Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մովսէսի վերջին օրհնութիւնը և մարգարէութիւնը տասնևերկու ցեղերի մասին։ …

Մովսէսի վերջին օրհնութիւնը և մարգարէութիւնը տասնևերկու ցեղերի մասին։

1Եւ այս է այն * օրհնութիւնը՝ որով օրհնեց * Աստուծոյ մարդ՝ Մովսէսն Իսրայէլի որդկանց իր մեռնելուց առաջ.

2Եւ ասեց.

* Եհովան Սինայիցն եկաւ,

Եւ Սէիրիցն երեւեցաւ նորանց,

Փայլեցաւ * Փառան սարիցը,

Եւ եկաւ * բիւրաւոր սուրբերով.

Նորա աջ ձեռքիցը օրէնքի կրակը նորանց համար։

3Այո, * նա սիրում է ժողովուրդներին.

Նորա բոլոր * սուրբերը քո ձեռքին են.

* Եւ նորանք նստում են քո ոտքերի մօտ

* Քո խօսքերիցն ընդունելու համար։

4* Մովսէսը մեզ օրէնքը պատուիրեց.

* Յակոբի ժողովքի ժառանգութիւնը։

5* Եւ Յեսուրունի մէջ * թագաւոր եղաւ,

Ժողովրդի գլխաւորները ժողովուելիս

Իսրայէլի ցեղերի հետ մէկտեղ,

6* Ռուբէնը ապրէ եւ չþմեռնէ,

Եւ նորա ժողովուրդը բազմաթիւ լինի։

7Եւ սա՝ Յուդայի համար, եւ ասեց.

Լսիր, ով Եհովայ, Յուդայի ձայնը,

Եւ իր ժողովրդի մօտ տար նորան.

* Նորա ձեռքերն իրան բաւական են,

* Եւ նորա թշնամիների դէմ օգնական եղիր։

8Եւ Ղեւիի համար ասեց.

* Թումիմդ ու Ուրիմդ քո սուրբ մարդին լինի,

* Որին փորձեցիր Մասսայի մէջ,

Եւ Մերիբայի ջրի վերայ նորա հետ վիճեցիր։

9Այն որ իր հօրն ու մօրը համար ասեց՝ Ես նորան չþտեսայ,

* Եւ իր եղբայրներին չþճանաչեց,

Եւ իր որդիներին չþիմացաւ.

Որովհետեւ * նորանք քո խօսքին զգուշութիւն արին,

Եւ քո ուխտը պահեցին։

10* Քո դատաստանները սովորեցնում են Յակոբին՝

Եւ քո օրէնքն՝ Իսրայէլին.

* Քո առաջին խունկ կþմատուցանեն,

* Եւ քո սեղանի վերայ՝ ողջակէզ։

11Եհովայ, օրհնիր նորա զօրութիւնը,

* Եւ նորա ձեռքի գործքը ընդունիր.

Փշրիր նորա հակառակորդների մէջքը,

Եւ նորա ատողներին, որ այլ եւս վեր չþկենան։

12Բենիամինի համար ասեց.

Եհովայի սիրելին ապահով բնակուէ նորա մօտ.

Միշտ պաշտպանում է նորան,

Եւ նորա ուսերի մէջ է բնակվում։

13Եւ Յովսէփի համար ասեց.

* Նորա երկիրը Եհովայիցն օրհնուած լինի

Երկնքի ընտիր պարգեւներովը, * ցօղովը,

Եւ ցածումը պառկող անդունդներովը,

14Եւ արեգակից առաջ եկած ընտիր բերքերովը,

Եւ ամիսների ընտիր արդիւնքներովը,

15Եւ * վաղեմի սարերի * ընտիր պտուղներովը,

Եւ * մշտնջենաւոր բլուրների ընտիր պարգեւներովը,

16Եւ երկրիս եւ նորա առատութեան ընտիր պարգեւներովը,

Ու * մորենումը բնակողի բարեհաճութիւնովը

* Գան Յովսէփի գլխի վերայ,

Եւ իր եղբայրների մէջ երեւելի եղողի գագաթի վերայ։

17Իր ցուլի * առաջինեկի պէս գեղեցկութիւն ունի նա,

Եւ նորա եղջիւրները * միեղջերուի եղջիւրներ են,

* Նորանցով կþզարկէ ժողովուրդներին միասին,

Մինչեւ երկրի ծայրերը.

* Եւ սորանք են Եփրեմի բիւրաւորները

Եւ Մանասէի հազարաւորները։

18Եւ Զաբուղոնի համար ասեց.

* Ուրախացիր, Զաբուղոն, քո դուրս գալու ժամանակին,

Եւ դու, Իսաքար, քո վրաններումը։

19* Ժողովուրդներին սարն են հրաւիրում՝

Այնտեղ * արդարութեան զոհեր են մատուցանում։

Որովհետեւ նորանք կþծծեն ծովերի առատութիւնը

Եւ աւազի ծածուկ գանձերը։

20Եւ Գադի համար ասեց.

* Օրհնուած է Գադին ընդարձակողը.

* Մատակ առիւծի պէս է նստել,

Եւ գիշատում է թեւերը նաեւ գլուխը.

21Եւ * տեսաւ առաջի մասն իրան յարմար.

Որովհետեւ այնտեղ օրէնսդրի տուած բաժինը որոշուեցաւ,

Եւ * ժողովրդի գլխաւորների հետ եկաւ,

Եհովայի արդարութիւնը գործեց

Եւ նորա դատաստանները Իսրայէլի հետ։

22Եւ Դանի համար ասեց.

Դանը առիւծի ձագ է.

* Բասանիցն է դուրս թռչում։

23Եւ Նեփթաղիմի համար ասեց.

* Նեփթաղիմը շնորհքով կշտացած,

Եւ Եհովայի օրհնութիւնովը լցուած,

Արեւմուտքն ու հարաւը կþժառանգէ։

24Եւ Ասերի համար ասեց.

* Ասերը որդիներիցն օրհնուած է.

Նա իր եղբայրներին հաճոյ լինի.

* Եւ ոտքը իւղի մէջ թաթախէ։

25* Քո * կօշիկները երկաթ եւ պղինձ լինեն,

Եւ քո * ոյժը քո օրերի չափ լինի։

26* Յեսուրունի Աստուծոյ նմանը չþկայ.

Որ * նստած է երկնքումը քեզ օգնութիւն անելու համար՝

Եւ իր մեծ վայելչութեամբը՝ ամպերի վերայ։

27Յաւիտենական Աստուածը * ապաւէն է,

Եւ ցածումը ոյժ ունեն նորայաւիտենական բազուկները.

Եւ * նա կþքշէ թշնամիներիդ քո առաջիցը,

Եւ կþասէ՝ Փչացրու։

28Եւ * Իսրայէլն ապահովութեամբ առանձին կþբնակուէ.

* Յակոբին աղբիւրը՝ առանձին

* Ցորենի եւ գինիի երկրումը,

* Եւ նորա երկնքիցը ցօղ կþկաթէ։

29* Երանի քեզ, Իսրայէլ, ով է քեզ նման՝

* Եհովայի ձեռքովը փրկուած ժողովուրդ.

* Որ նա է քո օգնութեան ասպարը

Եւ քո յաղթութեան սուրը.

* Եւ քո թշնամիները քեզ պիտի շողոքորթեն,

* Եւ նորանց բարձր տեղերը պիտի կոխես։

*33.1 Ծն. խթ. 28։

*33.1 Յես. ժդ. 6։ Դատ. ժգ. 6։ ա Մն. իգ. 14։ բ Մն. լ. 16։ Եզր. գ. 2։ Սաղ. ղ. վերնագիրը։

*33.2 Ել. ժթ. 18, 20։ Դատ. ե. 4, 5։

*33.2 Ամբ. գ. 3։

*33.2 Տես Սաղ. կը. 17։ Դան. է. 10։ Գոր. է. 53։ Գաղ. գ. 19։ Եբր. բ. 2։ Յուդ. 14։ Յայտ. ե. 11։ թ. 16։

*33.3 Ել. ժթ. 5։ Գլ. է. 7, 8։ Սաղ. խէ. 4։ Ովս. ժա. 1։ Մաղ. ա. 2։

*33.3 Գլ. է. 6։ ա Թագ. բ. 9։

*33.3 Ղու. ժ. 39։ Կոր. իբ. 3։

*33.3 Առակ. բ. 1։

*33.4 Յօհ. ա. 17։ է. 19։

*33.4 Սաղ. ճժթ. 111։

*33.5 Տես Գլ. լբ. 15։

*33.5 Դատ. թ. 2։ ժէ. 6։ ժը. 1։ ժթ. 1։ իա. 25։

*33.6 Տես Ծն. խթ. 3, 4։

*33.7 Ծն. խթ. 8։

*33.7 Սաղ. ճխզ. 5։

*33.8 Ել. իը. 30։

*33.8 Ել. ժէ. 7։ Թու. ի. 13։

*33.9 Ել. լբ. 26-29։

*33.9 Տես Երեմ. ժը. 18։ Մաղ. բ. 5, 6։

*33.10 Ղև. ժ. 11։ Գլ. ժէ. 9-11։ իդ. 8։ Եզեկ. խդ. 23, 24։ Մաղ. բ. 7։

*33.10 Ել. լ. 7, 8։ Թու. ժզ. 40։ ա Թագ. բ. 28։

*33.10 Ղև. ա. 9, 13, 17։ Սաղ. ծա. 19։

*33.11 բ Թագ. իդ. 23։ Եզեկ. ի. 40, 41։ խդ. 27։

*33.13 Ծն. խթ. 25։

*33.13 Ծն. իէ. 28։ Գլ. լբ. 2։

*33.15 Ծն. խթ. 26։

*33.15 Եբր.՝ գլխովը

*33.15 Ամբ. գ. 6։

*33.16 Ել. գ. 2։ Գոր. է. 30, 35։

*33.16 Ծն. խթ. 26։

*33.17 ա Մն. ե. 1։

*33.17 Թու. իգ. 22։ Սաղ. ղբ. 10։

*33.17 գ Թագ. իբ. 11։ Սաղ. խդ. 5։

*33.17 Ծն. խը. 19։

*33.18 Ծն. խթ. 13-15։

*33.19 Ես. բ. 3։

*33.19 Սաղ. դ. 5։ ծա. 19։

*33.20 Յես. ժգ. 10 ևլն։ ա Մն. ժբ. 8 ևլն։

*33.20 Ծն. խթ. 9։ Թու. իգ. 24։ իգ. 9։

*33.21 Թու. լբ. 1-5, 16-19։

*33.21 Յես. դ. 12։

*33.22 Յես. ժթ. 47։ Դատ. ժը. 27։

*33.23 Ծն. խթ. 21։ Տես Յես. ժթ. 32 ևլն։

*33.24 Տես Ծն. խթ. 20։

*33.24 Տես Յոբ. իթ. 6։

*33.25 Գլ. ը. 9։

*33.25 Կամ՝ փակերը

*33.25 Կամ՝ հանգստութիւնը

*33.26 Ել. ժե. 11։ Սաղ. ձզ. 8։

*33.26 Սաղ. կը. 4, 33, 34։ ճդ. 3։ Ամբ. գ. 8։

*33.27 Սաղ. հա. 3։ ղ. 1։ ղա. 9։

*33.27 Գլ. թ. 3-5։

*33.28 Թու. իգ. 9։ Երեմ. իգ. 6։ լգ. 16։

*33.28 Գլ. ը. 7, 8։

*33.28 Ծն. իէ. 28։

*33.28 Գլ. ժա. 11։ լբ. 2։

*33.29 Սաղ. ճխդ. 15։

*33.29 բ Թագ. է. 23։

*33.29 Սաղ. լգ. 20։ ճժե. 9-11։

*33.29 բ Թագ. իբ. 45։ Սաղ. ժը. 44։

*33.29 Գլ. լբ. 13։