Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իմաստութիւնը բերում է օրհնութիւն. Յիմարութիւնը և մեղքը՝ կորուստ։ 1…
Իմաստութիւնը բերում է օրհնութիւն. Յիմարութիւնը և մեղքը՝ կորուստ։
1* Յանդիմանութիւններ ստացող մարդը՝ եթէ իր պարանոցը խստացնէ, յանկարծ կþջարդուի եւ բժշկութիւն չի գտնիլ։
2* Արդարները շատանալիս ժողովուրդը կþուրախանայ, բայց երբոր ամբարիշտը իշխէ, * ժողովուրդը կþհեծէ։
3* Իմաստութիւն սիրող մարդը կþուրախացնէ իր հօրը, * բայց պոռնիկների ընկեր եղողը ստացուածքը կþփչացնէ։
4Թագաւորը արդարութեամբ կþհաստատէ երկիրը, բայց կաշառակեր մարդը նորան կþքանդէ։
5Իր ընկերին շողոքորթող մարդը որոգայթ է լարում նորա քայլերի համար։
6Չար մարդի յանցանքումը որոգայթ կայ, բայց արդարը ցնծում է եւ ուրախանում։
7* Արդարը գիտէ աղքատների դատը, բայց անզգամ մարդը գիտութիւն չþունի։
8* Ծաղր անող մարդիկը քաղաք տակն ու վերայ կþանեն, բայց իմաստունները * բարկութիւնը կþհանգստացնեն։
9Իմաստուն մարդը յիմարի հետ վիճելիս, * թէ բարկանայ թէ ծիծաղի՝ հանգիստ չի լինիլ։
10* Արիւնահեղ մարդիկը կþատեն կատարեալին, բայց ուղիղները նորան կþորոնեն։
11* Յիմարն իր սրտինը բոլորը դուրս կþտայ, բայց իմաստունը նորան ետ է պահում։
12Մէկ իշխան որ սուտ խօսքերի ականջ է դնում, նորա բոլոր սպասաւորները չար կþլինեն։
13* Աղքատը եւ բռնաւորը հանդիպում են իրար. Բայց * երկուսին էլ աչքի լոյսը տուողը Տէրն է։
14* Այն թագաւորը որ * աղքատներին դատում է արդարութեամբ, նորա աթոռը յաւիտեան կþմնայ։
15* Գաւազանը եւ յանդիմանութիւնը իմաստութիւն կþտայ, բայց * բաց ընկած տղան անարգանք կþբերէ իր մօր համար։
16Անզգամները շատանալիս յանցանքը կþշատանայ, * բայց արդարները կþտեսնեն նորանց վայր ընկնելը։
17* Խրատիր որդիիդ, եւ նա էլ քեզ կþհանգստացնէ. Եւ սփոփանք կþպատճառէ քո հոգիին։
18* Առանց մարգարէութեան ժողովուրդը կþվայրենանայ. Բայց * ով որ օրէնքը պահէ՝ երանի՜ նորան։
19Խօսքերով չի խրատուիլ այն ծառան, որ հասկանում է բայց չէ պատասխանում։
20Իր խօսքերի մէջ շտապող մարդ տեսա՞ր. * յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։
21Ով որ իր ծառային մանկութիւնիցը փափուկ պահէ, այն ծառան յետոյ որդի կþդառնայ։
22* Բարկացող մարդը կռիւ կþհնարէ, եւ ցասկոտ մարդը շատ յանցանք կþունենայ։
23* Մարդիս ամբարտաւանութիւնը նորան կþկործանէ, բայց հեզահոգին փառք կþստանայ։
24Գողի հետ վարուողը իր անձն է ատում. * նա երդումը անելուց յետոյ էլ բան չի յայտնիլ։
25* Մարդի վախը որոգայթի մէջ կþգցէ, բայց Տիրոջն ապաւինողը կþապաստանուի։
26* Շատերը կþորոնեն իշխանի երեսը, բայց մարդիս իրաւունքը Տէրիցն է։
27Անօրէն մարդը զզուելի է արդարներին, բայց ամբարշտի համար զզուելի է ուղիղ վարուողը։
*29.1 ա Թագ. բ. 25։ բ Մն. լզ. 16։ Գլ. ա. 24-27։
*29.2 Եսթ. ը. 15։ Գլ. ժա. 10։ իը. 12, 28։
*29.2 Եսթ. գ. 15։
*29.3 Գլ. ժ. 1։ ժե. 20։ իէ. 11։
*29.3 Գլ. ե. 9, 10։ զ. 26։ իը. 7։ Ղուկ. ժե. 13, 30։
*29.7 Յոբ իթ. 16։ լա. 13։ Սաղ. խա. 1։
*29.8 Գլ. ժա. 11։
*29.8 Եզեկ. իբ. 30։
*29.9 Մատ. ժա. 17։
*29.10 Ծն. դ. 5, 8։ ա Յովհ. գ. 12։
*29.11 Դատ. ժզ. 17։ Գլ. ժբ. 16։ ժդ. 33։
*29.13 Գլ. իբ. 2։
*29.13 Մատ. ե. 45։
*29.14 Գլ. ի. 28։ իե. 5։
*29.14 Սաղ. հբ. 2, 4, 13, 14։
*29.15 Հմր. 17։
*29.15 Գլ. ժ. 1։ ժէ. 21, 25։
*29.16 Սաղ. լէ. 36։ ծը. 10։ ղա. 8։ ղբ. 11։
*29.17 Գլ. ժգ. 24։ ժթ. 18։ իբ. 15։ իգ. 13, 14։ Հմր. 15։
*29.18 ա Թագ. գ. 1։ ամով. ը. 11, 12։
*29.18 Յովհ. ժգ. 17։ Յակ. ա. 25։
*29.20 Գլ. իզ. 12։
*29.22 Գլ. ժե. 18։ իզ. 21։
*29.23 Յոբ իբ. 29։ Գլ. ժե. 33։ ժը. 12։ Ես. կզ. 2։ Դան. դ. 30, 31 ևլն։ Մատ. իգ. 12։ Ղուկ. ժդ. 11։ ժը. 14։ Գոր. ժբ. 23։ Յակ. դ. 6, 10։ ա Պետ. ե. 5։
*29.24 Ղև. ե. 1։
*29.25 Ծն. ժբ. 12։ ի. 2, 11։
*29.26 Գլ. ժթ. 6։