Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ ժողովուրդը շնորհք կընդունի. Ուրիշ ազգեր կþսկսին խնդրել…

Աստուծոյ ժողովուրդը շնորհք կընդունի. Ուրիշ ազգեր կþսկսին խնդրել Տիրոջը։

1Եւ Զօրաց Տիրոջ խօսքը եղաւ ասելով. 2Այսպէս է ասում Զօրաց Տէրը. * Ես նախանձեցի Սիօնի համար մեծ նախանձով, եւ մեծ բորբոքումով նախանձեցի նորա համար։ 3Այսպէս է ասում Տէրը. * Ես դարձել եմ Սիօնին եւ * բնակուելու եմ Երուսաղէմումը, եւ Երուսաղէմը պիտի * Հաւատարիմ քաղաք կոչուի, եւ Զօրաց * Տիրոջ սարը՝ * Սուրբ սար։

4Այսպէս է ասում Զօրաց Տէրը. * Տակաւին ծերեր եւ պառաւներ պիտի բնակուեն Երուսաղէմի հրապարակներումը, եւ ամեն մարդ իր գաւազանը ձեռքին՝ օրերի շատութիւնիցը։ 5Եւ քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղերքով ու աղջկերքով, որոնք խաղ են անելու նորա հրապարակներումը։

6Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Եթէ դժուար լինի այս ժողովրդի մնացորդի աչքի առաջին այն օրերին, * մի՞թէ իմ աչքերի առաջին էլ պիտի դժուար լինի, ասում է Զօրաց Տէրը։

7Այսպէս է ասում Զօրաց Տէրը. * Ահա ես ազատելու եմ իմ ժողովրդին արեւելեան երկրիցը եւ արեւմտեան երկրիցը։ 8Եւ նորանց բերելու եմ, որ բնակուեն Երուսաղէմի մէջ, եւ * ինձ համար ժողովուրդ լինեն եւ * ես նորանց համար Աստուած լինեմ ճշմարտութիւնով եւ արդարութիւնով։

9Այսպէս է ասում Զօրաց Տէրը. * Թող զօրանան ձեր ձեռքերը, ով դուք, որ այս խօսքերը այս օրերում * այն մարգարէների բերանից լսում էք, որոնք կային * Զօրաց Տիրոջ տանը տաճարը շինուելիս։ 10Որովհետեւ այն օրերից առաջ * մարդի վարձքը չþկար, եւ անասունի վարձքը ոչինչ էր, եւ * դուրս եկողն ու մտնողը խաղաղութիւն չþունէին նեղութեան պատճառովը, որովհետեւ ես ամեն մարդկանց իրար դէմ էի հանել։ 11Բայց հիմա ես այն առաջին օրերին պէս պիտի չþլինեմ այս ժողովրդի մնացորդի համար, ասում է Զօրաց Տէրը։ 12* Որովհետեւ ցանգը խաղաղութեամբ է լինելու, որթը իր պտուղը պիտի տայ, եւ * երկիրը պիտի իր արդիւնքը տայ, եւ * երկինքը պիտի տայ իր ցօղը, եւ այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը։ 13Եւ պիտի լինի որ ինչպէս դուք * անէծք էիք ազգերի մէջ, ով Յուդայի տուն եւ Իսրայէլի տուն, նոյնպէս էլ պիտի ազատեմ ձեզ, որ դուք * օրհնութիւն լինէք. Մի վախենաք. * թող զօրանան ձեր ձեռքերը։ 14Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. * Ինչպէս որ մտադիր էի չարիք անելու ձեզ, երբոր ձեր հայրերը զայրացրին ինձ, ասում է Զօրաց Տէրը, * եւ ես չþզղջացի. 15Նոյնպէս դարձեալ մտադիր եմ այս օրերը բարիք անելու Երուսաղէմին եւ Յուդայի տանը. Մի վախենաք։ 16Սորանք են այն բաները, որ պէտք է անէք. * Ճշմարտութիւն խօսեցէք ամեն մէկդ իր ընկերի հետ, արդարութիւնով ու խաղաղ դատաստանով դատեցէք ձեր դռներումը։ 17* Եւ ամեն մէկդ իր ընկերի չարիքը մի խորհէք ձեր սրտերումը, եւ * սուտ երդում մի սիրէք, որովհետեւ այս ամենը ես ատում եմ, ասում է Տէրը։

18Եւ Զօրաց Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով, 19Այսպէս է ասում Զօրաց Տէրը. * Չորրորդ ամսի ծոմը, եւ * հինգերորդի ծոմը, եւ * եօթներորդի ծոմը եւ * տասներորդի ծոմը Յուդայի տան համար պիտի * ցնծութիւն եւ ուրախութիւն եւ խնդալից օրեր դառնան, * ուրեմն ճշմարտութիւնն ու խաղաղութիւնը սիրեցէք։

20Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Տակաւին ժողովուրդներ պիտի գան եւ շատ քաղաքների բնակիչներ. 21Եւ մէկի բնակիչները պիտի գնան միւսի մօտ ասելով. * Եկէք գնանք Տիրոջ առաջը աղօթք անելու եւ Զօրաց Տիրոջը խնդրելու. Ես էլ եմ գալիս։ 22Եւ * շատ ժողովուրդներ ու զօրաւոր ազգեր պիտի գան Զօրաց Տիրոջը խնդրելու Երուսաղէմումը, եւ Տիրոջ առաջին աղօթելու։ 23Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Այն օրերը կþբռնեն ազգերի ամեն լեզուներից տասը մարդ, այսինքն * կþբռնեն մի Հրէայ մարդի քղանցքը, ասելով. Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք * որ Աստուած ձեզ հետ է։

*8.2 Նաւ. ա. 2։ Գլ. ա. 14։

*8.3 Գլ. ա. 16։

*8.3 Գլ. բ. 10։

*8.3 Ես. ա. 21, 26։

*8.3 ես. բ. 2, 3։

*8.3 Երեմ. լա. 23։

*8.4 Տես ա Թագ. բ. 31։ Ես. կե. 20, 22։

*8.6 Ծն. ժը. 14։ Ղուկ. ա. 37։ ժը. 27։ Հռովմ. դ. 21։

*8.7 Ես. ժա. 11, 12։ խգ. 5, 6։ Եզեկ. լէ. 24։ Ամովս. թ. 14, 15։

*8.8 Երեմ. լ. 22։ լա. 1, 33։ Գլ. ժգ. 9։

*8.8 Երեմ. դ. 2։

*8.9 Անգ. բ. 4։

*8.9 Եզր. ե. 1, 2։

*8.9 Անգ. բ. 18։

*8.10 Անգ. ա. 6, 9, 10։ բ. 16։

*8.10 բ Մն. ժե. 5։

*8.12 Ովս. բ. 21, 22։ Յովել բ. 22։ Անգ. բ. 19։

*8.12 Սաղ. կէ. 6։

*8.12 Տես Անգ. ա. 10։

*8.13 Երեմ. խբ. 18։

*8.13 Ծն. ժբ. 2։ Հռութ. դ. 11, 12։ Ես. ժթ. 24, 25։ Սոփ. գ. 20։

*8.13 Հմր. 9։

*8.14 Երեմ. լա. 28։

*8.14 բ Մն. լզ. 16։ Գլ. ա. 6։

*8.16 Գլ. է. 9։ Հմր. 19։ Եփես. դ. 25։

*8.17 Առակ. գ. 29։ Գլ. է. 10։

*8.17 Գլ. ե. 3, 4։

*8.19 Երեմ. ծբ. 6, 7։

*8.19 Երեմ. ծբ. 12, 13։ Գլ. է. 3, 5։

*8.19 դ Թագ. իե. 25։ Երեմ. խա. 1, 2։

*8.19 Երեմ. ծբ. 4։

*8.19 Եսթ. ը. 17։ Ես. լե. 10։

*8.19 Հմր. 16։

*8.21 Ես. բ. 3։ Միք. դ. 1, 2։

*8.22 Ես. կ. 3 ևլն։ կզ. 23։

*8.23 Ես. գ. 6։ դ. 1։

*8.23 ա Կոր. ժդ. 25։