Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Նեղութիւններ, աղօթք, փորձութիւն, Աստուծոյ խօսքը, և մաքուր կրօնքը։ …

Նեղութիւններ, աղօթք, փորձութիւն, Աստուծոյ խօսքը, և մաքուր կրօնքը։

1* Յակոբոս * Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառայ. * տասնեւերկու ցեղերիդ * որ ցրուած էք, ողջոյն։

2* Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, * երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք. 3* Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։ 4Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք։

5* Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի * թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ * կ’տրուի նորան։ 6* Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։ 7Այն մարդը թող չþկարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ։ 8* Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը։

9Թող խոնարհ եղբայրը պարծենայ իր բարձրութիւնովը։ 10Եւ հարուստն իր խոնարհութիւնովը. Որովհետեւ * խոտի ծաղկի նման կ’անցնի։ 11Վասնզի արեգակը ծագեց իր սաստիկ տաքութիւնովը եւ խոտը չորացրեց, եւ նորա ծաղիկը թափուեցաւ, եւ նորա երեսի գեղեցկութիւնը կորաւ. Այնպէս էլ հարուստն իր ճանապարհներումը կ’թոռոմի։

12* Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. Վասնզի եթէ փորձուելով ընտիր գտնուի * կեանքի պսակը կ’առնէ, * այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին։ 13Ոչ ով, որ փորձութեամ մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. Որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. Ինքն էլ ոչ մէկին չէ փորձում. 14Բայց ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած։ 15* Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. Եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ * մահ կ’ծնի։ 16Մի խաբուիք իմ սիրելի եղբարք. 17* Ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը. * որի մէջ բնաւ փոփոխում կամ դարձուածքի շուք չ’կայ։ 18* Նա կամենալով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, * որ մենք նորա արարածների * երախայրի լինենք։ 19Ուստի, իմ սիրելի եղբայրներ, * թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, * եւ ծանր՝ խօսելու համար, եւ * ծանր՝ բարկանալու համար։ 20Որովհետեւ մարդի բարկութիւնն Աստուծոյ արդարութիւնը չէ գործում։

21* Սորա համար ամեն աղտեղութիւն եւ չարութեան առաւելութիւնը դէն գցեցէք, եւ խոնարհութիւնով ընդունեցէք ձեր մէջ սերմուած խօսքը, * որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։

22* Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով։ 23* Վասնզի եթէ մէկը միայն խօսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին որ պշուցած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մէջ. 24Որովհետեւ նայելով տեսաւ իրան եւ անցաւ, եւ շուտով մոռացաւ թէ ինչպէս էր։ 25* Բայց նա որ ազատութեան կատարեալ օրէնքի մէջ * աչքը գցած մտիկ տուաւ եւ նորանում կացաւ, նա մոռացուկ լսող չ’եղաւ այլ գործ կատարող. * նա իր անելովը երանելի է։ 26Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ կրօնասէր է եւ * իր լեզուն չ’սանձահարէ, այլ իր սիրտը խաբէ, այնպիսի մարդի կրօնասիրութիւնը զուր է. 27Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, * որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութան մէջ, եւ * իր անձն աշխարհքից անարատ պահել։

*1.1 Գոր. ժբ. 17։ ժե. 13։ Գաղ. ա. 19։ բ. 9։ Յուդ. 1։

*1.1 Տիտ. ա. 1։

*1.1 Գոր. իզ. 7։

*1.1 բ Օր. լբ. 26։ Յովհ. է. 35։ Գոր. բ. 5։ ը. 1։ ա Պետ. ա. 1։

*1.2 Մատ. ե. 12։ Գոր. ե. 41։ Եբր. ժ. 34։ ա Պետ. դ. 13, 16։

*1.2 ա Պետ. ա. 6։

*1.3 Հռովմ. ե. 3։

*1.5 գ Թագ. գ. 9, 11, 12։ Առակ. բ. 3։

*1.5 Մատ. է. 7։ իա. 22։ Մար. ժա. 24։ Ղուկ. ժա. 9։ Յովհ. ժդ. 13։ ժե. 7։ ժզ. 23։

*1.5 Երեմ. իթ. 12։ ա Յովհ. ե. 14, 15։

*1.6 Մար. ժա. 24։ ա Տիմ. բ. 8։

*1.8 Գլ. դ. 8։

*1.10 Յոբ ժդ. 2։ Սաղ. լէ. 2։ ղ. 5, 6։ ճբ. 11։ ճգ. 15։ Ես. խ. 6։ ա կոր. է. 31։ Գլ. դ. 14։ ա Պետ. ա. 24։ ա Յովհ. բ. 17։

*1.12 Յոբ ե. 17։ Առակ. գ. 11, 12։ Եբր. ժբ. 5։ Յայտ. գ. 19։

*1.12 ա Կոր. թ. 25։ բ Տիմ. դ. 8։ Գլ. բ. 5։ ա Պետ. ե. 4։ Յայտ. բ. 10։

*1.12 Մատ. ժ. 22։ ժթ. 28, 29։ Գլ. բ. 5։

*1.15 Յոբ ժե. 35։ Սաղ. է. 14։

*1.15 Հռովմ. զ. 21, 23։

*1.17 Յովհ. գ. 27։ ա Կոր. դ. 7։

*1.17 Թու. իգ. 19։ ա Թագ. ժե. 29։ Մաղ. գ. 6։ Հռովմ. ժա. 29։

*1.18 Յովհ. ա. 13։ գ. 3։ ա Կոր. դ. 15։ ա Պետ. ա. 23։

*1.18 Եփես. ա. 12։

*1.18 Երեմ. բ. 3։ Յայտ. ժդ. 4։

*1.19 Ժող. ե. 1։

*1.19 Առակ. ժ. 19։ ժէ. 27։ Ժող. ե. 2։

*1.19 Առակ. ժդ. 17։ ժզ. 32։ Ժող. է. 9։

*1.21 Կող. գ. 8։ ա Պետ. բ. 1։

*1.21 Գոր. ժգ. 26։ Հռովմ. ա. 16։ ա կոր. ժե. 2։ Եփես. ա. 13։ Տիտ. բ. 11։ Եբր. բ. 3։ ա Պետ. ա. 9։

*1.22 Մատ. է. 21։ Ղուկ. զ. 46։ ժա. 28։ Հռովմ. բ. 13։ ա Յովհ. գ. 7։

*1.23 Ղուկ. զ. 47 ևլն։ Տես Գլ. բ. 14 ևլն։

*1.25 Գլ. բ. 12։

*1.25 բ Կոր. գ. 18։

*1.25 Յովհ. ժգ. 17։

*1.26 Սաղ. լդ. 13։ լթ. 1։ ա Պետ. գ. 10։

*1.27 Ես. ա. 16, 17։ ծը. 6, 7։ Մատ. իե. 36։

*1.27 Հռովմ. ժբ. 2։ Գլ. դ. 4։ ա Յովհ. ե. 18։