Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երեմիային գցում են մի գուբ. Թագաւորի հրամանով հանում են, և նա ասում է…
Երեմիային գցում են մի գուբ. Թագաւորի հրամանով հանում են, և նա ասում է որ թագաւորը անձնատուր լինի իր թշնամիներին։
1Եւ լսեցին Մատթանի որդի Սափատիան եւ Փասուրի որդի Գոդողիան եւ Սեղեմիայի որդի * Յուքաղը եւ Մեղքիայի որդի * Փասուրը այս խօսքերը, որ * Երեմիան խօսում էր բոլոր ժողովրդի հետ ասելով. 2Այսպէս է ասում Տէրը. * Այս քաղաքում մնացողը պիտի սրով, սովով եւ ժանտախտով մեռնէ, իսկ դուրս եկող՝ Քաղդէացիների մօտ գնացողը պիտի ապրէ, եւ իր հոգին իրան համար աւարի պէս պիտի լինի, եւ նա պիտի ապրէ։ 3Այսպէս է ասում Տէրը. * Անպատճառ այս քաղաքը պիտի Բաբիլոնի թագաւորի զօրքի ձեռքը մատնուի, եւ նա պէտք է առնէ նորան։ 4Եւ իշխաններն ասեցին թագաւորին. * Խնդրում ենք՝ թող այս մարդը մեռցնուի, որովհետեւ այդ պատճառով դա թուլացնում է պատերազմի մարդկանց ձեռքերը, որոնք մնացել են այս քաղաքում, եւ բոլոր ժողովրդի ձեռքերը, նորանց այսպիսի խօսքեր ասելով. Որովհետեւ այս մարդը խաղաղութիւն չէ ուզում այս ժողովրդի համար, այլ չարիք։ 5Եւ Սեդեկիա թագաւորն ասեց. Ահա նա ձեր ձեռքին է, որովհետեւ թագաւորը ձեզ մօտ մի բան չէ կարող։ 6* Եւ նորանք առան Երեմիային եւ գցեցին նորան թագաւորի որդի մեղքիայի գուբը որ բանտի դռանն էր. Եւ չուաններով իջեցրին Երեմիային, եւ գուբի մէջ ջուր չþկար այլ տիղմ. Եւ Երեմիան ընկղմում էր տիղմի մէջ։
7* Եւ Եթէովպացի Աբդիմելէք ներքինին, որ թագաւորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. Եւ թագաւորը նստել էր Բենիամինի դռանը։ 8Եւ Աբդիմելէքը դուրս եկաւ թագաւորի տանիցը եւ խօսեց թագաւորի հետ ասելով. 9Ով տէր իմ թագաւոր, այս մարդիկը վատ բան արին ամեն ինչ որ Երեմիա մարգարէին արին, որ նորան գցեցին գուբը. Եւ նա կþմեռնէ նորա տակին սովի պատճառով, որովհետեւ քաղաքումը այլ եւս հաց չþկայ։ 10Եւ թագաւորը պաըուիրեց Եթէովպացի Աբդիմելէքին ասելով. Վեր առ այստեղից քեզ երեսուն մարդ եւ հանիր Երեմիա մարգարէին այն գուբիցը նորա մեռնելուց առաջ։ 11Եւ Աբդիմելէքն առաւ այն մարդիկն իր մօտ եւ տարաւ նորանց թագաւորի տունը շտեմարանի տակը, եւ այնտեղից առաւ պատառոտած շորեր եւ հինացած շորեր եւ իջեցրեց նորանց չուաններով գուբը Երեմիայի մօտ։ 12Եւ Եթէովպացի Աբդիմելէքն ասեց Երեմիային. Այդ պատառոտած եւ հինացած շորերը դիր կռներիդ տակին չուանների տակ. Եւ Երեմիան այնպէս արաւ։ 13* Եւ Երեմիային վեր քաշեցին չուաններով եւ նորան հանեցին գուբիցը. Եւ Երեմիան կենում էր * բանտի գաւիթումը։
14Եւ Սեդեկիա թագաւորը մարդ ուղարկեց եւ տարաւ Երեմիա մարգարէին իր մօտ այն երրորդ մուտքը որ Տիրոջ տան մօտ է, եւ թագաւորն ասեց Երեմիային. Ես քեզանից մի բան եմ հարցնելու, ինձանից ոչինչ չþծածկես։ 15Եւ Երեմիան ասեց Սեդեկիային. Եթէ քեզ պատմեմ, մի՞թէ ինձ չես սպանել տալ. Եւ եթէ քեզ խրատ տամ, ինձ չես լսիլ։ 16Եւ Սեդեկիա թագաւորը ծածուկ երդում արաւ Երեմիային ասելով. * կենդանի է Տէրը, որ ստեղծել է մեր այս հոգին, որ քեզ չեմ մեռցնիլ եւ քեզ չեմ տալ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո հոգին։ 17Եւ Երեմիան ասեց Սեդեկիային. Այսպէս է ասում Եհովայ Զօրաց Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը. Եթէ իրաւ * դուրս գաս * Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, այն ժամանակ քո անձը ողջ պիտի մնայ, եւ այս քաղաքը չի այրուիլ կրակով. Եւ ողջ կþմնաս դու եւ քո տունը։ 18Իսկ եթէ դուրս չþգաս բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, այն ժամանակ այս քաղաքը պիտի Քաղդէացիների ձեռքը մատնուի, եւ նորանք պիտի այրեն նորան կրակով. Եւ * դու էլ չես պրծնիլ նորանց ձեռքիցը։ 19Եւ Սեդեկիա թագաւորն ասեց Երեմիային. Ես վախենում եմ Հրէաներիցը, որոնք անցել են Քաղդէացիների կողմը, որ մի գուցէ ինձ նորանց ձեռքը տան, եւ * նորանք անարգեն ինձ։ 20Եւ Երեմիան ասեց. Չեն տալ. Խնդրեմ՝ լսիր Տիրոջ ձայնին, որ ես քեզ ասում եմ, այն ժամանակ լաւ կþլինի քեզ համար, եւ քո անձը ողջ կþմնայ։ 21Իսկ եթէ չþուզես դուրս գնալ, ահա այն բանը որ Տէրը ցոյց տուաւ ինձ։ 22Եւ ահա այն բոլոր կանայքը, որոնք մնացել են Յուդայի թագաւորի տանը, պիտի դուրս տարուին Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, եւ նորանք պիտի ասեն. Քեզ հրապուրեցին եւ քեզ յաղթեցին քո բարեկամները. Խրուեցան տիղմի մէջ քո ոտները, նորանք ետ քաշուեցան։ 23Եւ քո բոլոր կանանցը եւ * քո որդկանցը պիտի դուրս հանեն Քաղդէացիների մօտ, եւ * դու էլ չես պրծնիլ նորանց ձեռքիցը. Այլ պիտի բռնուիս Բաբիլոնի թագաւորի ձեռքովը, եւ այս քաղաքը պիտի այրես կրակով։ 24Եւ Սեդեկիան ասեց Երեմիային. Ոչ մի մարդ չþիմանայ այս խօսքերը, եւ դու չես մեռնիլ. 25Եւ երբոր իշխանները լսեն, որ ես քեզ հետ խօսել եմ եւ գան քեզ մօտ եւ քեզ ասեն. Մեզ ասիր՝ ի՞նչ ես ասել թագաւորին, մեզանից մի ծածկիր, եւ մենք էլ քեզ չենք սպանիլ, եւ ի՞նչ ասեց քեզ թագաւորը. 26Այն ժամանակ ասես նորանց. * Ես աղաչանքս մատուցրի թագաւորին, որ ինձ ետ չþուղարկէ * Յովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ։ 27Եւ բոլոր իշխանները եկան Երեմիայի մօտ եւ նորանից հարցրին, եւ նա պատմեց այս բոլոր խօսքերի համեմատ որ թագաւորը հրամայել էր իրան, եւ դադարեցին նորա հետ խօսելուց, որովհետեւ բանը չþյայտնուեցաւ։ 28Եւ * Երեմիան ետ դառաւ բանտի գաւիթը մինչեւ այն օրը, որ Երուսաղէմն առնուեցաւ. Եւ եղաւ այնտեղ, երբոր առնուեցաւ Երուսաղէմը։
*38.1 Գլ. լէ. 3։
*38.1 Գլ. իա. 1։
*38.1 Գլ. իա. 8։
*38.2 Գլ. իա. 9։
*38.3 Գլ. իա. 10։ լբ. 3։
*38.4 Տես Գլ. իզ. 11։
*38.6 Գլ. լէ. 21։
*38.7 Գլ. լթ. 16։
*38.13 Տես Հմր. 6։
*38.13
*38.16 Ես. ծէ. 16։
*38.17 դ Թագ. իդ. 12։
*38.17 Գլ. լթ. 3։
*38.18 Գլ. լբ. 4։ լդ. 3։ Հմր. 23։
*38.19 ա Թագ. լա. 4։
*38.23 Գլ. լթ. 6։ խա. 10։
*38.23 Հմր. 18։
*38.26 Գլ. լէ. 20։
*38.26 Գլ. լէ. 15։
*38.28 Գլ. լէ. 21։ լթ. 14։