Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մեծ նեղութեան մէջ աղօթք։ Դաւիթի Աղօթք։ 1Տէր, խոնարհեցրու քո ակա…
Մեծ նեղութեան մէջ աղօթք։
Դաւիթի Աղօթք։
1Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ պատասխանիր ինձ. Որովհետեւ աղքատ եմ ես եւ խեղճ։
2Պահիր իմ անձը, որ ես մաքուր եմ. Փրկիր, ով իմ Աստուած, * քո ծառային, որ քեզ է յուսացած։
3* Ողորմիր ինձ, Տէր, որ դէպի քեզ եմ կանչում ամեն օր։
4Ուրախ արա քո ծառայի անձը. * որ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ով Տէր։
5* Որովհետեւ դու, Տէր, բարի ես եւ ներող, եւ ողորմութիւնով հարուստ բոլոր քեզ կանչողներին։
6Ականջ դիր իմ աղօթքին, ով Տէր. Եւ մտիկ արա իմ աղաչանքի ձայնին։
7* Իմ նեղութեան օրը դէպի քեզ եմ կանչում. Որովհետեւ դու լսում ես ինձ։
8* Քեզ նմանը չþկայ աստուածների մէջ, Տէր, եւ * չþկայ քո գործքերի պէս։
9* Ամեն ազգերն, որ արիր, կþգան եւ երկրպագութիւն կþանեն քո առաջին, Տէր. Եւ քո անունին փառք կþտան։
10Որովհետեւ դու մեծ ես եւ * հրաշք գործող. * դու ես միայն Աստուած։
11* Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. Միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ։
12Կþգոհանամ քեզանից, տէր՝ իմ Աստուած, բոլոր սրտով. Եւ յաւիտեան կþփառաւորեմ քո անունը։
13Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է ինձ վերայ. Եւ դու * փրկեցիր իմ անձը ներքեւի դժոխքիցը։
14Ով Աստուած, * ամբարտաւանները վեր կացան ինձ դէմ եւ բռնաւորների ժողովքը ուզում է իմ անձը. Եւ քեզ չեն դնում իրանց առաջին։
15* Բայց դու, ով Տէր, գթած Աստուած ես եւ ողորմած, երկայնամիտ եւ հարուստ քաղցրութիւնով եւ ճշմարտութիւնով։
16* Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. Քո զօրութիւնը տուր քո ծառային, եւ * փրկիր քո աղախնի որդիին։
17Նշան արա ինձ վերայ բարութեան համար, որ ինձ ատողները տեսնեն եւ ամաչեն. Նորա համար դու, Տէր, օգնեցիր եւ մխիթարեցիր ինձ։
*86.2 Ես. իզ. 3։
*86.3 Սաղ. ծզ. 1։ ծէ. 1։
*86.4 Սաղ. իե. 1։ ճխգ. 8։
*86.5 Հմր. 15։ Սաղ. ճլ. 7։ ճխե. 9։ Յովել. բ. 13։
*86.7 Սաղ. ծ. 15։
*86.8 Ել. ժե. 11։ Սաղ. ձթ. 6։
*86.8 բ Օր. գ. 24։
*86.9 Սաղ. իբ. 31։ ճբ. 18։ Ես. խգ. 7։ Յայտ. ժե. 4։
*86.10 Ել. ժե. 11։ Սաղ. հբ. 18։ հէ. 14։
*86.10 բ Օր. զ. 3։ լբ. 39։ Ես. լէ. 16։ խդ. 6։ Մար. ժբ. 29։ ա Կոր. ը. 4։ Եփես. դ. 6։
*86.11 Սաղ. իե. 4։ իէ. 11։ ճժթ. 33։ ճխգ. 8։
*86.13 Սաղ. ծզ. 13։ ճխզ. 8։
*86.14 Սաղ. ծդ. 3։
*86.15 Ել. լդ. 6։ Թու. ժդ. 18։ Նէեմ. թ. 17։ Հմր. 5։ Սաղ. կբ. 12։ ճգ. 8։ ճժա. 4։ ճլ. 4, 7։ ճխե. 8։ Յովել. բ. 13։
*86.16 Սաղ. իե. 16։
*86.16 Սաղ. ճժզ. 16։