Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մի մեծ ուրացութեան գուշակութիւն։ Յորդոր բարեպաշտ լինելու։ 1* …
Մի մեծ ուրացութեան գուշակութիւն։ Յորդոր բարեպաշտ լինելու։
1* Եւ Հոգին յայտնի ասում է * թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան * մոլար ոգիների եւ * դեւերի վարդապետութիւնների, 2* Ստախօսների կեղծաւորութեամբը, * որոնց խղճմտանքը տաղուած է. 3* Որ ամուսնանալուց կ’արգիլեն, * կ’հրաժարեն կերակուրներից որ Աստուած ստեղծեց * հաւատացեալների եւ ճշմարտութիւնը ճանաչողների համար * որ գոհութեամբ վայելեն։ 4Որովհետեւ * Աստուծոյ բոլոր ստեղծուածները բարի են, եւ ոչ մի բան խոտան չէ. Երբոր գոհութիւնով ընդունուի։ 5Որովհետեւ սրբվում է Աստուծոյ խօսքովը եւ աղօթքով։ 6Եթէ այս բաները եղբայրներին խրատ տաս, Յիսուս Քրիստոսի բարի պաշտօնեայ կ’լինես, * սնուած հաւատքի խօսքերովը, եւ այն բարի վարդապետութիւնովն, որին հետեւեցիր։ 7* Եւ պիղծ ու պառաւական առասպելներիցը ետ կաց. Բայց * վարժեցրու քո անձը աստուածպաշտութեան։ 8* Որովհետեւ մարմնի վարժութիւնը քիչ բանի համար է օգտակար. * բայց աստուածպաշտութիւնն ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմեան եւ գալու կենաց խոստմունքը։ 9Ճշմարիտ է * այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի։ 10* Որովհետեւ հէնց սորա համար էլ աշխատում ենք եւ նախատվում, * որ յոյս ենք դրել կենդանի Աստուծոյ վերայ, * որ Փրկիչ է ամեն մարդկանց, եւ մանաւանդ հաւատացեալներին։ 11* Այս բաները պատուիրիր եւ սովորեցրու։ 12* Ոչ ոք քո մանկութիւնը չ’անարգէ. * այլ օրինակ եղիր հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով, 13Մինչեւ որ գամ՝ միտք դիր կարդալուն, յորդորմունքին եւ վարդապետութեանը։ 14* Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար. * որ քեզ տրուեցաւ մարգարէութիւնով * երիցութեան ձեռնադրութեամբը։ 15Սորանք մտածիր, սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի։ 16* Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. Որովհետեւ այդ անելով * քո անձն էլ կ’ապրեցնես, եւ * քեզ լսողներին էլ։
*4.1 Յովհ. ժզ. 13։ բ Թես. բ. 3։ բ Տիմ. գ. 1 ևլն։ բ Պետ. գ. 3։ ա Յովհ. բ. 18։ Յուդ. 4, 18։
*4.1 ա Պետ. ա. 20։
*4.1 բ Տիմ. գ. 13։ բ Պետ. բ. 1։ Յայտ. ժզ. 14։
*4.1 Դան. ժա. 35, 37, 38։ յայտ. թ. 20։
*4.2 Մատ. է. 15։ Հռովմ. ժզ. 18։ բ Պետ. բ. 3։
*4.2 Եփես. դ. 19։
*4.3 ա Կոր. է. 28, 36, 39։ Կող. բ. 20, 21։ Եբր. ժգ. 4։
*4.3 Հռովմ. ժդ. 3, 17։ ա Կոր. ը. 8։
*4.3 Հռովմ. ժդ. 6։ ա Կոր. ժ. 30։
*4.3 Ծն. ա. 29։ թ. 3։
*4.4 Հռովմ. ժդ. 14, 20։ ա Կոր. ժ. 25։ Տիտ. ա. 15։
*4.6 բ Տիմ. գ. 14, 15։
*4.7 Գլ. ա. 4։ զ. 20։ բ Տիմ. բ. 16, 23։ դ. 4։ Տիտ. ա. 14։
*4.7 Եբր. ե. 14։
*4.8 ա կոր. ը. 8։ Կող. բ. 23։
*4.8 Սաղ. լէ. 4։ ձդ. 11։ ճժբ. 2, 3։ ճխե. 19։ Մատ. զ. 33։ ժթ. 29։ Մար. ժ. 30։ Հռովմ. ը. 28։
*4.9 Գլ. ա. 15։
*4.10 ա Կոր. դ. 11, 12։
*4.10 Գլ. զ. 17։
*4.10 Սաղ. լզ. 6։ ճէ. 2, 6 ևլն։
*4.11 Գլ. զ. 2։
*4.12 ա կոր. ժզ. 11։ Տիտ. բ. 15։
*4.12 Տիտ. բ. 7։ ա Պետ. ե. 3։
*4.14 բ Տիմ. ա. 6։
*4.14 Գլ. ա. 18։
*4.14 Գոր. զ. 6։ ը. 17։ ժգ. 3։ ժթ. 6։ Գլ. ե. 22։ բՏիմ. ա. 6։
*4.16 Գոր. ի. 28։
*4.16 Եզեկ. լգ. 9։
*4.16 Հռովմ. ժա. 14։ ա Կոր. թ. 22։ Յակ. ե. 20։