Հին Կտակարան
Նոր Կտակարան
Զանազան նեղութիւններից ազատուածների գոհութեան երգը։ 1* Գոհացէ…
Զանազան նեղութիւններից ազատուածների գոհութեան երգը։
1* Գոհացէք Տէրիցը, որ * բարի է. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
2Տիրոջ փրկուածներն ասեն, * որ նորանց փրկեց թշնամիի ձեռքիցը։
3* Որ նորանց ժողովեց երկիրներիցը՝ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ * ծովից.
4Որ նորանք * մոլորուած էին * անապատումը՝ անջուր ճանապարհումը, որ բնակուելու քաղաք չþգտան.
5Սոված եւ ծարաւ էին, եւ նորանց անձերը թուլացան իրանցում.
6Եւ նորանք * դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա փրկեց նորանց իրանց վիշտերիցը.
7Եւ առաջնորդեց նորանց * ուղիղ ճանապարհով որ բնակուելու քաղաք գնան։
8* Թող գոհանան տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.
9Որ * նա կշտացնում է կարօտած անձին, եւ լցնում է սոված անձը բարութիւնով։
10Նորանք որ նստում էին * խաւարի եւ մահի շուքումը * նեղութիւնով եւ երկաթով կապուած.
11Որովհետեւ * Աստուծոյ խօսքերին հակառակ կացան. Եւ * Բարձրեալի խորհուրդներն անարգեցին.
12Եւ նա նորանց սիրտը խոնարհեցրեց նեղութիւնով, որ տկարացան, եւ * ոչ ով չþկար որ օգնէր.
13Եւ * դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նորանց փրկեց իրանց վիշտերիցը.
14* Նորանց հանեց խաւարիցը եւ մահուան շուքիցը եւ նորանց կապանքները կոտրատեց.
15* Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։
16Որովհետեւ նա * պղնձի դռները փշրեց եւ երկաթի նիգերը կոտրատեց.
17Յիմարներն * իրանց անօրէնութեան ճանապարհի համար, եւ իրանց անիրաւութիւնների համար նեղութիւն քաշեցին.
18* Նորանց անձերը ամեն կերակրից զզուեցին, եւ * մինչեւ մահի դռները մօտեցան.
19Եւ * դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը.
20* Իր խօսքն ուղարկեց եւ * նորանց բժշկեց, եւ * նորանց ազատեց իրանց կորուստիցը։
21* Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.
22Եւ * գոհութեան պատարագներ մատուցանեն, եւ * նորա գործերը պատմեն ցնծութիւնով։
23Նորանք որ ծովն են իջնում նաւերով, եւ գործ կատարում շատ ջրերում.
24Նորանք տեսան Տիրոջ գործերը եւ նորա հրաշքները անդունդում։
25Նա ասեց՝ եւ * մրրիկ քամի վեր կացաւ. Նորա ալիքները բարձրացրեց.
26Վեր ելան երկինքը, վայր իջան անդունդը. Եւ * նորանց անձերը մաշուեցան նեղութիւնով.
27Շփոթուեցան եւ տատանուեցան ինչպէս արբած մարդ. Եւ նորանց ամեն իմաստութիւնը կորաւ։
28Եւ * դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը։
29* Մրրիկ քամին հանդարտութեան դարձրեց. Եւ նորա ալիքները հանգստացան.
30Եւ նորանք ուրախացան որ դադարեց. Եւ նա առաջնորդեց նորանց դէպի նաւահանգիստ, որ ցանկանում էին նորան.
31* Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։
32Եւ բարձր անեն նորան * ժողովրդի ժողովքումը, եւ ծերերի ատեանումն օրհնեն նորան։
33* Նա գետերն անապատ է դարձնում եւ ջրերի գնացքները՝ ծարաւ երկիր.
34* Պտղաբեր երկիրն աղի հող՝ նորա մէջ բնակողների չարութեան համար։
35* Անապատը ջրերի լիճ է փոխում, եւ ծարաւ երկիրը՝ ջրերի գնացք.
36Եւ այնտեղ բնակեցնում է սովածներին, եւ նորանք քաղաք են հաստատում բնակուելու համար։
37Եւ արտեր են ցանում, եւ այգիներ տնկում, որ արմտիքների պտուղ բերեն։
38* Եւ նա օրհնում է նորանց որ * շատ շատանան. Եւ նորանց անասունները չէ պակասեցնում.
39Դարձեալ * պակասվում են եւ ցածանում չարիքների նեղութիւնից եւ տրտմութիւնից։
40* Նա անարգանք է թափում իշխանների վերայ եւ նորանց մոլորեցնում է անճանապարհ անապատումը.
41* Բայց բարձրացնում է աղքատին խեղճութիւնից, եւ * նորա ցեղը ոչխարների հօտի պէս է շինում։
42* Ուղիղներն այս կþտեսնեն եւ ուրախ կþլինին. Եւ ամեն * անօրէնութիւն կþխփէ իր բերանը։
43* Ո՞վ է իմաստուն որ այս բաները պահէ. Եւ նա կþհասկանայ Տիրոջ ողորմութիւնները։
*107.1 Սաղ. ճզ. 1։ ճժը. 1։ ճլզ. 1։
*107.1 Սաղ. ճժթ. 68։ Մատ. ժթ. 17։
*107.2 Սաղ. ճզ. 10։
*107.3 Սաղ. ճզ. 47։ Ես. խգ. 5, 6։ Երեմ. իթ. 14։ լա. 8, 10։ Եզեկ. լթ. 27, 28։
*107.3 Կամ՝ հարաւից
*107.4 Հմր. 40։
*107.4 բ Օր. լբ. 10։
*107.6 Հմր. 13, 19, 28։ Սաղ. ծ. 15։ Ովս. ե. 15։
*107.7 Եզր. ը. 21։
*107.8 Հմր. 15, 21, 31։
*107.9 Սաղ. լդ. 10։ Ղուկ. ա. 53։
*107.10 Ղուկ. ա. 79։
*107.10 Յոբ լզ. 8։
*107.11 Ողբ գ. 42։
*107.11 Սաղ. հգ. 24։ ճժթ. 24։ Ղուկ. է. 30։ Գոր. ի. 27։
*107.12 Սաղ. իբ. 11։ Ես. կգ. 5։
*107.13 Հմր. 6, 19, 28։
*107.14 Սաղ. կը. 6։ ճխզ. 7։ Գոր. ժբ. 7 ևլն։ ժզ. 26 ևլն։
*107.15 Հմր. 8, 21, 31։
*107.16 Ես. խե. 2։
*107.17 Ողբ գ. 39։
*107.18 Յոբ լգ. 20։
*107.18 Յոբ լգ. 22։ Սաղ. թ. 13։ ձը. 3։
*107.19 Հմր. 6, 13, 28։
*107.20 դ Թագ. ի. 4, 5։ Սաղ. ճխէ. 15, 18։ Մատ. ը. 8։
*107.20 Սաղ. լ. 2։ ճգ. 3։
*107.20 Յոբ լգ. 28, 30։ Սաղ. լ. 3։ խթ. 15։ ծզ. 13։ ճգ. 4։
*107.21 Հմր. 8, 15, 31։
*107.22 Ղև. է. 12։ Սաղ. ծ. 14։ ճժզ. 17։ Եբր. ժգ. 15։
*107.22 Սաղ. թ. 11։ հգ. 28։ ճժը. 17։
*107.25 Յովն. ա. 4։
*107.26 Սաղ. իբ. 14։ ճժթ. 28։ Նաւ. բ. 10։
*107.28 Հմր. 6, 13, 19։
*107.29 Սաղ. ձթ. 9։ Մատ. ը. 26։
*107.31 Հմր. 8, 15, 21։
*107.32 Սաղ. իբ. 22, 25։ ճժա. 1։
*107.33 գ Թագ. ժէ. 1, 7։
*107.34 Ծն. ժգ. 10։ ժդ. 3։ ժթ. 25։
*107.35 Սաղ. ճժդ. 8։ Ես. խա. 18։
*107.38 Ծն. ժբ. 2։ ժէ. 16, 20։
*107.38 Ել. ա. 7։
*107.39 դ Թագ. ժ. 32։
*107.40 Յոբ ժբ. 21, 24։
*107.41 ա Թագ. բ. 8։ Սաղ. ճժգ. 7, 8։
*107.41 Սաղ. հը. 52։
*107.42 Յոբ իբ. 19։ Սաղ. ծբ. 6։ ծը. 10։
*107.42 Յոբ ե. 16։ Սաղ. կգ. 11։ Առակ. ժ. 11։ Հռովմ. գ. 19։
*107.43 Սաղ. կդ. 9։ Երեմ. թ. 12։ Ովս. ժդ. 9։