Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսի աստուածութիւնը, մարդկութիւնը և պաշտօնը. Յովհաննէսի վկայութիւ…

Քրիստոսի աստուածութիւնը, մարդկութիւնը և պաշտօնը. Յովհաննէսի վկայութիւնը։ Քրիստոսը կանչում է Անդրէասին, Պետրոսին ևլն։

1* Սկզբումն էր Բանը. Եւ Բանն * Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն * Աստուած էր։ 2* Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։ 3* Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ’եղաւ, ինչ որ եղաւ։ 4* Նորանով էր կեանքը, * եւ կեանքը մարդկանց լոյսն էր։ 5* Եւ լոյսը խաւարումը լոյս է տալիս. * եւ խաւարը չ’իմացաւ նորան։

6* Մի մարդ եղաւ Աստուածանից ուղարկուած, անունը Յովհաննէս։ 7* Սա վկայութեան համար եկաւ, որ այն Լոյսի համար վկայէ. Որ ամենքը նորանով հաւատան։ 8Նա չէր Լոյսը, այլ որ Լոյսին համար վկայէ։

9Այն * էր ճշմարիտ Լոյսը, որ ամեն մարդի լուսաւորում է, որ գալիս է աշխարհքը։ 10Աշխարհքումն էր, * եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չ’ճանաչեց։ 11* Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չ’ընդունեցին։ 12* Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։ 13* Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան։ 14* Եւ Բանը * մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. * եւ նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ * շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը։

15* Յովհաննէսը վկայում է նորա համար. Եւ աղաղակեց եւ ասեց, Սա էր, որի համար ասում էի, թէ * Ինձանից յետոյ եկողը, ինձանից առաջ եղաւ. * որովհետեւ ինձանից առաջ էր։ 16* Եւ նորա լիութիւնիցը մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ։ 17Որովհետեւ * օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. * շնորհքը եւ * ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ։ 18* Աստուծուն ոչ ով երբէք չէ տեսել. * բայց միածին Որդին, Հօր ծոցումը լինողը, նա պատմեց։

19* Եւ այս է Յովհաննէսի վկայութիւնը, երբոր * Հրէաներն Երուսաղէմից քահանաներ ու Ղեւտացիներ ուղարկեցին նորա մօտ, որ հարցնեն նորան, թէ Դու ո՞վ ես։ 20* Եւ նա խոստովանեց եւ չ’ուրացաւ. Եւ խոստովանեց, թէ Ես չեմ Քրիստոսը։ 21Եւ նորան հարցրին. Ապա ո՞վ, * Եղիա՞ն ես. Եւ նա ասեց. Չեմ. * մարգարէ՞ն ես դու. Եւ նա պատասխանեց, Ոչ։ 22Արդ ասեցին նորան. Ապա ո՞վ ես, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին. Ի՞նչ ես ասում քեզ համար։ 23Ասեց. * Ես եմ անապատումը կանչողի ձայնը, թէ Ուղղեցէք Տիրոջ ճահապարհը, ինչպէս Եսայիա մարգարէն ասեց։ 24Եւ ուղարկուածները Փարիսեցիներիցն էին։ 25Եւ նորան հարցրին եւ ասեցին. Ապա ի՞նչու ես մկրտում, * եթէ դու ոչ Քրիստոսն ես եւ ոչ Եղիան, եւ ոչ մարգարէն։ 26Յովհաննէսը պատասխանեց նորանց եւ ասեց. * Ես ջրով եմ մկրտում. * բայց ձեր միջումը կայ մէկը, որին դուք չ’գիտէք։ 27* Նա է ինձանից յետոյ եկողը, որ ինձանից առաջ եղաւ. Որ ես արժանի չեմ, * նորա կօշիկների կապը արձակելու։ 28Սա * Բեթաբարայումն եղաւ * Յորդանանի այն կողմին ուր որ Յովհաննէսը մկրտում էր։

29Հետեւեալ օրը Յովհաննէսը տեսնում է Յիսուսին իրան մօտ գալիս, եւ ասում է. Ահա * Աստուծոյ Գառը, որ * վեր է առնում աշխարհքի մեղքը։ 30* Սա է, որի համար ես ասում էի, թէ Ինձանից յետոյ մի մարդ է գալիս, որ * ինձանից առաջ եղաւ, որովհետեւ ինձանից առաջ էր։ 31Եւ ես նորան չ’գիտէի. Այլ որ նա յայտնի լինի Իսրայէլին, * նորա համար ես եկայ ջրով մկրտելու։ 32* Եւ վկայեց Յովհաննէսը եւ ասեց թէ Տեսնում էի Հոգին, որ աղաւնու պէս վայր էր գալիս երկնքիցը եւ նորա վերայ մնում։ 33Եւ ես չ’գիտէի նորան. Բայց նա որ ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ասեց ինձ թէ Որի վերայ որ տեսնես Հոգին վայր է գալիս եւ նորա վերայ մնում, * նա է Սուրբ Հոգով մկրտողը։ 34Եւ ես տեսայ եւ վկայեցի թէ Սա է * Աստուծոյ Որդին։

35Հետեւեալ օրը դարձեալ կանգնած էր Յովհաննէսը, եւ նորա աշակերտներիցը երկուսը։ 36Եւ մտիկ տուաւ Յիսուսին, որ ման էր գալիս, եւ ասեց. * Ահա Աստուծոյ Գառը։ 37Եւ այն երկու աշակերտները լսեցին նորանից՝ որ խօսում էր, եւ գնացին Յիսուսի ետեւից։ 38Յիսուսն էլ դարձաւ նորանց տեսաւ, որ գնում էին իր ետեւից, եւ ասեց նորանց. Ի՞նչ էք ուզում. Նորանք ասեցին նորան. * Ռաբբի, (որ թարգմանուած ասվում է՝ վարդապետ.) ո՞րտեղ ես կենում։ 39Նորանց ասեց. Եկէք եւ տեսէք. Եկան եւ տեսան թէ որտեղ էր կենում. Եւ այն օրը նորա մօտ մնացին. Ժամն էլ տասի մօտ էր։ 40* Անդրէասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրն՝ այն երկուսից մէկն էր, որ Յովհաննէսիցը լսեցին եւ նորա ետեւից գնացին։ 41Սա առաջ գտնում է * իր Սիմօն եղբօրն եւ նորան ասում. * Մեսիան գտել ենք, (որ թարգմանվում է * Քրիստոս)։ 42Եւ բերաւ նորան Յիսուսի մօտ. Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ եւ ասեց. Դու * Սիմօնն ես՝ Յովնանի որդին. Դու պիտի կոչուիս * Կեփաս, (որ թարգմանվում է * Պետրոս)։

43Հետեւեալ օրը կամեցաւ Յիսուսը դուրս գնալ Գալիլեա. Եւ գտնում է Փիլիպպոսին, եւ ասում նորան. Իմ ետեւից եկ։ 44* Փիլիպպոսն էլ * Բեթսայիդայիցն էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքիցը։ 45Փիլիպպոսն էլ գտնում է * Նաթանայէլին եւ ասում նորան. Նա որի մասին գրեց * Մովսէսն օրէնքումը, եւ մարգարէներն էլ, գտանք՝ * Յովսէփի որդի Յիսուսին՝ * Նազարէթիցը։ 46Եւ Նաթանայէլը նորան ասեց. * Կարելի՞ որ Նազարէթիցը մի բարի բան լինի. Փիլիպպոսը նորան ասեց. Եկ եւ տես։ 47Յիսուսը տեսաւ Նաթանայէլին իրան մօտ գալիս՝ եւ ասեց նորա համար. * Ահա ճիշդ Իսրայէլացի. Որի մէջ նենգութիւն չ’կայ։ 48Նաթանայէլն ասում է նորան. Ի՞նչ տեղից ես ճանաչում ինձ. Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Փիլիպպոսը դեռ քեզ չ’կանչած քեզ տեսայ որ թզենու տակն էիր. 49Նաթանայէլը պատասխանեց եւ ասեց. * Ռաբբի, * դու Աստուծոյ Որդին ես. Դու ես * Իսրայէլի թագաւորը։ 50Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Որովհետեւ ես ասեցի քեզ թէ թզենու տակ տեսայ քեզ, հաւատո՞ւմ ես. Սորանցից էլ աւելի մեծ բաներ կ’տեսնես։ 51Եւ նորան ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, * այսուհետեւ կ’տեսնէք երկինքը բացուած, եւ Աստուծոյ հրեշտակներին մարդի Որդու վերայ ելնելիս եւ իջնելիս։

*1.1 Ծն. ա. 1։ Առակ. ը. 22, 23 ևլն։ Կող. ա. 17։ ա Յովհ. ա. 1։ Յայտ. ա. 2։ ժթ. 13։

*1.1 Առակ. ը. 30։ Գլ. ժէ. 5։ ա Յովհ. ա. 2։

*1.1 Փիլ. բ. 6։ ա Յովհ. ե. 7։

*1.2 Ծն. ա. 1։

*1.3 Սաղ. լգ. 6։ Հմր. 10։ Եփես. դ. 9։ Կող. ա. 16։ Եբր. ա. 2։ Յայտ. գ. 11։

*1.4 Գլ. ե. 26։ ա Յովհ. ե. 11։

*1.4 Գլ. ը. 12։ թ. 5։ ժբ. 46։

*1.5 Գլ. գ. 19։

*1.5 Տես Եփես. գ. 18։

*1.6 Մաղ. գ. 1։ Մատ. գ. 1։ Մար. ա. 4։ Ղուկ. գ. 2։ Հմր. 33։

*1.7 Գոր. ժթ. 4։

*1.9 Ես. խթ. 6։ Հմր. 4։ ա Յովհ. բ. 8։

*1.10 Հմր. 3։ Եբր. ա. 2։ ժա. 3։

*1.11 Ղուկ. ժթ. 14։ Գոր. գ. 26։ ժգ. 46։

*1.12 Ես. ծզ. 5։ Հռովմ. ը. 15։ Գաղ. գ. 26։ բ Պետ. ա. 4։ ա Յովհ. գ. 1։

*1.13 Գլ. գ. 3, 6, 7։ Յակ. ա. 18։ ա Պետ. ա. 23։

*1.14 Հմր. 1։

*1.14 Մատ. ա. 16։ Ղուկ. իդ. 39։ Հռովմ. ա. 3։ ա Տիմ. գ. 16։ Եբր. բ. 14։ ա Յովհ. դ. 2։

*1.14 Ես. խ. 5։ Մատ. ժէ. 2։ Գլ. բ. 11։ ժա. 40։ բ Պետ. ա. 17։

*1.14 Կող. ա. 19։ բ. 3, 9։

*1.15 Հմր. 32։ Գլ. գ. 32։ ե. 33։

*1.15 Մատ. գ. 11։ Մար. ա. 7։ Ղուկ. գ. 16։ Հմր. 27, 30։ Գլ. գ. 31։

*1.15 Գլ. ը. 58։ Կող. ա. 17։

*1.16 Գլ. գ. 34։ Եփես. ա. 6-8։ Կող. ա. 19։ բ. 9, 10։

*1.17 Ել. ի. 1 ևլն։ բ Օր. դ. 44։ ե. 1։ լգ. 4։

*1.17 Հռովմ. գ. 24։ ե. 21։ զ. 14։

*1.17 Գլ. ը. 32։ ժդ. 6։

*1.18 Ել. լգ. 20։ բ Օր. դ. 12։ Մատ. ժա. 27։ Ղուկ. ժ. 22։ Գլ. զ. 46։ ա Տիմ. ա. 17։ զ. 16։ ա Յովհ. դ. 12, 20։

*1.18 Հմր. 14։ Գլ. գ. 16, 18։ ա Յովհ. դ. 9։

*1.19 Հմր. 15։ Գլ. ե. 33։

*1.19 Տես Գլ. ե. 10։

*1.20 Գլ. գ. 28։ Գոր. ժգ. 25։

*1.21 Մաղ. դ. 5։ Մատ. ժա. 14։ ժէ. 10։

*1.21 բ Օր. ժը. 15, 18։ Գլ. զ. 14։

*1.23 Ես. խ. 3։ Մատ. գ. 3։ Մար. ա. 3։ Ղուկ. գ. 4։ Գլ. գ. 28։

*1.25 Հմր. 20, 21։

*1.26 Մատ. գ. 11։ Ղուկ. գ. 16։

*1.26 Մաղ. գ. 1։

*1.27 Հմր. 15, 30։ Գոր. ժթ. 4։

*1.27 Տես Մար. ա. 7։

*1.28 Դատ. է. 24։ Գլ. ժ. 40։

*1.28 Գլ. գ. 26։ Տես Մատ. գ. 1։

*1.29 Ել. ժբ. 3։ Ես. ծգ. 7։ Հմր. 36։ Գոր. ը. 32։ ա Պետ. ա. 19։ Յայտ. ե. 6 ևլն։ զ. 1, 16 ևլն։

*1.29 Ել. իը. 38։ Ես. ծգ. 11։ ա Կոր. ժե. 3։ Գաղ. ա. 4։ Կող. բ. 14։ Եբր. ա. 3։ բ. 17։ թ. 28։ ա Պետ. բ. 24։ գ. 18։ ա Յովհ. բ. 2։ գ. 5։ դ. 10։ Յայտ. ա. 5։

*1.30 Հմր. 15, 27։

*1.30 Հմր. 15։

*1.31 Մատ. գ. 6։ Ղուկ. ա. 17, 76, 77։ գ. 3, 4։

*1.32 Մատ. գ. 16։ Մար. ա. 10։ Ղուկ. գ. 22։ Գլ. ե. 32։

*1.33 Մատ. գ. 11։ Գոր. ա. 5։ բ. 4։ ժ. 44։ ժթ. 6։

*1.34 Հմր. 49։ Տես Մատ. ժդ. 33։

*1.36 Հմր. 29։

*1.38 Մատ. իգ. 7, 8։ իզ. 25, 49։ Մար. թ. 4։ ժա. 21։ ժդ. 45։ Հմր. 49։ Գլ. գ. 2, 26։ դ. 31։ զ. 25։ թ. 2։ ժա. 8։ ի. 16։

*1.40 Տես Մատ. դ. 18-22։ Մար. ա. 16-20։

*1.41 Գլ. ի. 2։

*1.41 Գլ. դ. 25։

*1.41 Այսինքն՝ Օծեալ։

*1.42 Մատ. ժզ. 17։ Գլ. իա. 15-17։

*1.42 ա Կոր. թ. 5։ Գաղ. բ. 9, 11։ Տես Մատ. ժ. 2։ ժզ. 18։

*1.42 Այսինքն՝ վէմ.

*1.44 Մատ. ժ. 3։ Մար. գ. 18։ Ղուկ. զ. 14։ Հմր. 43, 45, 46, 48։ Գլ. զ. 5, 7։ ժբ. 21, 22։ ժդ. 8, 9։ Գոր. ա. 13։

*1.44 Մատ. ժա. 21։

*1.45 Հմր. 46-49։ Գլ. իա. 2։

*1.45 Ղուկ. իդ. 27։

*1.45 Տես Գլ. զ. 42։

*1.45 Տես Մատ. բ. 23։

*1.46 Գլ. է. 41, 42, 52։

*1.47 Սաղ. լբ. 2։ հգ. 1։ Գլ. ը. 39։ Հռովմ. թ. 4, 6։ Տես Հռովմ. բ. 29։ Գաղ. գ. 7, 29։

*1.49 Հմր. 38։

*1.49 Մատ. ժդ. 33։ Ղուկ. իբ. 70։ Գլ. զ. 70։ Հմր. 34։

*1.49 Մատ. իա. 5։ իէ. 11, 42։ Գլ. ժը. 37։ ժթ. 3։

*1.51 Ծն. իը. 12։ Մատ. դ. 11։ Ղուկ. բ. 9, 13։ իբ. 43։ իդ. 4։ Գոր. ա. 10։