նորա բնակիչները այսպէս պիտի մեռնեն. Բայց իմ փրկութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ արդարութիւնը չի պակասիլ։

7* Լսեցէք ինձ, ով արդարութիւն ճանաչողներ, ով ազգ, որ * իմ օրէնքն ունիս սրտումդ. * մի վախենաք մարդկանց նախատինքից, եւ նորանց բամբասանքից մի զարհուրիք։ 8Որովհետեւ ցեցն է ուտելու նորանց * հանդերձի պէս, եւ մեցը ուտելու է նորանց բուրդի պէս. Բայց իմ արդարութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ փրկութիւնը յաւիտեանս յաւիտենից։

9* Զարթնիր, զարթնիր, զօրութիւն հագիր, * ով Տիրոջ բազուկ, զարթնիր * առաջի օրերին պէս, հին դարերին պէս, * մի՞թէ դու այն չես, որ * ջարդեցիր Ռահաբը, որ * վիշապին խոցեցիր։ 10Մի՞թէ դու այն չես, որ * ծովը ցամաքեցրիր, մեծ անդունդի ջուրերը. Որ ծովի խորերումը ճանապարհ շինեցիր, փրկուածների անցնելու համար։ 11Եւ * Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն ցնծալի երգերով, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի նորանց գլխին, ցնծութեան եւ ուրախութեան պիտի հասնեն. Պիտի փախչեն տրտմութիւնը եւ հեծութիւնը։

12Ես՝ * ես եմ ձեզ մխիթարողը, դու ո՞վ ես, * որ վախենում ես մահկանացու մարդից, եւ մարդի որդիից, * որ խոտի նման է շինուած։ 13Եւ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը, * որ տարածում է երկինքը եւ երկիրը հաստատում. Եւ վախենում ես միշտ ամեն օր բռնաւորի բարկութիւնիցը, որ կածես թէ պատրաստ է քեզ կորցնելու, * բայց ո՞ւր է բռնաւորի բարկութիւնը։ 14Կալանաւորը շուտով պիտի արձակուի, * եւ չի մեռնիլ գուբի մէջ, եւ նորա հացը չի պակասուիլ։ 15Եւ ես եմ քո Տէր Աստուածը, * որ սաստում եմ ծովին, երբոր նորա ալիքները աղմուկ են հանում. Զօրաց Եհովայ է իմ անունը։ 16Եւ * իմ խօսքերը դրի քո բերանումը, եւ * իմ ձեռքի հովանովը ծածկեցի քեզ * որ երկինքը դնեմ եւ երկիրը հիմնարկեմ, եւ ասեմ Սիօնին՝ Իմ ժողովուրդն ես դու։

17* Զարթնիր, զարթնիր, վեր կաց, ով Երուսաղէմ, * որ խմեցիր Տիրոջ ձեռքից նորա բարկութեան բաժակը, որ * թմրութեան լայնադիր բաժակը խմեցիր քամեցիր։ 18Մի առաջնորդող չþունի իր ծնած բոլոր որդկանցից, եւ ձեռքիցը բռնող չþկայ իր մեծացրած բոլոր որդկանցից։ 19* Երկու բաներ են, որ քեզ պատահել են. Ո՞վ է կարող քեզ մխիթարել. Կործանում ու կոտորած, եւ սով ու սուր. Ես քեզ * որո՞վը մխիթարեմ։ 20* Քո որդիքը նուաղած պառկել են ամեն փողոցների գլխին որոգայթի մէջ փաթաթուած վայրի այծի պէս, որոնք լիքն են Տիրոջ բարկութիւնովը, քո Աստուծոյ յանդիմանութիւնովը։ 21Ուրեմն լսիր այս, ով խեղճ, եւ ով արբած, * բայց ոչ թէ գինով. 22Այսպէս է ասում քո Տէրը՝ Եհովան, եւ քո Աստուածը, * որ պաշտպանում է իր ժողովուրդը. Ահա առնում եմ ձեռքիցդ թմրութեան բժակաը, եւ դու այլ եւս պիտի չþխմես այն։ 23Եւ * նորան դնում եմ քեզ հարստահարողների ձեռքին, * որոնք ասում էին քո անձին. Ծռիր որ մենք անցնենք. Եւ դու քո մէջքը երկրին հաւասար արիր եւ փողոցի պէս՝ անցուդարձողների համար։

*51.1 Հմր. 7։

*51.1 Հռովմ. թ. 30-32։

*51.2 Հռովմ. դ. 1, 16։ Եբր. ժա. 11, 12։

*51.2 Ծն. ժբ. 1, 2։

*51.2 Ծն. իդ. 1, 35։

*51.3 Սաղ. ճբ. 13։ Գլ. խ. 1։ ծբ. 9։ Հմր. 12։

*51.3 Ծն. բ. 8։ ժգ. 10։ յովել. բ. 3։

*51.4 Գլ. բ. 3։ խբ. 4։

*51.4 Գլ. խբ. 6։

*51.5 Գլ. խզ. 13։ ծզ. 1։ Հռովմ. ա. 16, 17։

*51.5 Սաղ. կէ. 4։ ղը. 9։

*51.5 Գլ. կ. 9։

*51.5 Հռովմ. ա. 16։

*51.6 Գլ. խ. 26։

*51.6 Սաղ. ճբ. 26։ Մատ. իդ. 35։ բ Պետ. գ. 10, 12։

*51.6 Գլ. ծ. 9։

*51.7 Հմր. 1։

*51.7 Սաղ. լէ. 31։

*51.7 Մատ. ժ. 28։

*51.8 Գլ. ծ. 9։

*51.9 Սաղ. խդ. 23։ Գլ. ծբ. 1։ Հմր. 17։

*51.9 Սաղ. ղդ. 1։

*51.9 Սաղ. խդ. 1։

*51.9 Յոբ իզ. 12։

*51.9 Սաղ. ձէ. 4։ ձթ. 10։

*51.9 Սաղ. հդ. 13, 14։ Գլ. իէ. 1։ Եզեկ. իթ. 3։

*51.10 Ել. ժդ. 21։ Գլ. խգ. 16։

*51.11 Գլ. լե. 10։

*51.12 Հմր. 3։ Գլ. կզ. 13։ բ Կոր. ա. 3։

*51.12 Սաղ. ճժը. 6։

*51.12 Գլ. խ. 6։ ա պետ. ա. 24։

*51.13 Յոբ թ. 8։ Սաղ. ճդ. 2։ Գլ. խ. 22։ խբ. 5։ խդ. 24։

*51.13 Յոբ ի. 7։

*51.14 Զաք. է. 11։

*51.15 Յոբ իզ. 12։ Սաղ. հդ. 13։ Երեմ. լա. 35։

*51.16 բ Օր. ժը. 18։ Գլ. ծթ. 21։ Յովհ. գ. 34։

*51.16 Գլ. խթ. 2։

*51.16 Գլ. կե. 17։ կզ. 22։

*51.17 Գլ. ծբ. 1։

*51.17 Յոբ իա. 20։ Երեմ. իե. 15, 16։

*51.17 Տես բ Օր. իը. 28, 34։ Սաղ. կ. 3։ հե. 8։ Եզեկ. իգ. 34։ Զաք. ժբ. 2։ Յայտ. ժդ. 10։

*51.19 Գլ. խէ. 9։

*51.19 Ամով. է. 2։

*51.20 Ողբ բ. 11, 12։

*51.21 Տես Հմր. 17։ Ողբ գ. 15։

*51.22 Երեմ. ծ. 34։

*51.23 Երեմ. իե. 17, 26, 28։ Զաք. ժբ. 2։

*51.23 Սաղ. կզ. 11, 12։