Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլի դրացիներին սպառնում է Աստուծոյ պատիժները։ 1Ամովսի խօսքերը…
Իսրայէլի դրացիներին սպառնում է Աստուծոյ պատիժները։
1Ամովսի խօսքերը, որ * Թեկուէի * հովիւներիցն էր, որ նա տեսաւ Իսրայէլի մասին Յուդայի * Ոզիա թագաւորի օրերին եւ Իսրայէլի թագաւոր՝ Յովասեան * Յերոբովամի օրերին, * երկու տարի գետնաշարժից առաջ։ 2Եւ ասեց. Տէրը * Սիօնից պիտի կանչէ, եւ Երուսաղէմից պիտի տայ իր ձայնը.եւ սուգ պիտի անեն հովիւների արօտները, եւ * Կարմեղոսի գլուխը պիտի չորանայ։
3Այսպէս է ասում Տէրը, * Դամասկոսի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ * ետ չեմ դարձնելու նորա պատիժը. * որովհետեւ նորանք երկաթի կամնասայլերով կալի պէս կասեցին Գաղաադին. 4* Այլ կրակ պիտի գցեմ Ազայէլի տունը, որ լափէ Բենադադի պալատները։ 5Եւ պիտի * կոտրեմ Դամասկոսի նիգը, եւ պիտի կտրեմ բնակիչը Աւենի հովիտիցը, եւ գաւազան բռնողը՝ Եդեմի տունիցը, եւ գերի պիտի գնայ * Ասորիների ժողովուրդը * Կիր, ասում է Տէրը։
6Այսպէս է ասում Տէրը, * Գազայի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ նորանք գերիներին գերի քշեցին բոլորովին որ * յանձնեն Եդովմացիներին. 7* Այլ կրակ պիտի ուղարկեմ Գազայի պարսպի վերայ, եւ պիտի լափէ նորա պալատները։ 8Եւ պիտի կտրեմ բնակիչը * Ազովտոսից, եւ գաւազան բռնողը՝ Ասկալոնից, եւ * իմ ձեռքը պիտի Ակկարոնի վերայ դարձնեմ, որ կորչի * Փղշտացիների մնացորդը, ասում է Տէր Եհովան։
9Այսպէս է ասում Տէրը. * Տիւրոսի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. * որովհետեւ նորանք գերիները բոլորովին մատնեցին Եդովմացիներին, եւ * չþյիշեցին եղբայրական ուխտը. 10* Այլ ես կրակ պիտի գցեմ Տիւրոսի պարսպի վերայ, եւ նա պիտի լափէ նորա պալատները։
11Այսպէս է ասում Տէրը. * Եդովմի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ * սրով հալածեց * իր եղբօրը, եւ կտրեց իր ողորմութիւնը, եւ միշտ * պատառեց իր բարկութիւնը, եւ իր ցասումը պահեց յաւիտեան. 12Այլ ես կրակ պիտի գցեմ * Թեմանի մէջ, եւ պիտի լափէ Բօսրայի պալատները։
13Այսպէս է ասում Տէրը. * Ամմոնի որդկանց երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ * նորանք ճղեցին Գաղաադի յղիներին, * որպէս զի լայնացնեն իրանց սահմանները. 14Բայց ես կրակ պիտի վառեմ * Ռաբբայի պարսպի վերայ, եւ պիտի լափէ նորա պալատները, պատերազմի օրը * աղաղակի ժամանակին, փոթորիկի օրը մրրկի մէջ. 15Եւ նորանց թագաւորը գերի պիտի գնայ, թէ ինքը թէ իր իշխանները միասին, ասում է Տէրը։
*1.1 բ Թագ. ժդ. 2։ բ Մն. ի. 20։
*1.1 Գլ. է. 14։
*1.1 Ովս. ա. 1։
*1.1 Գլ. է. 10։
*1.1 Զաք. ժդ. 5։
*1.2 Երեմ. իե. 30։ Յովել. գ. 16։
*1.2 ա Թագ. իե. 2։ Ես. լգ. 9։
*1.3 Ես. ը. 4։ ժէ. 1։ Երեմ. խթ. 23։ Զաք. թ. 1։
*1.3 Հմր. 6 ևլն։
*1.3 դ Թագ. ժ. 33։ ժգ. 7։
*1.4 Երեմ. ժէ. 27։ խթ. 27։ Հմր. 7, 10, 12։ Գլ. բ. 2, 5։
*1.5 Երեմ. ծա. 30։ Ողբ. բ. 9։
*1.5 դ Թագ. ժզ. 9։
*1.5 Գլ. թ. 7։
*1.6 բ Մն. իը. 18։ Ես. ժդ. 29։ Երեմ. խէ. 4, 5։ Եզեկ. իե. 15։ Սոփ. բ. 4։
*1.6 Հմր. 9։
*1.7 Երեմ. խէ. 1։
*1.8 Սոփ. բ. 4։ Զաք. թ. 5, 6։
*1.8 Սաղ. ձա. 14։
*1.8 Երեմ. խէ. 4։ Եզեկ. իե. 16։
*1.9 Ես. իգ. 1։ Երեմ. խէ. 4։ Եզեկ. իզ. իէ. իը։ Յովել գ. 4, 5։
*1.9 Հմր. 6։
*1.9 բ Թագ. ե. 11։ գ Թագ. ե. 1։ թ. 11-14։
*1.10 Հմր. 4, 7։
*1.11 Ես. իա. 11։ լդ. 5։ Երեմ. խթ. 8 ևլն։ Եզեկ. իե. 12-14։ լե. 2 ևլն։ Յովէլ գ. 19։ Աբդ. 1 ևլն։ Մաղ. ա. 4։
*1.11 բ Մն. իը. 17։
*1.11 Ծն. իէ. 41։ բ Օր. իգ. 7։ Մաղ. ա. 2։
*1.11 Եզեկ. լե. 5։
*1.12 Աբդ. 9, 10։
*1.13 Երեմ. խթ. 1, 2։ Եզեկ. իե. 2։ Սոփ. բ. 9։
*1.13 Ովս. ժգ. 16։
*1.13 Երեմ. խթ. 1։
*1.14 բ Օր. գ. 11։ բ Թագ. ժբ. 26։ Երեմ. խթ. 2։ Եզեկ. իե. 5։
*1.14 Գլ. բ. 2։