Հին Կտակարան
Նոր Կտակարան
Գանգատում է որ Աստուած թող է տուել իր ժողովուրդը։ Երգողների գլխաւո…
Գանգատում է որ Աստուած թող է տուել իր ժողովուրդը։
Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Երգ։
1Ով Աստուած, մեր ականջներովը լսեցինք. * մեր հայրերը պատմեցին մեզ այն գործը, որ դու գործեցիր նորանց օրերումը՝ այն առաջի ժամանակներումը։
2* Դու քո ձեռքովը հեթանոսներին դուրս հանեցիր եւ նորանց տնկեցիր. Չարչարեցիր ազգերը եւ նորանց փռեցիր։
3Որովհետեւ * ոչ թէ իրանց սրովը ժառանգեցին երկիրը, եւ ոչ իրանց բազուկը փրկեց իրանց. Այլ քո աջը եւ քո բազուկը եւ քո երեսի լոյսը. * որովհետեւ հաւանեցիր նորանց։
4* Դու ես իմ թագաւորը, ով Աստուած. Հրամայեցիր Յակոբի փրկութիւնների համար։
5Քեզանով * գետինը գցեցինք մեր թշնամիներին. Քո անունովը կոխ տուինք մեզ դէմ վեր կենողներին։
6Որովհետեւ ես * իմ աղեղին չեմ յուսացել, եւ իմ սուրը չէ փրկում ինձ։
7Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներիցը, եւ * ամօթ ես անում մեզ ատողներին։
8* Աստուծով կþպարծենանք ամեն օր, եւ քո անունիցը կþգոհանանք յաւիտեան։ (Սէլա։)
9Բայց հիմա * դէն գցեցիր եւ ամօթ արիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ։
10* Դու մեզ ետ ես դարձնում թշնամիիցը, եւ մեզ ատողները յափշտակում են մեզ իրանց համար։
11* Դու արիր մեզ՝ որ ոչխարի պէս կերակուր լինինք, եւ * ցրուեցիր մեզ հեթանոսների մէջ։
12* Ծախեցիր քո ժողովուրդը ոչինչ փողով, եւ չþհարստացար նորանց գնովը։
13* Դու մեզ նախատինք ես դնում մեր հարեւանների առաջին, ծաղր եւ խայտառակութիւն մեր չորս կողմում լինողների առաջին։
14* Դու մեզ առակ ես դնում հեթանոսների մէջ, եւ * գլուխ շարժելու պատճառ՝ ազգերի մէջ։
15Ամեն օր իմ նախատինքը իմ առաջին է. Եւ իմ երեսի ամօթը ծածկում է ինձ,
16Նախատողի եւ հայհոյողի ձայնիցը, * թշնամիին եւ վրէժխնդրի երեսիցը։
17* Այս ամենը եկաւ մեզ վերայ, եւ քեզ չþմոռացանք, եւ քո ուխտը չþքանդեցինք։
18Մեր սիրտը ետ չþդարձաւ, եւ * մեր գնացքը չþծռուեցաւ քո ճանապարհիցը.
19Թէեւ փշրեցիր մեզ * չագալների տեղումը, եւ * ծածկեցիր մեզ մահի շուքովը։
20Եթէ մոռացած լինէինք մեր Աստուծոյ անունը, եւ * մեր ձեռքերը մեկնած լինէինք դէպի օտար Աստուած.
21* Չէ՞ որ Աստուած կþքննէր այս բանը. Որովհետեւ նա գիտէ սրտի գաղտնիքները։
22* Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար, եւ մորթուելու ոչխարի պէս ենք համարվում։
23* Զարթնիր, ի՞նչու ես քնած, ով Տէր. Վեր կաց, դէն մի գցիր իսպառ։
24* Ի՞նչու ես թագցնում քո երեսը, եւ մոռանում մեր խեղճութիւնը եւ նեղութիւնը։
25Որովհետեւ * մեր անձը խոնարհուեց հողի մէջ, եւ մեր փորը երկրին կպաւ։
26Վեր կաց մեզ օգնութեան, եւ փրկիր մեզ քո ողորմութեան համար։
*44.1 Ել. ժբ. 26, 27։ Սաղ. հը. 3։
*44.2 Ել. ժե. 17։ բ Օր. է. 1։ Յես. գ. 10։ բ Մն. ի. 7։ Սաղ. հը. 55։ ձ. 8։ Գոր. է. 45։ ժգ. 19։
*44.3 բ Օր. ը. 17։ Յես. իդ. 12։
*44.3 բ Օր. դ. 37։ է. 7, 8։
*44.4 Սաղ. հդ. 12։
*44.5 Դան. ը. 4։
*44.6 Սաղ. լգ. 16։
*44.7 Սաղ. լե. 4։ խ. 14։
*44.8 Սաղ. լդ. 2։
*44.9 Սաղ. խգ. 2։ կ. 1, 10։ հդ. 1։հէ. 7։ ձը. 14։ ձթ. 38։ ճը. 11։
*44.10 Ղև. իզ. 17։ բ Օր. իը. 25։ Յես. է. 8, 12։
*44.11 Հռով. ը. 36։
*44.11 բ Օր. դ. 27։ իը. 64։ Սաղ. կ. 1։
*44.12 Ես. ծբ. 3, 4։ Երեմ. ժե. 13։
*44.13 բ Օր. իը. 37։ Սաղ. հթ. 4։ ձ. 6։
*44.14 Երեմ. իդ. 9։
*44.14 դ Թագ. ժթ. 21։ Յոբ ժզ. 4։ Սաղ. իբ. 7։
*44.16 Սաղ. ը. 2։
*44.17 Դան. թ. 13։
*44.18 Յոբ իգ. 11։ Սաղ. ճժթ. 51, 157։
*44.19 Ես. ժգ. 22։ լդ. 13։ լե. 7։ խգ. 20։ Երեմ. թ. 11։ ժ. 22։ ժդ. 6։ խթ. 33։ ծա. 37։
*44.19 Սաղ. իգ. 4։
*44.20 Յոբ ժա. 13։ Սաղ. կը. 31։
*44.21 Յոբ լա. 14։ Սաղ. ճլթ. 1։ Երեմ. ժէ. 10։
*44.22 Հռովմ. ը. 36։
*44.23 Սաղ. է. 6։ լե. 23։ ծթ. 4, 5։ հը. 65։
*44.24 Յոբ ժգ. 24։ Սաղ. ժգ. 1։ ձը. 14։
*44.25 Սաղ. ճժթ. 25։