Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ սպառնալիքը անիրաւ դատաւորների դէմ։ Ասափի Սաղմոս։ 1Աստո…

Աստուծոյ սպառնալիքը անիրաւ դատաւորների դէմ։

Ասափի Սաղմոս։

1Աստուած * կանգնում է Աստուծոյ ժողովրդի մէջ. Նա աստուածների միջումը դատում է։

2Մինչեւ ե՞րբ էք դատելու անիրաւութիւնով, եւ ամբարիշտներին * երես տեսնելու։ (Սէլա։)

3Իրաւունք արէք աղքատին եւ որբին. Արդարացրէք * խեղճին եւ աղքատին։

4* Փրկեցէք աղքատին եւ խեղճին. Ազատեցէք ամբարիշտների ձեռքիցը։

5Բայց * չեն իմանում եւ միտք չեն առնում. Խաւարի մէջ են գնում. * երկրի ամեն սիւները շարժուած են։

6* Ես ասեցի. Դուք աստուածներ էք եւ ամենքդ բարձրելոյ որդիք։

7Սակայն * մարդկանց նման կþմեռնիք, եւ ինչպէս իշխաններից մէկը, վայր կþընկնէք։

8վեր կաց, ով Աստուած, դատիր երկիրը. * որովհետեւ դու պիտի ժառանգես ամեն հեթանոսները։

*82.1 բ Մն. ժթ. 6։ Ժող. ե. 8։

*82.2 բ Օր. ա. 17։ բ Մն. ժթ. 7։ Առակ. ժը. 5։

*82.3 Երեմ. իբ. 3։

*82.4 Յոբ իթ. 12։ Առակ. իդ. 11։

*82.5 Միք. գ. 1։

*82.5 Սաղ. ժա. 3։ հե. 3։

*82.6 Հմր. 1։ Յովհ. ժ. 34։

*82.7 Յոբ իա. 32։ Սաղ. խթ. 12։ Եզեկ. լա. 14։

*82.8 Սաղ. բ. 8։ Յայտ. ժա. 15։