Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մուրթքէ իշխանը օգնում է իր ազգին։ 1Եւ Ասուերոս թագաւորը հարկ դրաւ …

Մուրթքէ իշխանը օգնում է իր ազգին։

1Եւ Ասուերոս թագաւորը հարկ դրաւ երկրի վերայ եւ * ծովի կղզիների վերայ։ 2Եւ նորա զօրութեան եւ ոյժի բոլոր գործերը, եւ Մուրթքէի մեծութեան մանրամասն պատմութիւնը, որով թագաւորը նորան մեծացրեց, ահա նորանք գրուած են մարաց եւ Պարսից թագաւորների ժամանակագրութեան գրքումը։ 3Որովհետեւ Հրէայ Մուրթքէն * Ասուերոս թագաւորի երկրորդն էր, եւ Հրէաների մէջ մեծ եւ իր եղբայրների շատերին սիրելի էր, * իր ազգի համար բարիք էր որոնում, եւ խաղաղութիւն էր խօսում իր բոլոր սերունդի համար։

*10.1 Ծն. ժ. 5։ Սաղ. հբ. 10։ Ես. իդ. 15։

*10.3 Ծն. խա. 40։ բ Մն. իը. 7։

*10.3 Նէեմ. բ. 10։ Սաղ. ճիբ. 8, 9։