Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յուդայի թշուառութիւնը և նախատինքը։ 1Ի՜նչպէս է մթագունել ոսկին, փոխ…

Յուդայի թշուառութիւնը և նախատինքը։

1Ի՜նչպէս է մթագունել ոսկին, փոխուել է մաքուր ոսկին. Թափուած են սրբարանի քարերը * ամեն փողոցների գլխին։

2Սիօնի որդիքը պատուական՝ մաքուր ոսկիի հաւասար, ի՜նչպէս համարուեցան իբրեւ * ցեխի ամաններ՝ բրուտի ձեռքի գործ։

3Վիշապներն էլ են ծիծը հանում իրանց ձագերին կաթ տալիս, իմ ժողովրդի աղջիկը * անգութ է դառել անապատի ջայլամների պէս։

4* Կաթնակերի լեզուն ծարաւութիւնից իր քիմքին կպաւ. * երեխաները հաց ուզեցին, հաց կտրող չþկար նորանց համար։

5Համեղ բաներ ուտողները քանդուած նստել են փողոցներում, որդան կարմիրի վերայ մեծացածները * աղբանոցները գրկեցին։

6Եւ մեծ եղաւ իմ ժողովրդի աղջկայ անօրէնութիւնը Սոդոմի մեղքիցը, * որ հիմնայատակ եղաւ յանկարծակի, եւ նորան ձեռք չէր դպել։

7Մաքուր էին նորա ազնուականները ձիւնից, սպիտակ էին կաթից. Կարմիր էին մարմնով բուստերիցը, շափիւղայ էր նորանց կերպարանքը։

8* Ածուխից սեւ եղաւ նորանց դէմքը, չեն ճանաչվում փողոցներում. * նորանց մորթը նորանց ոսկորին է կպել, չորացել է փայտի պէս։

9Լաւ էին սուրից սպանուածները քան թէ սովից սպանուածները, որովհետեւ սորանք մաշուեցան՝ ագարակի պտուղներին կարօտ։

10* Ողորմած կանանց ձեռքերը եփեցին * իրանց զաւակներին, նորանց համար * կերակուր եղան իմ ժողովրդի աղջկայ բեկման ժամանակը։

11Տէրը կատարեց իր բարկութիւնը, * թափեց իր բորբոքած բարկութիւնը, եւ * նա կրակ վառեց Սիօնումը, եւ նա լափեց նորա հիմունքը։

12Չþհաւատացին երկրի թագաւորները եւ աշխարհի բոլոր բնակիչները, թէ նեղիչն ու թշնամին կþմտնեն Երուսաղէմի դռներովը։

13* Նորա մարգարէների մեղքերիցը, նորա քահանաների անօրէնութիւններիցը, * որոնք թափում էին արդարների արիւնը նորա մէջ,

14Թափառեցին իբրեւ կոյրեր փողոցներումը. * պղծուեցան արիւնով, * որ կարող չէին դպչել նորանց հագուստներին։

15Քաշուեցէք, * պիղծեր, կանչում էին նորանց, Քաշուեցէք, քաշուեցէք, մի դպչիք. Նորանք էլ փախան եւ թափառեցին. Ասեցին ազգերի մէջ՝ Այլ եւս չեն բնակուելու։

16Տիրոջ բարկութիւնը ցրուել է նորանց, էլ չէ նայելու նորանց վերայ. Քահանաների երեսը չþյարգեցին, * ծերերին չþգթացին։

17Տակաւին մաշվում էին մեր աչքերը զուր տեղը * մեր օգնութեանը սպասելով. Դիտելով սպասում էինք մի ազգի, որ չէր օգնիլ։

18* Նորանք որսացին մեր քայլերը, որ չþգնանք մեր հրապարակներումը, * մեր վերջը մօտեցաւ, մեր օրերը լցուեցան. Իրաւ եկել է մեր վերջը։

19Թեթեւաշարժ են մեր հալածողները * երկնքի արծիւներից, սարերի վերայ մեզ հալածեցին, դաշտումը դարան սարքեցին մեզ համար։

20Մեր * * կեանքի շունչը՝ * Տիրոջ օծեալը բռնուեցաւ * նորանց որոգայթներումը, որի համար մենք ասում էինք. Նորա հովանիի տակ կþապրենք ազգերի մէջ։

21* Ցնծա եւ ուրախ եղիր, ով Եդովմի աղջիկ, որ բնակվում ես Հուս երկրումը, * քեզ էլ կþանցնէ բաժակը, կþարբես եւ ինքդ քեզ կþմերկացնես։

22* Քո անօրէնութիւնը պիտի վերջանայ, ով Սիօնի աղջիկ, էլ գերի չի տանիլ քեզ. * քո անօրէնութեանը կþայցելէ, ով Եդովմի աղջիկ, կþյայտնէ քո մեղքերը։

*4.1 Գլ. բ. 19։

*4.2 Ես. լ. 14։ Երեմ. ժթ. 11։ բ Կոր. դ. 7։

*4.3 Յոբ լթ. 14, 16։

*4.4 Սաղ. իբ. 15։

*4.4 Գլ. բ. 11, 12։

*4.5 Յոբ իդ. 8։

*4.6 Ծն. ժթ. 25։

*4.8 Գլ. ե. 10։ Յովել. բ. 6։ Նաւ. բ. 10։

*4.8 Սաղ. ճբ. 5։

*4.10 Ես. խթ. 15։

*4.10 Գլ. բ. 20։

*4.10 բ Օր. իը. 58։ դ Թագ. զ. 29։

*4.11 Երեմ. է. 20։

*4.11 բ Օր. լբ. 22։ Երեմ. իա. 14։

*4.13 Երեմ. ե. 31։ զ. 13։ ժդ. 14։ իգ. 11, 21։ Եզեկ. իբ. 26, 28։ Սոփ. գ. 4։

*4.13 Մատ. իգ. 31, 37։

*4.14 Երեմ. բ. 34։

*4.14 Թու. ժթ. 16։

*4.15 Ղև. ժգ. 45։

*4.16 Գլ. ե. 12։

*4.17 դ Թագ. իդ. 7։ Ես. ի. 5։ լ. 6, 7։ Երեմ. լէ. 7։ Եզեկ. իթ. 16։

*4.18 դ Թագ. իե. 4, 5։

*4.18 Եզեկ. է. 2, 3, 6։ Ամով. ը. 2։

*4.19 բ Օր. իը. 49։ Երեմ. դ. 13։

*4.20 Ծն. բ. 7։

*4.20 Եբր.՝ քթի

*4.20 Գլ. բ. 9։

*4.20 Երեմ. ծբ. 9։ Եզեկ. ժբ. 13։ ժթ. 4, 8։

*4.21 Տես Ժող. ժա. 9։

*4.21 Երեմ. իե. 15, 16, 21։ Աբդ. 10։

*4.22 Ես. խ. 2։

*4.22 Սաղ. ճլէ. 7։