Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ Աթոռը երկնքումը, քսանևչորս երէցները և չորս կենդանիները։ Երէց…

Աստուծոյ Աթոռը երկնքումը, քսանևչորս երէցները և չորս կենդանիները։ Երէցները աթոռի վերայ նստողին երկրպագութիւն են անում։

1Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա մի բացուած դուռ երկնքումը, եւ * այն առաջին ձայնը, որ լսեցի փողի պէս որ խօսում էր ինձ հետ, ասեց. * Վեր ելիր այստեղ, եւ ես * ցոյց տամ քեզ ինչ որ լինելու է սորանից յետոյ։ 2* Եւ ես շուտով Հոգում եղայ. Եւ * ահա մի աթոռ կար երկնքումը. Եւ աթոռի վերայ մէկը նստած։ 3Եւ նստողը յասպիս եւ սարդիոն քարի երեւոյթի նման էր. 4Եւ աթոռի չորս կողմովը * ծիածան կար զմրուխտի երեւոյթի նման. Եւ աթոռի չորս կողմովը քսանեւչորս աթոռներ, եւ այն աթոռների վերայ քսանեւչորս երէցներ նստած՝ * սպիտակ հանդերձներ հագած, եւ * իրանց գլուխներին ոսկի պսակներ։ 5Եւ աթոռիցը * փայլատակներ եւ որոտմունք եւ ձայներ էին դուրս գալիս. Եւ * եօթը ղամբարներ՝ կրակով բորբոքուած աթոռի առաջին, * որոնք Աստուծոյ եօթը հոգիներն են։ 6* Եւ աթոռի առաջին ապակեայ ծով կար ակնվանու նման, եւ * աթոռի մէջ եւ աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից եւ * ետեւից լիքն աչքերով։ 7Եւ * առաջին կենդանին առիւծի նման էր, եւ երկրորդ կենդանին՝ զուարակի նման, եւ երրորդ կենդանին մարդի նման երես ունէր, եւ չորրորդ կենդանին թռչող արծուի նման։ 8Եւ չորս կենդանիների իւրաքանչիւրը * վեց թեւ ունէին, իրանց չորս կողմովը եւ ներսեւանց * լիքն էին աչքերով. Եւ հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. * Սուրբ, Սուրբ, Սուրբ, * Տէր Աստուած ամենակարող, * որ էր, եւ որ է, եւ որ գալու է։ 9Եւ երբոր այն կենդանիները փառք, եւ պատիւ, եւ գոհութիւն են տալիս աթոռի վերայ նստողին * որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից, 10* Քսանեւչորս երէցները ընկնում են աթոռի վերայ նստողի առաջին, * եւ երկրպագում նորան, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից * եւ իրանց պսակները գցում են աթոռի առաջին եւ ասում. 11* Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. * որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան։

*4.1 Գլ. ա. 10։

*4.1 Գլ. ժա. 12։

*4.1 Գլ. ա. 19։ իբ. 6։

*4.2 Գլ. ա. 10։ ժէ. 3։ իա. 10։

*4.2 Ես. զ. 1։ Երեմ. ժէ. 12։ Եզեկ. ա. 26։ ժ. 1։ Դան. է. 9։

*4.4 Եզեկ. ա. 28։

*4.4 Գլ. գ. 4, 5։ զ. 11։ է. 9, 13, 14։ ժթ. 14։

*4.4 Հմր. 10։

*4.5 Գլ. ը. 5։ ժզ. 18։

*4.5 Ել. լէ. 23։ բ Մն. դ. 20։ Եզեկ. ա. 13։ Զաք. դ. 2։

*4.5 Գլ. ա. 4։ գ. 1։ ե. 6։

*4.6 Ել. լը. 8։ Գլ. ժե. 2։

*4.6 Եզեկ. ա. 5։

*4.6 Հմր. 8։

*4.7 Եզեկ. ա. 10։ ժ. 14։

*4.8 Ես. զ. 2։

*4.8 Հմր. 6։

*4.8 Ես. զ. 3։

*4.8 Գլ. ա. 8։

*4.8 Գլ. ա. 4։

*4.9 Գլ. ա. 18։ ե. 14։ ժե. 7։

*4.10 Գլ. ե. 8, 14։

*4.10 Հմր. 9։

*4.10 Հմր. 4։

*4.11 Գլ. ե. 12։

*4.11 Ծն. ա. 1։ Գոր. ժէ. 24։ Եփես. գ. 9։ Կող. ա. 16։ Գլ. ժ. 6։