Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուած երեւում է Սինայումը։ Օրէնքը տալու պատրաստութիւններ։ 1Երրոր…
Աստուած երեւում է Սինայումը։ Օրէնքը տալու պատրաստութիւններ։
1Երրորդ ամսումը Իսրայէլի որդիների Եգիպտոսի երկրիցը դուրս գալուց յետոյ նոյն օրը * Սինայի անապատն եկան։ 2Այսինքն * Ռափիդիմից չուեցին, եւ Սինայի անապատն եկան, եւ անապատումը բանակ տուին. Եւ Իսրայէլն այնտեղ * սարի դիմացը բանակ տուաւ։ 3Եւ * Մովսէսը վեր գնաց Աստուծոյ մօտ. Եւ Եհովան * կանչեց նորան սարիցն՝ ասելով. Այսպէս ասիր Յակոբի տանը եւ իմացրու Իսրայէլի որդիներին։ 4* Դուք տեսաք ինչ որ արի Եգիպտացիներին, եւ ձեզ * արծիւի թեւերի վերայ տարի եւ ինձ մօտ բերի։ 5Եւ հիմա * եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար * սեպհական ժողովուրդ կþլինիք ամեն ազգերիցը, որովհետեւ * իմն է բոլոր երկիրը։ 6Եւ դուք ինձ համար * քահանաների թագաւորութիւն եւ * սուրբ ազգ կþլինիք։ Սորանք են այն խօսքերը որ Իսրայէլի որդիներին պէտք է ասես։
7Եւ Մովսէսն եկաւ եւ ժողովրդի ծերերին կանչեց եւ նորանց առաջին դրաւ այս բոլոր խօսքերը, որոնք Եհովան պատուիրեց իրան։ 8Եւ * բոլոր ժողովուրդը միասին պատասխանեցին եւ ասեցին. Եհովայի բոլոր ասածները կþանենք։ Եւ Մովսէսը ժողովրդի խօսքերը Եհովային դարձրեց։
9Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ահա ես քեզ մօտ կþգամ * թանձր ամպի մէջ, որ * ժողովուրդը լսէ՝ ես քեզ հետ խօսելիս, եւ քեզ էլ հաւատայ յաւիտեան։ Եւ Մովսէսը ժողովրդի խօսքերը Եհովային պատմեց։ 10Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա ժողովրդի մօտ եւ * սրբիր նորանց այսօր եւ էգուց, եւ թող * իրանց հանդերձները լուանան. 11Եւ երրորդ օրուայ համար պատրաստ լինին. Որովհետեւ երրորդ օրը Եհովան բոլոր ժողովրդի աչքի առաջին Սինայ սարի վերայ * պիտի իջնէ։ 12Եւ դու ժողովրդի շուրջը սահման դնես՝ ասելով. Զգուշացէք սարը վեր ելնելուց կամ նորա ծայրին դպչելուց. * ով որ սարին դպչի անպատճառ պիտի մեռցնուի։ 13Նորան ձեռք չþդպչի. Դպչողը անպատճառ պիտի քարկոծուի, կամ նետով սպանուի. Թէ անասուն եւ թէ մարդ՝ պիտի չþապրէ. Փողի ձայնը հնչուելիս նորանք սարը ելնեն։
14Եւ Մովսէսը սարիցը դէպի ժողովուրդն իջաւ եւ սրբեց ժողովրդին. Եւ նորանք իրանց հանդերձները լուացին։ 15Եւ նա ասեց ժողովրդին. Երրորդ օրուայ համար պատրաստ եղիք, * կնոջ մի մօտենաք։
16Եւ եղաւ երրորդ օրը՝ առաւօտը ծագելիս * որոտումներ եւ կայծակներ էին լինում, եւ մի * թանձր ամպ կար սարի վերայ, եւ շատ սաստիկ * փողի ձայն, եւ բանակի մէջ եղած բոլոր * ժողովուրդը զարհուրեց։ 17Եւ * Մովսէսը դուրս հանեց ժողովրդին բանակիցը Աստուծոյ առաջը. Եւ նորանք սարի տակին կանգնեցին։ 18Եւ * Սինայ սարը բոլորովին ծխում էր, որովհետեւ Եհովան նորա վերայ * իջաւ կրակով, եւ * նորա ծուխը հնոցի ծուխի պէս էր դուրս գալիս, եւ բոլոր սարը սաստիկ դողում էր։ 19Եւ * փողի ձայնը գնալով շատ սաստկանում էր. Մովսէսը խօսում էր, եւ * Աստուած ձայնով նորան պատասխան էր տալիս։ 20Եւ Եհովան Սինայ սարի վերայ՝ սարի գլուխն իջաւ. Եւ Եհովան կանչեց Մովսէսին սարի գլուխը, եւ Մովսէսը վեր գնաց։ 21Եւ Եհովան ասեց Մովսէսին. Իջիր՝ ժողովրդին պատուիրիր, մի գուցէ * սահմանիցն անցնեն Եհովային տեսնելու համար եւ նորանցից շատերը կորչեն։ 22Եւ Եհովային մօտեցող քահանաներն էլ * սրբուին, որ մի գուցէ Եհովան * նորանց վերայ յարձակուի։ 23Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ժողովուրդը չէ կարող վեր գնալ Սինայ սարը. Որովհետեւ դու մեզ պատուիրեցիր՝ ասելով. * Սահման դիր սարին, եւ սրբիր նորան։ 24Եւ Եհովան ասեց նորան. Գնա՝ վայր իջիր. Եւ Ահարօնի հետ մէկտեղ ելիր. Բայց քահանաներն ու ժողովուրդը Եհովայի մօտ վեր գնալու համար սահմանիցը չþանցնեն, որ մի գուցէ նորանց վերայ յարձակուի։ 25Եւ Մովսէսը ժողովրդի մօտ իջաւ եւ խօսեց նորանց հետ։
*19.1 Թու. լգ. 15։
*19.2 Գլ. ժէ. 1, 8։
*19.2 Գլ. գ. 1, 12։
*19.3 Գլ. ի. 21։ Գոր. է. 38։
*19.3 Գլ. գ. 4։
*19.4 բ Օր. իթ. 2։
*19.4 բ Օր. լբ. 11։ Ես. կգ. 9։ Յայտ. ժբ. 14։
*19.5 բ Օր. ե. 2։
*19.5 բ Օր. դ. 20։ է. 6։ ժգ. 2, 21, իզ. 18։ լե. 8, 9։ գ Թագ. ը. 53։ Սաղ. ճլե. 4։ Ես. խա. 8։ խգ. 1։ Եր. ժ. 16։ Մաղ. գ. 17։ Տիտ. բ. 14։
*19.5 Գլ. թ. 29։ բ Օր. ժ. 14։ Յոբ. խա. 11։ Սաղ. իդ. 1։ ծ. 12։ ա Կոր. ժ. 26, 28։
*19.6 ա Պետ. բ. 5, 9։ Յայտ. ա. 6։ ե. 10։ ի. 6։
*19.6 Ղև. ի. 24, 26։ բ Օր. է. 6։ իզ. 19։ իը. 9։ Ես. կբ. 12։ ա Կոր. գ. 17։ ա Թես. ե. 27։
*19.8 Գլ. իդ. 3, 7։ բ Օր. ե. 27։ իզ. 17։
*19.9 Հմր. 16։ գլ. ի. 21։ իդ. 15, 16։ բ Օր. դ. 11։ Սաղ. ժը. 11, 12։ ղէ. 2։ Մատ. ժէ. 5։
*19.9 բ Օր. դ. 12, 36։ Յօհ. ժբ. 29, 30։
*19.10 Ղև. ժա. 44, 45։
*19.10 Տես Ծն. լե. 2։ Ղև. ժե. 5։
*19.11 Գլ. լդ. 5։ բ Օր. լդ. 2։
*19.12 Եբր. ժբ. 20։
*19.15 ա Թագ. իա. 4, 5։ զաք. է. 3։ ա Կոր. է. 5։
*19.16 Սաղ. հէ. 18։ Եբր. ժբ. 18։ Յայտ. դ. 5։ հ. 5։ ժա. 19։
*19.16 Հմր. 9։ գլ. խ. 34։ բ Մն. ե. 14։
*19.16 Յայտ. ա. 10։ գ. 1։
*19.16 Եբր. ժբ. 21։
*19.17 բ Օր. գ. 10։
*19.18 բ Օր. դ. 11։ լգ. 2։ Դատ. ե. 5։ Սաղ. կը. 7, 8։ Ես. զ. 4։ Ամբ. գ. 3։
*19.18 Գլ. գ. 2։ իդ. 17։
*19.18 Ծն. ժե. 17։ Սաղ. ճխդ. 5։ Յայտ. ժե. 8։
*19.19 Հմր. 13։ Եբր. ժբ. 21։
*19.19 Նէեմ. թ. 13։ Սաղ. ձա. 7։
*19.21 Տես գլ. գ. 5։ ա Թագ. զ. 19։
*19.22 Ղև. ժ. 3։
*19.22 բ Թագ. զ. 7, 8։
*19.23 Յես. գ. 4։