Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը սովորեցնում է Նիկոդեմոսին թէ վերստին ծնունդը հարկաւոր է։ Յով…

Քրիստոսը սովորեցնում է Նիկոդեմոսին թէ վերստին ծնունդը հարկաւոր է։ Յովհաննէսի մկրտութիւնը, և նորա վկայութիւնը Քրիստոսի մասին։

1Եւ Փարիսեցիներիցը մի մարդ կար՝ անունը Նիկոդեմոս՝ Հրէաների իշխան։ 2* Սա գիշերը Յիսուսի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ռաբբի, գիտենք որ Աստուածանից վարդապետ ես եկել. Որովհետեւ * ոչ ով չէ կարող այդ նշաններն անել՝ որ դու ես անում, եթէ * Աստուած նորա հետ չ’լինի։ 3Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. * Եթէ մէկը վերստին չ’ծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։ 4Նիկոդեմոսը նորան ասեց. Մարդ ի՞նչպէս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ։ 5Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. * եթէ մէկը ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։ 6* Մարմնիցը ծնուածը մարմին է. Եւ Հոգուցը ծնուածը հոգի է։ 7* Մի զարմանար՝ որ ասեցի քեզ թէ Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ։ 8* Քամին որտեղ ուզում է՝ փչում է, եւ նորա ձայնը լսում ես. Բայց չþգիտես թէ ո՞ր տեղից է գալիս եւ ո՞ր տեղ է գնում. Այսպէս է ամեն Հոգուցը ծնուածը։ 9Նիկոդեմոսը պատասխանեց եւ ասեց նորան. * Այդ ի՞նչպէս կարող է լինիլ։ 10Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես Իսրայէլի վարդապետը, եւ այս չ’գիտե՞ս։ 11* Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, թէ ինչ որ գիտենք՝ խօսում ենք, եւ ինչ որ տեսանք՝ վկայում ենք. * եւ մեր վկայութիւնը չէք ընդունում։ 12Եթէ երկրաւոր բաներն ասեցի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ի՞նչպէս կ’հաւատաք, եթէ երկնաւոր բաներն ասեմ։ 13* Եւ ոչ ով վեր չ’ելաւ երկինքը, եթէ ոչ երկնքից իջնողը՝ մարդի Որդին՝ նա որ երկնքումն է։ 14* Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատումը, * այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ. 15Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, * այլ յաւիտենական կեանքն ունենայ։ 16* Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ 17* Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ 18* Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ * միածին Որդու անունին։ 19Եւ սա է դատաստանը, * որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։ 20Որովհետեւ * ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չ’յանդիմանուին։ 21Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, ու Աստուծով գործուեցան։

22Սորանից յետոյ եկաւ Յիսուսը եւ նորա աշակերտները Հրէաստանի երկիրը. Եւ այնտեղ նորանց հետ մնում՝ եւ * մկրտում էր։ 23Եւ Յովհաննէսն էլ Այենոնումն էր մկրտում՝ * Սաղեմի մօտ. Որովհետեւ այնտեղ շատ ջուր կար. Եւ * գալիս էին եւ մկրտվում էին։ 24* Որովհետեւ Յովհաննէսը դեռ բանտի մէջ չէր գցուած։

25Արդ Յովհաննէսի աշակերտները Հրէաների հետ վեճ ունեցան * մաքրութեան համար։ 26Եւ Յովհաննէսի մօտ եկան եւ ասեցին նորան. * Ռաբբի, նա որ Յորդանանի այն կողմումն էր քեզ հետ, * որի համար դու վկայեցիր, ահա նա մկրտում է, եւ ամենքը նորա մօտ են գալիս։ 27Յովհաննէսը պատասխանեց եւ ասեց. * Մարդ չէ կարող ոչինչ վեր առնել, եթէ երկնքիցը տրուած չ’լինի նորան։ 28* Դուք ինքներդ վկայում էք ինձ համար, որ ասեցի ձեզ, թէ Ես Քրիստոսը չեմ, * այլ թէ նորա առաջից ուղարկուած եմ։ 29* Հարսն ունեցողն է փեսայ. * բայց փեսայի բարեկամը, որ կանգնած է եւ լսում է նորան, ուրախութիւնով ուրախանում է փեսայի ձայնի համար. Արդ իմ այս ուրախութիւնը լցուած է։ 30Նորան պէտք է աճել, եւ ինձ փոքրանալ։ 31* Վերեւից եկողն * ամենից վեր է. * երկրիցը լինողը երկրիցն է եւ երկրիցն է խօսում. * երկնքից եկողն ամենից վեր է. 32* Ինչ որ տեսաւ եւ լսեց, նա է վկայում. Եւ նորա վկայութիւնը ոչ ով չէ ընդունում։ 33Նորա վկայութիւնն ընդունողը * կնքեց, թէ Աստուած ճշմարիտ է։ 34* Որովհետեւ նա որին Աստուած ուղարկեց, Աստուծոյ բանն է խօսում. Որովհետեւ * Աստուած Հոգին չափով չէ տալիս։ 35* Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան նորա ձեռն է տուել։ 36* Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. Իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ։

*3.2 Գլ. է. 50։ ժթ. 39։

*3.2 Գլ. թ. 33։ Գոր. բ. 22։

*3.2 Գոր. ժ. 38։

*3.3 Տես Մատ. ժթ. 28։ Գլ. ա. 13։ Գաղ. զ. 15։ Տիտ. գ. 5։ Յակ. ա. 18։ ա Պետ. ա. 23։ ա Յովհ. գ. 9։ ե. 18։

*3.5 Մար. ժզ. 16։ Գոր. բ. 38։ Եբր. ժ. 22։ Տես Գլ. ժգ. 8։

*3.6 Գլ. ա. 13։ ա Կոր. ժե. 50։

*3.7 Գլ. ե. 28։

*3.8 Ժող. ժա. 5։ ա Կոր. բ. 11։

*3.9 Գլ. զ. 53, 61։

*3.11 Մատ. ժա. 27։ Գլ. ա. 18։ է. 16։ ը. 28։ ժբ. 49։ ժդ. 24։

*3.11 Հմր. 32։

*3.13 Առակ. լ. 4։ Գլ. զ. 33, 38, 51, 65։ ժզ. 28։ Գոր. բ. 34։ ա Կոր. ժե. 47։ Եփես. դ. 9, 10։

*3.14 Թու. իա. 9։

*3.14 Գլ. ը. 28։ ժբ. 32։

*3.15 Հմր. 36։ Գլ. զ. 47։

*3.16 Հռովմ. ե. 8։ ա Յովհ. դ. 9, 16։

*3.17 Ղուկ. թ. 56։ Գլ. ե. 45։ ը. 15։ ժբ. 47։ ա Յովհ. դ. 14։

*3.18 Գլ. ե. 24։ զ. 47։ ի. 31։

*3.18 (Տես Եբր. ժա. 17։)

*3.19 Գլ. ա. 4, 9-11։ ժբ. 46։

*3.20 Յոբ իդ. 13, 16, 17։ Հռովմ. ժգ. 12։ Եփես. ե. 13։

*3.22 Գլ. դ. 2։

*3.23 ա Թագ. թ. 4։

*3.23 Մատ. գ. 5, 6։

*3.24 Մատ. ժդ. 3։

*3.25 Գլ. բ. 6։

*3.26 Տես Գլ. ա. 38։

*3.26 Գլ. ա. 7, 15, 27, 34։

*3.27 ա Կոր. դ. 7։ Եբր. ե. 4։ Յակ. ա. 17։

*3.28 Գլ. ա. 20, 27։

*3.28 Մաղ. գ. 1։ Մար. ա. 2։ Ղուկ. ա. 17։ Գլ. ա. 23։

*3.29 Մատ. իբ. 2։ իե. 1։ բ Կոր. ժա. 2։ Եփես. ե. 25, 27։ Յայտ. իա. 9։

*3.29 Երգ. ե. 1։

*3.31 Հմր. 13։ Գլ. ը. 23։

*3.31 Մատ. իը. 18։ Գլ. ա. 15, 27։ Հռովմ. թ. 5։

*3.31 ա Կոր. ժե. 47։

*3.31 Գլ. զ. 33։ ա Կոր. ժե. 47։ Եփես. ա. 21։ Փիլ. բ. 9։

*3.32 Հմր. 11։ Գլ. ը. 26։ ժե. 15։

*3.33 Հռովմ. գ. 4։ ա Յովհ. ե. 10։

*3.34 Գլ. է. 16։

*3.34 Գլ. ա. 16։

*3.35 Մատ. ժա. 27։ իը. 18։ Ղուկ. ժ. 22։ Գլ. ե. 20, 22։ ժգ. 3։ ժէ. 2։ Եբր. բ. 3։

*3.36 Ամբ. բ. 4։ Գլ. ա. 12։ զ. 47։ Հմր. 15, 16։ Հռովմ. ա. 17։ ա Յովհ. ե. 10։