Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մարդի գործը ժամանակաւոր, Աստուծոյ գործը մշտական է։ Վախեցիր Աստուածանի…

Մարդի գործը ժամանակաւոր, Աստուծոյ գործը մշտական է։ Վախեցիր Աստուածանից և գոհ եղիր։

1Ամեն բանի ժամանակ կայ. Եւ ժամանակ՝ * երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան։

2Ծնելու ժամանակ, եւ * մեռնելու ժամանակ. Տնկելու ժամանակ, եւ տնկածը պոկելու ժամանակ.

3Սպանելու ժամանակ, եւ բժշկելու ժամանա. Քանդելու ժամանակ, եւ շինելու ժամանակ.

4Լալու ժամանակ, եւ ծիծաղելու ժամանակ. Սգալու ժամանակ, եւ պարելու ժամանակ.

5Քարեր դէն գցելու ժամանակ, եւ քարեր ժողովելու ժամանակ. Գրկելու ժամանա, եւ * գրկելուց հեռանալու ժամանակ.

6Որոնելու ժամանակ, եւ կորցնելու ժամանակ. Պահելու ժամանակ, եւ դէն գցելու ժամանակ.

7Պատառելու ժամանակ, եւ կարելու ժամանակ. * լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ.

8Սիրելու ժամանակ, եւ * ատելու ժամանակ. Պատերազմի ժամանակ, եւ խաղաղութեան ժամանակ։

9* Ի՞նչ օգուտ ունի նա, որ գործում է, իր քաշած աշխատանքիցը։

10* Տեսայ այն զբաղմունքը որ Աստուած տուել է մարդկանց որդիներին, որ նորանով զբաղուին։

11Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. Բայց այնպէս որ * մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը։

12* Իմացել եմ, որ նորանցում մի աւելի լաւ բան չþկայ քան թէ լաւութիւն անելը իր կեանքում։

13Ու նաեւ որ * ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. Դա Աստուծոյ պարգեւն է։

14Իմացել եմ, որ ամեն ինչ որ Աստուած անում է, այն յաւիտենական է, * նորա վերայ չի աւելացնուիլ, եւ նորանից չի պակասեցնուիլ, եւ Աստուած արել է որ վախենան նորա երեսիցը։

15* Ինչ որ կայ, այն արդէն կար. Եւ ինչ որ լինելու է, այն արդէն եղած է, եւ Աստուած կþորոնէ անցկացածը։

16Եւ էլի տեսայ արեգակի տակին * դատի տեղը, որ անզգամութիւն կար այնտեղ. Եւ արդարութեան տեղը՝ որ այնտեղ անզգամութիւն կար։

17Ես ասեցի իմ սրտումը. * Արդարին եւ ամբարշտին Աստուած է դատում. Որովհետեւ * ամեն ձեռնարկութեան ժամանակ կայ, եւ ամեն բանի համար՝ որ լինում է այնտեղ։

18Ես ասեցի իմ սրտումը. Սա մարդկանց որդիների համար է, որ Աստուած փորձէ նորանց, որ տեսնեն թէ իրանք անասուններ են ինքն ըստ ինքեան։

19* Նորա համար որ մարդկանց որդիների պատահածը եւ անասուններին պատահածը, նորանց պատահածը մէկ է։ Ինչպէս սա է մեռնում, նոյնպէս էլ մեռնում է նա. Եւ ամենքի շունչը մէկ է. Եւ մարդս անասունից մի առաւելութիւն չþունի. Որովհետեւ ամենն էլ ունայն է։

20Ամենը գնում է մէկ տեղ, * ամենը հողից է եղել եւ ամենը հող է դառնալու։

21* Ո՞վ գիտէ թէ մարդկանց որդիների հոգին վերեւ է գնում, եւ անասունի ոգին ցած է գնում գետինը։

22* Եւ ես տեսայ որ նորանից աւելի լաւութիւն չþկայ, որ մարդ ուրախանայ իր գործքովը, * որովհետեւ նորա բաժինը դա է. * որովհետեւ ո՞վ պիտի տանէ նորան որ տեսնէ, թէ իրանից յետոյ ինչ է լինելու։

*3.1 Հմր. 17։ Գլ. ը. 6։

*3.2 Եբր. թ. 27։

*3.5 Յովել. բ. 16։ ա Կոր. է. 5։

*3.7 Ամով. ե. 13։

*3.8 Ղուկ. ժդ. 26։

*3.9 Գլ. ա. 3։

*3.10 Գլ. ա. 13։

*3.11 Գլ. ը. 17։ Հռովմ. ժա. 33։

*3.12 Հմր. 22։

*3.13 Գլ. բ. 24։

*3.14 Յակ. ա. 17։

*3.15 Գլ. ա. 9։

*3.16 Գլ. ե. 8։

*3.17 Հռովմ. բ. 6-8 ևլն։ բ Կոր. ե. 10։ բ Թես. ա. 6, 7։

*3.17 Հմր. 1։

*3.19 Սաղ. խթ. 12, 20։ հգ. 22։ Գլ. բ. 16։

*3.20 Ծն. գ. 19։

*3.21 Գլ. ժբ. 7։

*3.22 Հմր. 12։ Գլ. բ. 24։ ե. 18։ ժա. 9։

*3.22 Գլ. բ. 10։

*3.22 Գլ. զ. 12։ ը. 7։ ժ. 14։