Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եգիպտոսի դէմ։ 1Տասներորդ տարուայ տասներորդ ամսի տասներկուսին եղաւ …

Եգիպտոսի դէմ։

1Տասներորդ տարուայ տասներորդ ամսի տասներկուսին եղաւ Տիրոջ խօսքը ինձ ասելով. 2Մարդի որդի, * երեսդ դարձրու դէպի Եգիպտոսի Փարաւօն թագաւորը, եւ մարգարէացիր նորա դէմ եւ * բոլոր Եգիպտոսի դէմ. 3Խօսիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. * Ահա ես քեզ դէմ եմ, ով Եգիպտոսի Փարաւօն թագաւոր, ով մեծ * վիշապ որ պառկում ես գետերումդ, * որ ասում ես. Իմ գետը իմն է, եւ ես եմ շինել ինձ համար։ 4Բայց ես * քո կզակներին կարթեր եմ անցկացնելու եւ քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփերին, եւ քեզ դուրս եմ քաշելու քո գետերիցը, նաեւ քո գետերի բոլոր ձկները, որ կպած կþլինեն քո թեփերին։ 5Եւ քեզ դէն պիտի գցեմ անապատը եւ քո գետերի բոլոր ձկները. Դու դաշտի երեսի վերան ես ընկնելու, * դու պիտի չþժողովուիս եւ պիտի չþհաւաքուիս. Ես * քեզ տալիս եմ երկրի գազաններին եւ երկնքի թռչուններին իբրեւ կերակուր։ 6Եւ Եգիպտոսի բոլոր բնակիչները կþգիտենան, որ ես եմ Տէրը. Որովհետեւ նորանք * եղէգի ցուպ եղան Իսրայէլի տան համար։ 7* Նորանք քեզ ձեռքիցդ բռնելիս, դու կոտրուեցար եւ նորանց բոլոր թիկունքները ճղեցիր. Եւ նորանք քեզ վերայ կռնելիս, դու փշրուեցար եւ *կանգնեցրիր նորանց երանքները։

8Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես * սուր եմ բերում քեզ վերայ, եւ քեզանից պիտի փչացնեմ մարդն ու անասունը։ 9Եւ Եգիպտոսի երկիրը պիտի ամայի եւ անապատ դառնայ, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, որովհետեւ նա ասեց. Գետը իմն է, եւ ես եմ շինել։ 10Դորա համար ահա ես քեզ դէմ եւ քո գետերի դէմ եմ. Եւ Եգիպտոսի երկիրը անապատների * անապատի պէս ամայի պիտի շինեմ * Մագդողից մինչեւ Սուհէն եւ մինչեւ Եթէովպացիների սահմանը։ 11* Նորանով մարդի ոտք չþպիտի անց կենայ, եւ անասունի ոտք չþպիտի անց կենայ նորանով. Եւ նա բնակուած չþպիտի լինի քառասուն տարի։ 12* Եւ ես Եգիպտոսի երկիրը ամայի պիտի անեմ ամայացած երկիրների միջում, եւ նորա քաղաքները անապատացած քաղաքների միջում պիտի ամայի լինեն քառասուն տարի. Եւ Եգիպտացիներին պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց ցիրուցան անեմ երկիրների մէջ։

13Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. * Քառասուն տարիից յետոյ ես պիտի ժողովեմ Եգիպտացիներին այն ազգերից, ուր որ ցրուած են եղել։ 14Եւ ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերութիւնը, եւ ետ պիտի տանեմ նորանց Պաթուրեսի երկիրը՝ իրանց ծագման երկիրը, եւ նորանք այնտեղ մի * ցած թագաւորութիւն պիտի լինեն։ 15Թագաւորութիւններից ցածը պիտի լինի, եւ այլ եւս պիտի չþբարձրանայ ազգերի վերայ. Եւ ես նորանց պիտի քիչացնեմ որ չþտիրեն ազգերի վերայ. 16Եւ այլ եւս պիտի Իսրայէլի տան համար * ապաստանարան չþլինի՝ անօրէնութիւն յիշեցնելով նորանց ետեւից հետեւելով։ Եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէր Եհովան։

17Եւ եղաւ քսանեւեօթներորդ տարուայ առաջին ամսի մէկին Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 18Մարդի որդի, * Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը իր զօրքը մեծ ծառայութեան համար ծառայեցրեց Տիւրոսի դէմ. Ամեն գլուխ կնտացաւ, եւ ամեն ուս պլոկուեցաւ. Բայց մի վարձք չþեղաւ նորան եւ նորա զօրքին Տիւրոսիցը այն նորա դէմ արած ծառայութեան համար։ 19Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես տալիս եմ Եգիպտոսի երկիրը Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին. Եւ նա պիտի վեր առնէ նորա առատութիւնը եւ կողոպտէ նորա կողոպուտը եւ յափշտակէ նորա աւարը. Եւ սա վարձք կþլինի նորա զօրքին։ 20* Իբրեւ վճար, որի համար նա ծառայել է, տալիս եմ նորան Եգիպտոսի երկիրը. Որովհետեւ ինձ համար են արել. Ասում է Տէր Եհովան։ 21Այն օրը մի եղջիւր պիտի բուսցնեմ * Իսրայէլի տան համար, եւ քեզ էլ * բերանի բացութիւն պիտի տամ նորանց մէջ. Եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։

*29.2 Գլ. իը. 21։

*29.2 Ես. ժթ. 1։ Երեմ. իե. 19։ խզ. 2, 25։

*29.3 Երեմ. խդ. 30։ Գլ. իը. 22։ Հմր. 10։

*29.3 Սաղ. հդ. 13, 14։ Ես. իէ. 1։ ծա. 9։ Գլ. լբ. 2։

*29.3 Տես Գլ. իը. 2։

*29.4 Ես. լէ. 29։ Գլ. լը. 4։

*29.5 Երեմ. ը. 2։ ժզ. 4։ իե. 33։

*29.5 Երեմ. է. 33։ լդ. 20։

*29.6 դ Թագ. ժը. 21։ Ես. լզ. 6։

*29.7 Երեմ. լէ. 5, 7, 11։ Գլ. ժէ. 17։

*29.7 Կամ՝ դողգոջուն արիր

*29.8 Գլ. ժդ. 17։ լբ. 11-13։

*29.10 Գլ. լ. 12։

*29.10 Ել. ժդ. 2։ Երեմ. խդ. 1։ Գլ. լ. 6։

*29.11 Գլ. լբ. 13։

*29.12 Գլ. լ. 7, 26։

*29.13 Ես. ժթ. 23։ Երեմ. խզ. 26։

*29.14 Գլ. ժէ. 6, 14։

*29.16 Ես. լ. 2, 3։ լզ. 4, 6։

*29.18 Երեմ. իէ. 6։ Գլ. իզ. 7, 8։

*29.20 Տես Երեմ. իե. 9։

*29.21 Սաղ. ճլբ. 17։

*29.21 Գլ. իդ. 27։