Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդոր սուրբ լինելու. Մեռելների յարութեան մխիթարութիւնը։ 1Այսուհետ…

Յորդոր սուրբ լինելու. Մեռելների յարութեան մխիթարութիւնը։

1Այսուհետեւ, եղբարք, աղաչում ենք ձեզ եւ յորդորում ենք Տէր Յիսուսումը, * ինչպէս որ ընդունեցիք մեզանից, * թէ ինչպէս պէտք է ձեզ գնալ եւ * հաճոյ լինել Աստուծոյ, որ էլ աւելի յառաջանաք։ 2Վասնզի գիտէք թէ ինչպիսի պատուիրանքներ տուինք ձեզ Տէր Յիսուսումը։ 3Որովհետեւ սա է * Աստուծոյ կամքը՝ * ձեր սրբութիւնը. * որ դուք ետ կենաք պոռնկութիւնից, 4* Եւ ձեզանից ամեն մէկը գիտենայ իր անօթը պահել սրբութեամբ եւ պատուով, 5* Ոչ թէ ցանկութեան կիրքով, * ինչպէս հեթանոսներն էլ * որ Աստուծուն չ’գիտեն։ 6* Չ’լինի որ մէկը մի բանում չափիցն անցնէ եւ իր եղբօրը զրկէ. * որովհետեւ Տէրն այդ բոլոր բաների համար վրէժխնդիր է. Ինչպէս առաջուց էլ ասեցինք ձեզ եւ վկայութիւն տուինք։ 7Որովհետեւ Աստուած մեզ չ’կանչեց պղծութեան մէջ, * այլ սրբութեան մէջ։ 8* Ուրեմն նա որ անարգում է, ոչ թէ մարդի է անարգում, այլ Աստուծուն, * որ եւ տուաւ մեզ Սուրբ Հոգին։

9Բայց եղբայրսիրութեան համար * պէտք չ’ունիք մի բան գրել ձեզ. * որովհետեւ դուք ինքներդ Աստուածանից սովորած էք * իրար սիրելու. 10* Որ հէնց այդ էլ անում էք այն բոլոր եղբայրներին, որ ամբողջ Մակեդոնիայումն են. Եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, * որ էլ աւելանաք, 11* Եւ ջանք անէք որ հանդարտ լինիք. Եւ ամեն մէկն իր գործը գործէ. * եւ ձեր ձեռովն աշխատէք, ինչպէս որ պատուիրեցինք ձեզ, * որ պարկեշտութիւնով վարուիք դրսինների հետ եւ ոչ մի բանով կարօտ չ’լինիք։

12Չենք կամենում, եղբարք, որ տգէտ լինիք ննջեցեալների նկատմամբ. Որ չ’տրտմիք * ինչպէս ուրիշները * որ յոյս չ’ունին։ 13Որովհետեւ * եթէ հաւատում ենք, որ Յիսուսը մեռաւ եւ յարութիւն առաւ, * այնպէս էլ Աստուած ննջեցեալներին Յիսուսի ձեռով կ’բերէ նորա հետ։ 14* Որովհետեւ սա ենք ասում ձեզ Տիրոջ խօսքովը, * թէ մենք որ կենդանի մնացած ենք մինչեւ Տիրոջ գալը, ննջեցեալներիցը չենք առաջանալ։ 15* Որովհետեւ ինքը Տէրը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ * Աստուծոյ փողով վայր կ’գայ երկնքիցը. Եւ * Քրիստոսով մեռելներն առաջ յարութիւն կ’առնեն, 16* Եւ յետոյ մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մէկտեղ ամպերով օդի մէջ * կ’յափշտակուինք Տիրոջը դիմաւորելու * եւ այնպէս ամեն ժամանակ Տիրոջ հետ կ’լինինք։ 17* Ուրեմն իրար մխիթարեցէք այս խօսքերովը։

*4.1 Փիլ. ա. 27։ Կող. բ. 6։

*4.1 Գլ. բ. 12։

*4.1 Կող. ա. 10։

*4.3 Հռովմ. ժբ. 2։ Եփես. ե. 17։

*4.3 Եփես. ե. 27։

*4.3 ա Կոր. զ. 15, 18։ Եփես. ե. 3։ Կող. գ. 5։

*4.4 Հռովմ. զ. 19։ ա Կոր. զ. 15, 18։

*4.5 Կող. գ. 5։ Հռովմ. ա. 24, 26։

*4.5 Եփես. դ. 17, 18։

*4.5 ա Կոր. ժե. 34։ Գաղ. դ. 8։ Եփես. բ. 12։ դ. 18։ բ Թես. ա. 8։

*4.6 Ղև. ժթ. 11, 13։ ա Կոր. զ. 8։

*4.6 բ Թես. ա. 8։

*4.7 Ղև. ժա. 44։ ժթ. 2։ ա Կոր. ա. 2։ Եբր. ժբ. 14։ ա Պետ. ա. 15, 16։

*4.8 Ղուկ. ժ. 16։

*4.8 ա Կոր. բ. 10։ է. 40։ ա Յովհ. գ. 24։

*4.9 Գլ. ե. 1։

*4.9 Երեմ. լա. 34։ Յովհ. զ. 45։ ժդ. 26։ Եբր. ը. 11։ ա Յովհ. բ. 20, 27։

*4.9 Մատ. իբ. 39։ Յովհ. ժգ. 34։ ժե. 12։ Եփես. ե. 2։ ա Պետ. դ. 8։ ա Յովհ. գ. 11, 23։ դ. 21։

*4.10 Գլ. ա. 7։

*4.10 Գլ. գ. 12։

*4.11 բ Թես. գ. 11։ ա Պետ. դ. 15։

*4.11 Գոր. ի. 35։ Եփես. դ. 28։ բ Թես. գ. 7, 8, 12։

*4.11 Հռովմ. ժգ. 13։ բ Կոր. ը. 21։ Կող. դ. 5։ ա Պետ. բ. 12։

*4.12 Տես Ղև. ժթ. 28։ բ Օր. ժդ. 1, 2։ բ Թագ. ժբ. 20։

*4.12 Եփես. բ. 12։

*4.13 ա Կոր. ժե. 13։

*4.13 ա կոր. ժե. 18, 23։ Գլ. գ. 13։

*4.14 գ Թագ. ժգ. 17, 18։ ի. 35։

*4.14 ա Կոր. ժե. 51։

*4.15 Մատ. իդ. 30, 31։ Գոր. ա. 11։ բ Թես. ա. 7։

*4.15 ա Կոր. ժե. 52։

*4.15 ա Կոր. ժե. 23, 52։

*4.16 ա Կոր. ժե. 51։

*4.16 Գոր. ա. 9։ Յայտ. ժա. 12։

*4.16 Յովհ. ժբ. 26։ ժդ. 3։ ժէ. 24։

*4.17 Գլ. ե. 11։