Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ժառանգ աղջիկները պէտք է իրանց ցեղակիցների հետ ամուսնանան։ 1Եւ յովս…
Ժառանգ աղջիկները պէտք է իրանց ցեղակիցների հետ ամուսնանան։
1Եւ յովսէփի որդկանց տոհմերից Մանասէի որդի մաքիրի որդի * Գաղաադի որդկանց տոհմի իշխանները մօտեցան, եւ Մովսէսի առաջին, եւ Իսրայէլի որդկանց նահապետութիւնների իշխանների առաջին խօսեցին, 2Եւ ասեցին. * Եհովան մեր տիրոջը հրամայեց, որ երկիրը Իսրայէլի որդկանց վիճակով ժառանգութիւն տայ, եւ * մեր տէրը Եհովայից հրաման առաւ որ մեր եղբայր Սալպաադի ժառանգութիւնը նորա աղջկերանցը տայ. 3Եւ եթէ նորանք Իսրայէլի որդկանց մի ցեղի որդիներին կին լինեն, նորանց ժառանգութիւնը մեր հայրերի ժառանգութիւնիցը * պիտի վերանայ, եւ այն ցեղի ժառանգութեան վերայ պիտի աւելանայ որոնց որ կին են դառել։ Մեր ժառանգութեան վիճակիցը պիտի վերանայ։ 4Եւ Իսրայէլի որդկանց * Յոբելեանը գալիս՝ նորանց ժառանգութիւնը այն ցեղի ժառանգութեան վերայ պիտի աւելանայ, որոնց որ կին եղան, եւ նորանց ժառանգութիւնը մեր հայրերի ցեղի ժառանգութիւնիցը կþվերանայ։
5Եւ Մովսէսը պատուիրեց Եհովայի խօսքովը Իսրայէլի որդկանցը եւ ասեց. Յովսէփի որդկանց ցեղը * ուղիղ են խօսում։ 6Սալպաադի աղջկերանց մասին Եհովայի հրամայած խօսքը սա է որ ասեց. Որոնց որ կþհաճին՝ թող նորանց կին լինեն, միայն թէ իրանց հօր ցեղից եղողներին կին լինեն. 7Եւ Իսրայէլի որդկանց ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չþանցնի. Որովհետեւ Իսրայէլի որդկանց ամենքն էլ * իրանց հայրերի ցեղի ժառանգութեանը պիտի յարին։ 8Եւ * ամեն աղջիկ՝ որ Իսրայէլի որդկանց ցեղերի մէջ կալուածքի ժառանգ լինի, իր հօր ցեղից եղող մէկին կին դառնայ, որ իսրայէլի որդկանց ամեն մէկն իր հայրերի ժառանգութիւնը ժառանգէ։ 9Եւ ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չþանցնի, բայց իսրայէլի որդկանց ցեղերի ամեն մէկն իր ժառանգութեանը յարի։
10Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, Սալպաադի աղջիկներն այնպէս արին. 11Որովհետեւ * Սալպաադի աղջիկները՝ Մաալա, Թերսա, Էգղա, Մեղքա եւ Նուա իրանց հօր եղբօրորդիների հետ ամուսնացան։ 12Յովսէփեան Մանասէի որդկանց տոհմերից եղողներին կին եղան, եւ նորանց ժառանգութիւնը իրանց հօր ցեղի ազգատոհմի մէջ մնաց։
13Սորանք են այն պատուիրանքներն եւ դատաստաններն, որ Եհովան պատուիրեց Մովսէսի ձեռքովը Իսրայէլի որդկանցը * Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ։
*36.1 Գլ. իզ. 29։
*36.2 Գլ. իզ. 55։ լգ. 54։ Յես. ժէ. 3։
*36.2 Գլ. իէ. 1-7։ Յես. ժէ. 3, 4։
*36.3 Գլ. իէ. 4։
*36.4 Ղև. իե. 10։
*36.5 Տես Գլ. իէ. 7։
*36.7 գ Թագ. իա. 3։
*36.8 ա Մն. իգ. 22։
*36.11 Գլ. իէ. 1։
*36.13 Գլ. իզ. 3։ լդ. 50։