Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսն է հիմը որի վերայ շինելու է, և ոչ թէ իրար դէմ բաժանուած պաշտօ…

Քրիստոսն է հիմը որի վերայ շինելու է, և ոչ թէ իրար դէմ բաժանուած պաշտօնեաները։

1Եւ ես, եղբարք, չ’կարողացայ ձեզ հետ խօսել * ինչպէս հոգեւորների հետ, * այլ ինչպէս մարմնաւորների հետ, ինչպէս * մանուկների հետ Քրիստոսումը. 2* Կաթ խմեցրի ձեզ, եւ ոչ թէ կերակուր. * որովհետեւ տակաւին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չէք կարող։ 3Որովհետեւ տակաւին մարմնաւոր էք. * վասնզի տակաւին նախանձ եւ կռիւ եւ բաժանումներ կան ձեզանում. Չէ՞ որ մարմնավոր էք եւ մարդկօրէն էք վարվում։ 4Որովհետեւ երբոր մէկն ասէ, * Ես Պօղոսեան եմ, եւ միւսը Ես Ապողոսեան. Չէ՞ որ մարմնավոր էք։ 5Արդ ո՞վ է Պօղոսը կամ ո՞վ է Ապողոսը. * միայն պաշտօնեաներ, որոնց ձեռովը հաւատացիք. * եւ ամեն մէկին՝ ինչպէս Տէրը տուաւ։ 6* Ես տնկեցի, * Ապողոսը ջուր տուաւ, * բայց Աստուած մեծացրեց։ 7* Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տուողը. Բայց աճեցնող Աստուածը։ 8Տնկողը եւ ջուր տուողը մէկ են. * բայց ամեն մէկն իր վարձքը կ’առնէ իր աշխատանքի չափովը։ 9* Որովհետեւ մենք Աստուծոյ գործակիցներ ենք. Դուք Աստուծոյ մշակութիւնը՝ * Աստուծոյ շինուածն էք։ 10* Աստուծոյ շնորհքի չափովը՝ որ ինձ տրուած է, * իմաստուն ճարտարապետի պէս հիմք դրի. Բայց ուրիշը շինում է. * միայն թէ ամեն մէկը մտիկ տայ թէ ինչպէս է շինում։ 11Որովհետեւ ոչ ով ուրիշ հիմք չէ կարող դնել՝ * քան թէ որ դրուած է, * որ է Յիսուս Քրիստոսը։ 12Եթէ մէկն այս հիման վերայ շինէ ոսկի, արծաթ, ազնիւ քարեր, փայտ, խոտ, եղէգն. 13* Ամեն մէկի գործը պիտի յայտնուի. * որ օրը կ’երեւեցնէ. * որովհետեւ կրակով պիտի յայտնուի. Եւ ամեն մէկի գործը թէ ինչպէս է, կրակը կ’փորձէ։ 14Եթէ մէկի գործը՝ որ շինեց՝ հաստատ կենայ, * վարձք կ’առնէ. 15Եւ եթէ մէկի գործն այրուի՝ վնաս կ’քաշէ բայց ինքը կ’ապրէ. * այլ այնպէս՝ ինչպէս թէ կրակով։ 16* Չ’գիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում։ 17Եթէ մէկն Աստուծոյ տաճարն ապականէ, նորան էլ Աստուած կ’ապականէ. Որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է՝ որ դուք էք։

18* Ոչ ով իր անձը չ’խաբէ. Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ իմաստուն է այս աշխարհքումը, թող նա յիմար լինի՝ որ իմաստուն լինի։ 19* Որովհետեւ այս աշխարհքի իմաստութիւնը յիմարութիւն է Աստուծոյ առաջին. Վասնզի գրուած է՝ * թէ իմաստուններին բռնում է իրանց խորագիտութեան մէջ։ 20Եւ դարձեալ * թէ Տէրը ճանաչում է իմաստունների մտածմունքները, որ ունայն են։ 21* Ուրեմն ոչ ով չ’պարծենայ մարդկանցով. 22* Որովհետեւ ամեն բան ձերն է. Թէ Պօղոսը, թէ Ապողոսը, թէ Կեփասը, թէ աշխարհքը, թէ կեանքը, թէ մահը, թէ ներկայ բաները, թէ գալու բաները, ամեն բան ձերն է։ 23* Դուք Քրիստոսինը եւ Քրիստոսը Աստուծունը։

*3.1 Գլ. բ. 15։

*3.1 Գլ. բ. 14։

*3.1 Եբր. ե. 13։

*3.2 Եբր. ե. 12, 13։ ա Պետ. բ. 2։

*3.2 Յովհ. ժզ. 12։

*3.3 Գլ. ա. 11։ ժա. 18։ Գաղ. ե. 20, 21։ Յակ. գ. 16։

*3.4 Գլ. ա. 12։

*3.5 Գլ. դ. 1։ բ Կոր. գ. 3։

*3.5 Հռովմ. ժբ. 3, 6։ ա Պետ. դ. 11։

*3.6 Գոր. ժը. 4, 8, 11։ Գլ. դ. 15։ թ. 1։ ժե. 1։ բ Կոր. ժ. 14, 15։

*3.6 Գոր. ժը. 24, 27։ ժթ. 1։

*3.6 Գլ. ա. 30։ ժե. 10։ բ Կոր. գ. 5։

*3.7 բ Կոր. ժբ. 11։ Գաղ. զ. 3։

*3.8 Սաղ. կբ. 12։ Հռովմ. բ. 6։ Գլ. դ. 5։ Գաղ. զ. 4, 5։ յայտ. բ. 23։ իբ. 12։

*3.9 Գոր. ժե. 4։ բ Կոր. զ. 1։

*3.9 Եփես. բ. 20։ Կող. բ. 5։

*3.10 Հռովմ. ա. 5։ ժբ. 3։

*3.10 Հռովմ. ժե. 20։ Հմր. 6։ Գլ. դ. 15։ Յայտ. իա. 14։

*3.10 ա Պետ. դ. 11։

*3.11 Ես. իը. 16։ Մատ. ժզ. 18։ բ Կոր. ժա. 4։ Գաղ. ա. 7։

*3.11 Եփես. բ. 20։

*3.13 Գլ. դ. 5։

*3.13 ա Պետ. ա. 7։ դ. 12։

*3.13 Ղուկ. բ. 35։

*3.14 Գլ. դ. 5։

*3.15 Յուդ. 23։

*3.16 Գլ. զ. 19։ բ Կոր. զ. 16։ Եփես. բ. 21, 22։ Եբր. գ. 6։ ա Պետ. բ. 5։

*3.18 Առակ. գ. 7։ Ես. ե. 21։

*3.19 Գլ. ա. 20։ բ. 6։

*3.19 Յոբ ե. 13։

*3.20 Սաղ. ղդ. 11։

*3.21 Գլ. ա. 12։ դ. 6։ Հմր. 4-6։

*3.22 բ Կոր. դ. 5, 15։

*3.23 Հռովմ. ժգ. 8։ Գլ. ժա. 3։ բ Կոր. ժ. 7։ Գաղ. գ. 29։