Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սիօնի գերիների ազատութիւնը։ Աստիճանների երգ։ 1Երբոր Տէրը Սիօնի …

Սիօնի գերիների ազատութիւնը։

Աստիճանների երգ։

1Երբոր Տէրը Սիօնի գերութիւնը դարձնէ, * երազ տեսնողների պէս կþլինինք։

2Այն ժամանակ * մեր բերանը կþլեցուի ծիծաղով եւ մեր լեզուն ցնծութիւնով. Այն ժամանակ կþասեն հեթանոսների մէջ. Տէրը մեծ բաներ արաւ նորանց վերայ։

3Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք։

4Ով Տէր, դարձրու մեր գերութիւնը ինչպէս առուները հարաւի երկրումը։

5* Արտասուքով ցանողները ցնծութիւնով կþհնձեն։

6Այն որ գնում է եւ լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կþգայ ցնծութիւնով՝ իր ցորենի խուրձերը բերելով։

*126.1 Գոր. ժբ. 9։

*126.2 Յոբ ը. 21։

*126.5 Տես Երեմ. լա. 9 ևլն։